Քաղաքական 16:51 03/03/2020 Հայաստան

Փակուղիների ցանցում

Մարտի 3-ը երեքշաբթի է, ուրեմն՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրն է։

Շատ կարևոր նիստ էր սպասվում, քանի որ դատավոր Դանիբեկյանը մեկ շաբաթ գտնվելով խորհրդակցական սենյակում՝ պաշտպանական կողմի մի շարք կարևոր միջնորդությունների, հիմնականը՝ Ռ․Քոչարյանի, Ս․Օհանյանի, Յու․Խաչատուրովի և Ա․ Գևորգյանի նկատմանբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշում կամ որոշումներ պետք է հրապարակեր։

Եվ ի՞նչ արեց տիկին դատավորը․․․ Հայտարարեց, որ մեկ որոշման շրջանակում միջնորդությունների լուծումը հետաձգվում է մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը։ Փաստորեն, գլուխն ազատեց որևէ որոշում կայացնելուց։

Մինչդեռ, այսօրվա նիստից, համենայն դեպս պաշտպանների սպասելիքները բավականին մեծ էին այն առումով, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում ընկած էր նախադեպ՝ հանձինս հայտնի «7-ի գործի»։ Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպանական կողմն ընդգծել էր, որ նախկինում գործող 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։

Հետագայում ընդունված 300․1 հոդվածը, որը, չնայած նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Հիշեցնենք, որ այդ յոթ անձանց քրեական հետապնդումը դադարեցվել էր 2009 թվականին։ Ստացվում է, որ մեր «աննախադեպ» իրականության մեջ դատական նախադեպերը ոչ մի նշանակություն չունեն։

Պաշտպանական կողմն այս նիստում դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որի որոշումը կհրապարակվի մարտի 6-ին (զարմանալի է, բայց օրն ուրբաթ է)։

Անկեղծ ասած, անկախ դատավորի որոշումից, այնպիսի զգացողություն է, որ անելանելիության փակուղում են հայտնվել գործի «կնքահայրերը» և չգիտես որտեղից ինչ-ինչ փրկօղակների են սպասում․․․ ՄԻԵԴ-ի՞ց, Վենետիկի հանձնաժողովի՞ց, անիմաստ դատերից մարդկանց հոգնելուց և դրա հետին պլան մղվելո՞ւց։ Ինչի՞ց կամ ումի՞ց են օգնություն սպասում այն դեպքում, երբ հենց իրենք ապօրինություններով այնքան են պրկել կապերը, որ կամ պիտի համարձակություն գտնեն և գործը կարճեն, կամ էլ մթագնած համառությամբ չեն էլ հասկանա, թե ինչպես սահուն կերպով իրենք հայտնվեցին նույն մեղադրանքների նշանակետում։

Ինչ վերաբերում է տուժողներին և նրանց իրավահաջորդներին, ապա երևի պետք է վերջնականապես կողմնորոշվեն թե ո՞րն է իրենց ցանկությունը՝ որպեսզի բացահայտվե՞ն սպանությունների հանգամանքները, թե՞ պարզապես Ռոբերտ Քոչարյանը մեղավոր ճանաչվի և վե՛րջ։ Իրենց խիղճը, իրենց իրավունքը․․․

Ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին, ում անմխիթար վիճակն ավելի են խորացնում կոնկրետ Մարտի 1-ի կապակցությամբ Վիկիլիքսի հրապարակումները, ներպետական առումով ՍԴ անդամների անկաշառ ու սկզբունքային կեցվածքը և նրանցից ազատվելու հանրաքվեի հապճեպ կայացրած խնդրահարույց որոշումը, իսկ մեծ հաշվով ՝ կորոնավիրուսը և ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Իշխող ուժի անլրջության ու դիլետանտիզմի հետևանքով ասես վառոդի տակառի մոտ կրակի հետ ենք խաղում։ Կորոնավիրուսի վտանգին Առողջապահության նախարարի տափակ հումորների նման իշխող ուժն անհեռատես է վերաբերվում նաև մեր շուրջը ընթացող սրացումներին․․․ վստա՞հ են , որ Սիրիայում կատարվողը մեզ հետ կապ չունի կամ Ռուսաստան-Թուրքիա լարված հարաբերությունները մեզ կշրջանցեն։ Ունե՞ն մշակած տարբեր սցենարներ, թե՞ դարձյալ պահի թելադրանքով մի բան կմոգոնեն։

Երկու տարի շարունակ անտեսելով հրատապ լուծումներ պահանջող ներքին և արտաքին հարցերը՝ սև-սպիտակ ու այո-ոչ ենք խաղում, փոքրաթիվ մարդկանց կյանքի որակը հազարապատիկ անգամ բարելաված հեղափոխության գովքն ենք լսում, և բաժանվում-հեռանում-զզվում ենք իրարից։ Մեր այս ներքին պառակտվածությամբ հիմա իսկական նվեր ենք օտար ուժերի համար, մնում է միայն Հայաստանի վրա տոնական կարմիր ժապավեն կապել և որպես բոնուս մատուցել հաղթողին։

Հետո էլ գլխներիս խփելով կասենք՝ «վա՜յ, էս ո՞նց եղավ»․․․ Այ , հենց էսպես էլ եղավ, երբ կարևորը թողած անկարևորի վրա են վատնվում պետական ռեսուրսները, երբ պետական լծակները սեփական ճղճիմ խնդիրներին են ծառայեցվում, երբ հավի պես բամբասանքների թունոտ կուտն են ուտում, երբ անարժան մեկին կուռք են սարքում և կուրորեն նրա կամքին են ենթարկվում․․․

Եվ հենց էսպես էլ Հող ու Հայրենիք են կորցնում։ Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում տուն-տունիկներ չեն խաղում, այլ հաշվարկված ու հավասարակշռված ռեալ քաղաքականություն են իրականացնում․․․ ինչն, անշուշտ, հասու չէ ամեն մեկին ։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կառավարություն. Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
16:33
Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:10
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն
«Ես կանդրադառնամ էթնիկ զտումների և ցեղասպանության կիրառմանը որպես գործիք Մերձավոր Արևելքի էթնոքաղաքական, էթնոդավանանքային և այլ խնդիրների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}