Կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել Շվեդիայում
Շվեդիայի տարբեր շրջաններում, ըստ տեղական իշխանությունների, հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք: Այս մասին գրում է ria.ru-ն։
Երեք դեպք է գրանցվել Վաստրա Յատլանդի շրջանում: «3 հոգի միասն ուղևորվել են Իտալիայի հյուսիս, և այնտեղ վարակվել», - ասվում է տեղական կառավարման կայքում:
Վարակման ևս 4 դեպք գրանցվել է Ստոկհոլմում։ Հիվանդներից 3-ը բարեկամներ են, և կրկին վարակվել են Իտալիայի հյուսիսում։ Բացի այդ, 2 դեպք էլ հաստատվել է Շվեդիայի այլ շրջաններում, այդ թվում ՝ Սկոնում, որն առաջին դեպքն է երկրի հարավում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կորոնավիրուսով պայմանավորված վիճակն ավելի սրվի, կդիտարկվի հանրաքվեի հետաձգման հարցը. Հակոբյան
- Ուկրաինայում քրգործեր են հարուցել կորոնավիրուսի հետ կապված անկարգությունների պատճառով
- Զարիֆը շնորհակալություն է հայտնում ԱՀԿ-ին` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար
- Վաշինգտոնի նահանգում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել