Եղիսաբեթ թագուհին ասել է, որ միշտ ուրախ կլինի արքայազն Հարրիին ու Մեգանին հետ ընդունել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ու թոռը՝ արքայազն Հարրին, Վինձորի ամրոցում 4 ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել: Նրանք քննարկել են արքայազնի ապագան: news.ru-ի հաղորդմամբ, թագուհին Հարրիին ասել է, որ նրան և կնոջը՝ Մեգան Մարքլին, միշտ ուրախ կլինի հետ ընդունել ընտանիք:
«Հույս ունեմ՝ սա հստակեցրել է իրավիճակը»,- մեջբերել է The Sun-ը աղբյուրին:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ապրել Կանադայում ու Բրիտանիայում: Նրանք կզրկվեն «թագավորական գերազանցություն» տիտղոսից։
Հարրին և Մեգան Մարքլը թագավորական ընտանիքից պաշտոնապես դուրս կգան մարտի 31-ին։ Ապրիլի 1-ից նրանք կդադարեն իրականացնել իրենց պարտականությունները Բուքինհեմյան պալատում։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին Ջոն Բոն Ջովիի հետ երգ է ձայնագրել
- Արքայազն Հարրին առանց կնոջ և որդու վերադարձել է Մեծ Բրիտանիա
- Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին կտրուկ են արտահայտվել թագուհու մասին
- Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ապրիլի 1-ից չեն իրականացնի թագավորական ընտանիքի պարտականությունները
- Արքայազն Հարրին հարսանիքից հետո ճաղատացել է
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին