Կորոնավիրուսի պատճառով Բրիտանիան պատրաստ է բանակը դուրս բերել փողոց
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պլան են մշակել, ըստ որի՝ թագավորությունում կորոնավիրուսի սրման դեպքում զինված ուժերը կտեղակայվեն փողոցներում: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Ոստիկանությունը փոքր ահազանգերի հետքերով չի գնա, և բանակը կաջակցի ոստիկանությանը կարգուկանոնի պահպանման գործում:
Ըստ կառավարության ամենավատ կանխատեսման կորոնավիրուսով կվարակվի Մեծ Բրիտանիայի բնակչության 80%-ը։ Այդ դեպքում հիվանդանոցներում բուժվողները, ովքեր վարակված չեն կորոնավիրուսով, դուրս կգրվեն և կանցնեն տնային բուժման, որպեսզի տեղ ազատվի կորոնավիրուսով վարակվածների համար։
Կառավարության բոլոր գերատեսչություններից պահանջվում է ունենալ կորոնավիրուսային մասնագետ:
Նշվում է, որ կառավարությունը հաստատել է նաև դեղամիջոցների և պաշտպանիչ միջոցների պաշարների բաշխման ռազմավարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել Շվեդիայում
- Եթե կորոնավիրուսով պայմանավորված վիճակն ավելի սրվի, կդիտարկվի հանրաքվեի հետաձգման հարցը. Հակոբյան
- Ուկրաինայում քրգործեր են հարուցել կորոնավիրուսի հետ կապված անկարգությունների պատճառով
- Զարիֆը շնորհակալություն է հայտնում ԱՀԿ-ին` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար
- Կորոնավիրուսը կարող է առաջացնել թոքաբորբ վարակվածների շատ փոքր տոկոսի մոտ. մասնագետ
- Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ