Վրաստանում կարանտինային գոտում 120 հիվանդ կա
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հետ կապված գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել:
Վարչապետի լրատվական ծառայության տեղեկատվությամբ, նախօրեին կայացած խորհրդի նիստի ընթացքում Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն նշել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը չի աճել, իսկ մինչ այս պահը վարակված երեք պացիենտի առողջական վիճակը կայուն է, որևէ բարդություն չի նկատվում:
Նախարարը համակարգող խորհրդին տեղեկացրել է, որ 120 մարդ այս պահին գտնվում է կարանտինային գոտում:
aliq.ge-ի հաղորդմամբ, նիստի ընթացքում խոսվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող միջոցառումներից՝ այդ թվում հանրային վայրերում՝ տրանսպորտում, ստորգետնյա անցումներում, հանրային հաստատություններում՝ դպրոցներում, ծառայության կենտրոններում ախտահանման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կարանտինային գոտում է 170 մարդ
- Դպրոցական արձակուրդները Վրաստանում նախատեսվածից մեկ շաբաթ շուտ կսկսվեն
- Վրաստանից փոստով դիմակ ուղարկելն արգելվել է
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
- Գրիգորյան. Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում
- Վրաստանի դեղատներում նույնպես դիմակների սղություն է
- Վրաստանի վարչապետ. Առողջապահության նախարարությունը և կառավարությունը համագործակցում են ԱՀԿ հետ
- Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը