Տնտեսություն 12:04 03/03/2020 Հայաստան

Գյուղատնտեսության մեջ ինչ վիճակ է՝ ոչ սերմ կա, ոչ տեխնիկա, ոչ պարարտանյութ. Ծառուկյան

«Կառավարության էս սկզբունքով, էս ծրագրով տնտեսական հեղփոխություն չի կարող լինել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով, տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է առողջացման ծրագիր։

«Փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, երիտասարդ ընտանիքների առողջացման ծրագիր պիտի լինի։ Գոնե մարդկանց ունեցվածքը, որ բանկերի վարկերի տակ է, պետք է վերադարձնեն, որ մարդը զգա հեղափոխություն ա եղել, առողջացման ծրագիր կա։ Էսօր գարուն է գալիս, հլը տեսեք, գյուղատնտեսության մեջ ինչ վիճակ է՝ ոչ սերմ կա, ոչ տեխնիկա, ոչ պարարտանյութ , ինչո՞վ պետք է մարդիկ զարգանան։ Ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսք»,- ասաց Ծառուկյանը։

Ըստ ԲՀԿ ղեկավարի, տնտեսական հեղափոխության մասին հայտարարելու պահին Հայաստանում 650 հազար ընտանիքում կար 1 մլն 500 հազար վարկառու, իսկ 1 տարի անց, տնտեսական հեղափոխության ֆոնին, պետք է այդ վարկառուների թիվը նվազեր՝ հասնելով միջինը 1 մլն 200 հազար. «Հիմա դարձել է 1 մլն 650 հազար։ Մարդը մտածում է՝ երբ պիտի մթնի, ու լույսը էլ չբացվի, որ հանկարծ էլ խնդիր չունենա, ունեցվածքը չկորցնի։ Էսօր մարդիկ չեք պատկերացնի՝ ինչ վիճակում են։ Կարող է՝ տնտեսական աճ կա, բայց այն չի ազդել մարդու առօրյայի, վարկերի վրա»։

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը՝ Ծառուկյանը նշեց՝ Արցախի անկախ պետության հարցը Արցախի ժողովուրդը լուծել է։

«Արդեն 30 տարի մենք ունենք անկախ Արցախ պետություն, միայն պետք է համաշխարհային ճանաչում լինի։ Բանակցության հիմքում պետք է լինի Արցախի անկախության հարցը։ Այդ հարցից հետո արդեն կարելի է բանակցել այլ տարածքների, այլ խնդիրների շուրջ։ Ես ասում եմ՝ ժողովուրդը արդեն 30 տարի Արցախի անկախ պետության հարցը կարգավորել է, լուծել է։ Միայն մնում է համաշխարհային ճանաչում, որից հետո կարելի է մնացած ցանկացած հարց քննարկել»,- ասաց Ծառուկյանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում բանակցային գործընթացում ՀՀ իշխանության քայլերը, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց՝ ամենակարևորը՝ ուզում են անել, բայց մարդ պետք է լիարժեք պրակտիկ փորձ և ձեռքբերում ունենա. «Կամ ովքեր այդ փորձն ունեն, նրանց հետ հարկավոր է խորհրդատվական միջոցառումներ կազմակերպել։ 20 հոգու կարելի է լսել և վերցնել ամենալավը։ Ամենագետ մարդ աշխարհում չկա։ Մարդը պարտավոր է ցանկացած քաղաքական ուժի, վերլուծաբանի տեսակետը լսի, քննարկի, ապա էդ բոլորը համախմբի ու կլինի ընտիր բան։ Եթե այսօր մենք բոլորս ուզում ենք, որ մեր խնդիրները լուծվեն, ապա պետք է լսենք բոլորին, տեսնենք՝  ինչը օգուտ է երկրին, ժողովրդին, տնտեսությանն ու պետությանը, այն էլ ներկայացնենք։  Ես հիմա ասում եմ իմ տեսակետը, թող դրանից լավն առաջարկեն, մենք ընդունենք։ Իսկ իմ հարցին թող դիմացս նստելով պատասխանեն, ոչ թե ֆեյքերով-մեյքերով, ցեխ շպրտելով։ Թե չէ ֆեյքը ինչ-որ մեկին պաշտպանելով գրում է, տենց երկիր չենք կառուցի»։

Ծառուկյանը նաև անդրադարձավ մյունխենյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն մտքին, թե Հայաստանի մեծ մասը ադրբեջանական տարածք է։ Ըստ ԲՀԿ ղեկավարի, Ալիևին իր խորհրդականներն ու օգնականները ճիշտ տեղեկություն չեն տվել։

«Նրանք պետք է համաշխարհային պատմություն կարդացած լինեին, որ հայերը հազարամյակների պատմություն ունեն, իսկ Ադրբեջանն ընդհանուր առմամբ 100 տարվա պատմություն ունի։ Եթե նա մեջ է բերում Հանքենդին, որ ասենք 1847 թվականին անվանափոխվել է, թող ինքն ասի՝ դրանից հազարամյակներ առաջ դա եղել է հայկական բնակավայր։ Երևանի 2800-ամյակն ենք նշում, իսկ նրանք խոսում են Երևանի մասին՝ իրենց 100 տարվա պատմությունը մոռանալով»,- նշեց նա։

Անդրադառնալով Արմավիրի մարզում իրականացվող համայնքների խոշորացմանը՝ Ծառուկյանը նշեց՝ եթե ժողովրդին նպատակահարմար է խոշորացումը, ապա իրենք կողմնակից ենք. «Այսօր ես այստեղ նստած չպետք է որոշեմ, այլ պետք է համայնքների խոշորացումը լինի ժողովրդին օգուտ տալու համար, մենք ժողովրդին չպետք է ցավեցնենք։ Իհարկե, իմ տեսակետով դա սխալ է, որովհետև գյուղը ասենք 150 կմ էն կողմ է, մի թղթի համար, մի դիմումի համար մեծ խնդիրներ են առաջանալու։

Գյուղացուն մենք մեծ  ուշադրություն պետք է դարձնենք, ժողովրդին կերակրողը գյուղացին է, սահման պահողը՝ գյուղն է։ Ու պատկերացրեք, եթե այդ գյուղացին թողեց գնաց, էդ տարածքները չես կարողանա բնակեցնել՝ ոչ տարածքից գիտի, ոչ կլիմայից։ Դրա համար բոլոր քայլերը պետք է կատարվեն՝ մարդկանց մետք է գումար տրվի, որ իրենք գոնե իմանան՝ ինչի համար են այդ սահմանի վրա, ինչու են այդտեղ բնակվում, պահում, զարգացնում։ Գյուղը դատարկվեց, ոչ մի երևանցի չի գնա այնտեղ մնա, կարող է մի փախստական գնալ այնտեղ»։

Հարցին՝ ինքը դիմակների արտադրությամբ զբաղվում է, Ծառուկյանը պատասխանեց պետք է իր աշխատողներին հարցնել, իսկ ինքը զբաղվում է քաղաքականությամբ։

«Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են, ովքեր գիտեն՝ ինչից սկսել, ինչ անել, ինչ ստեղծել, որ ժողովրդի վիճակը լավանա։ Կարող եք Թրամփի օրինակը նայել, նրա օրոք և անշարժ գույքի գներն են բարձրացել, և գործազրկությունն է վերացել, և կյանքի բարելավում է եղել»,- ասաց Ծառուկյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}