Հասարակություն 14:49 06/03/2020 Հայաստան

Հայտնի կանանց կյանքից

Կանանց տոնին ընդառաջ տարբեր երկրներից ընտրել ենք նորագույն ժամանակների ուժեղ տիկնանց կերպարներ, որոնց ազդեցությունը մեծ է աշխարհի, քաղաքականության, երկրների
հարաբերությունների կամ ազգերի վրա։

Անգելա Մերկել

«Միշտ եղեք ավելին քան երևում եք և երբեք մի ձգտեք երևալ ավելին, քան դուք կաք»։

2005 թվականին ընտրվելով Գերմանիայի կանցլերի պաշտոնում՝ Անգելա Մերկելը դարձավ եվրոպական հզոր պետության առաջին կին կանցլերը։ Գրեմանիայի կառավարումը 4 հաջորդական ժամկետով ստանձնելու ընթացքում Մերկելը վերադարձրեց երկիրը ճգնաժամային իրավիճակից դեպի առաջընթաց։ Այժմ նա դե ֆակտո հանդիսանում է Եվրոպայի առաջնորդը և արդյունավետորեն խթանում է տարածաշրջանի խոշորագույն տնտեսական միավորի՝ Եվրամիության զարգացմանը։

Նյութի աղբյուրը՝ https://www.forbes.com
Լուսանկարի աղբյուրը՝ https://www.britannica.com

Միշել Օբամա

«Նույնիսկ երբ գրավիչ կամ անթերի չէ, նույնիսկ երբ ավելի իրական է, քան կուզեիր, որ լիներ, քո
պատմությունն այն է, ինչ դու ունես և միշտ կունենաս»։


ԱՄՆ 44-րդ Նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման 2009 թվականին դարձավ Միացյալ Նահանգների առաջին աֆրոամերիկացի առաջին տիկինը։ Մասնագիտությամբ իրավաբան, գրող Միշել Օբաման այսօր համաշխարհային հանրության աչքերում հաջողակ կնոջ լավագույն կերպարներից է։ Իր կյանքի և ձեռքբերումների մասին պատմող Միշել Օբամայի «Becoming» հուշագրությունն ակնթարթորեն դարձավ բեսթսելեր, իսկ 2020-ին աուդիոգիրքը «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում արժանացավ «Գրեմմի» մրցանակի։

Նյութի աղբյուրները՝ https://www.whitehouse.gov
https://becomingmichelleobama.com
Լուսանկարի աղբյուրը՝ https://www.bbc.co.uk

Բելլա Քոչարյան



«Թող ոչ մեկը չսեփականաշնորհի Արցախի հաղթանակը, դա մեր ժողովրդի հաղթանակն էր
և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Սփյուռքում»։


Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանն առաջին տիկնոջ կարգավիճակ է ստացել չճանաչված հանրապետությունում, 1996 թվականին։ Լինելով պատերազմական ծանր իրավիճակում երկրի կառավարումը ստանձնած քաղաքական գործչի և առաջնորդի տիկինը՝ Բելլան Քոչարյանն առանձնակի տոկունություն և նվիրում է ցուցաբերել երկրին ու ընտանիքին։ Նա Արցախյան պատերազմի տարիներին ընտանիքի, հարազատների հետ ապրել է նկուղում, հոգ տարել երեխաների ու մեծերի նկատմամբ։ Ապրելով անդադար կրակոցների և ռմբակոծությունների տակ՝ երբեք չի կորցրել հավատն իր ժողովրդի հաղթանակի նկատմամբ։

Լուսանկարի աղբյուրը՝ https://www.2rd.am
Նյութի աղբյուրը՝ https://www.robertkocharyan.am

Բենազիր Բհուտտո



«Ժողովրդավարությունը լավագույն ռեվանշն է»։

Բենազիր Բհուտտոն Պակիստանի վարչապետ դարձավ 1988 թվականին՝ 35 տարեկանում լինելով աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդներից և առաջին կին վարչապետը իսլամակաան պետությունում։ Իր կառավարման տարիներին Բենազիր Բհուտտոն մեծ ներդրում ունեցավ Պակիստանն ավելի ժամանակակից ու ժողովրդավար պետություն դարձնելու, երկրում գերիշխող ծայրահեղական գաղափարներն ու քաղաքական դիրքորոշումները զսպելու գործում։ Բհուտտոյի քարոզած դեմոկրատական արժեքները, երկրում համերաշխության և կրոնակաան հանդուրժողականության հաստատման տեսլականը մինչ օրս հանդիսանում են Պակիստանի ներքաղաքական զարգացման հիմնական ուղղությունն ու գրավականը։

Նյութի աղբյուրները՝ https://achievement.org
https://www.thenews.com.pk
Լուսանկարի աղբյուրը՝ https://achievement.org/achiever

Դիանա Աբգար (օրիորդական անուն ազգանունը՝ Անահիտ Աղաբեկյան,  1859-1937 թթ.)

University Press of America-ն գրել էր․ «Դիանա Աբգարի շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին պետություններից մեկը, ով կանանց ձայնի իրավունք է շնորհել»։

Հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ, 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում (Ճապոնիա), աշխարհում առաջին կին դիվանագետ,  Հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ Դիանա Աբգարը տարիներ շարունակ  գործել է  Հայաստանի և Ցեղասպանությունը վերապրածների օգտին: 
Նրա առաջին իսկ տպագրված պատմվածքը մեծ հաջողություն է ունենում, և Դիանա Աբգարը դառնում է Ճապոնիայի ամենապահանջված անգլալեզու հեղինակը։ Նրան հոդվածներ են պատվիրում «Թայմսն» ու «Ֆիագարոն»։ Նրան առաջարկում են աշխատակցել Ճապոնիայի ԱԳՆ-ի արձանագրությունների բաժնում։ Շատ արագ Դիանան դառնում է դիվանագետների շրջանում ամենավառ և նկատելի դեմքերից մեկը։

1909 թ․ Ադանայում հայերի դեմ նոր բռնություն է գործադրվում։ Դիանան իսկույն արձագանքում է հոդվածներով, ճապոնական և արտասահմանյան մամուլում իր վեպերով։ Այդ ժամանակ նամակագրություն է վարում հայտնի քաղաքական և հասարակական գործիչների հետ, որոնց թվում էր նաև Նյու Ջերսիի նահանգապետ Վուդրո Վիլսոնը։

1918թ․ Հայասանի Առաջին Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչել է Ճապոնիան, ինչը մեծապես Դիանա Աբգարի գործունեության շնորհիվ էր։

Նյութի աղբյուրներ՝ https://hy.wikipedia.org
https://hetq.am/hy/article/111263
Լուսանկարի աղբյուրը՝ https://hy.wikipedia.org

Մարգարետ Թետչեր



«Մեծ նպատակներին հասնելու համար հարկավոր են հարձակվողական գործողություններ: Տարբեր իրավիճակներում արագ հակահարվածն ապահովում է ամենամեծ հաջողությունը»:

Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ (1979-1990 թվականներին) Մարգարետ Թետչերը կատարել է քաղաքական և տնտեսական բարեփոխումներ՝ չեղարկելով այն ամենը, ինչ նա համարում էր երկրի անկման պատճառ։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը և տնտեսական քաղաքականությունը հիմնվում էին հիմնականում ֆինանսական համակարգի վերակարգավորման վրա, ճկուն  աշխատաշուկայի ապահովմանը, պետական ձեռնարկությունների մասնավորեցմանը և արհմիությունների ազդեցության թուլացմանը։ Թետչերի ամենաբարձր հանրաճանաչությունը սկսել է անկում ապրել նրա իշխանության առաջին տարիներին անկման և անաշխատության բարձր մակարդակի համար, բայց կրկին բարձրացել է 1982 թվականի Ֆոլկլենդյան պատերազմի և տնտեսական աճի ժամանակ, որը հանգեցրել է 1983 թվականին նրա վերընտրմանը։

…Թետչերիզմի դարաշրջանը չի շրջանցել նաև մեզ՝ հայերիս: 1990 թվականի հունիսին Մարգրետ Թետչերը Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցը կատարել է Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի), որտեղ մասնակցել է Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը Մեծ Բրիտանիան կառուցել և նվիրել է 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին:
Նա առաջին կինն է, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Ամբողջ աշխարհին նա հայտնի է որպես «Երկաթե լեդի»: Time ամսագիրը Մարգարետ Թետչերին ընդգրկել է 20 դարի հարյուր ականավոր մարդկանց մեջ «Առաջնորդներ և հեղափոխականներ» անվանակարգում:

Նյութի աղբյուրները՝ https://hy.wikipedia.org
http://www.diplomat.am
Լուսանկարի աղբյուրը՝ https://time.com

Եղիսաբեթ II



«Մեզանից շատերի համար մեր համոզմունքներն ունի հիմնարար նշանակություն: Ինձ համար Քրիստոսի ուսումունքն ու Աստծո առջև իմ անձնական պատասխանատվությունն ապահովում են այն հիմքը, որով ես փորձում եմ վարել իմ կյանքը: Ես, ինչպես մեզանից շատերը, դժվարին պահերին մխիթարություն ենք գտնում Քրիսոտի խոսքերի և օրինակների մեջ»:

1952 թվականից մինչ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին է:  Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվել է  բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ և վերջինիս փոխակերպումը Միացյալ Թագավորության։ Թագուհին տեղեկացված է ավելի շատ հարցերում, քան թվում է առաջին հայացքից։ Բացի այդ թագուհին ունի մշտական հանդիպումներ այլ նախարարների և կայսրության այլ վարչապետների հետ, երբ նրանք այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում։ Ինչպես նաև Շոտլանդիա այցի ժամանակ թագուհին հանդիպում է Շոտլանդիայի առաջին նախարարի հետ։ Բրիտանական նախարարությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում թագուհուն։

Չնայած ընդունված է, որ թագուհին չի միջամտում քաղաքականությանը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ իր երկար պաշտոնավարման ընթացքում աշխատել է բազմաթիվ վարչապետների և տարբեր երկրների առաջնորդների հետ, նրա խորհուրդներին միշտ ականջալուր են լինում։
Եղիսաբեթ II-ը ակտիվորեն զբաղվում է բարեգործական և հասարակական գործունեությամբ։ Նա ավելի քան 600 տարբեր բարեգործական և հասարակական կազմակերպությունների հոգաբարձու է:

Նյութի աղբյուրները՝ https://hy.wikipedia.org
https://en.wikipedia.org
Լուսանկարի աղբյուրը՝ https://www.scoopwhoop.com

Ասմա ալ-Ասադ

Նա գիտի մի քանի լեզու՝ արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և իսպաներեն, լավ գիտելիքներ գրականության և արվեստի մեջ, սկսել է իր կարիերան ներդրումային ընկերությունում: 2000 թվականին ամուսանցել է Բաշար ալ-Ասադի հետ: Հարսանիքից գրեթե անմիջապես հետո Ասմա իր ամուսին Բեշար Ասադի հետ միասին Բրիտանիայից տեղափոխվել է  Սիրիա:
Որպես Սիրիայի առաջին տիկին՝ նա մեծ դեր է ունեցել  ամբողջ երկրում սոցիալական և տնտեսական զարգացման մեջ ներգրավված պետական կառավարական կազմակերպությունների ծրագրերի իրականացման գործում`որպես բարեփոխումների նախաձեռնության մաս, որը դադարել է  Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառով:
Ասման աջակցում է կրթական նախաձեռնություններին և պայքարում կանանց իրավունքների համար:

Նյութի աղբյուր՝ https://en.wikipedia.org
Լուսանկարի աղբյուրը՝ https://www.timesofisrael.com



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:20
Արսեն Թորոսյանի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
00:17
Քիմ Քարդաշյան․ Դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ
Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է կատարել ամերիկահայ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։...
Աղբյուր` Panorama.am
00:16
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով հղի կին է տուժել
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության...
Աղբյուր` Panorama.am
00:14
Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից երեկ Նինոծմինդայի քաղաքի Հայոս-Քարթլոս պուրակում հավաքվել էին Նինոծմինդայի և Ախալքալաքի...
Աղբյուր` Panorama.am
00:13
Բաքվի բաշիբոզուկների արձակած հրթիռն ընկել է Իրանի տարածքում
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական աղբյուրը գրում է, որ Արևելյան Ատրպատականի Խուդաֆերինի շրջանում...
Աղբյուր` Panorama.am
23:56
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
23:52
ՊԲ-ն առգրավվել է Ադրբեջանի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, ՀՄՄ-3
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով (սպառազինություն), այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
23:50
Շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. ՊԲ
Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները՝ տեսանյութում
Աղբյուր` Panorama.am
23:47
Ադրբեջանագետ. Տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը գրում է.  «Ուժեղ տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում։ Տվյալներ չեն տալիս, չնայած լիքը մեռել...
Աղբյուր` Panorama.am
23:41
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին
Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված...
Աղբյուր` Panorama.am
22:27
Այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները
Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ -...
Աղբյուր` Panorama.am
22:24
Էստոնիան ՄԱԿ ԱԽ-ում նախաձեռնում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը համարել է ծայրաստիճան լուրջ իրավիճակ, որը...
Աղբյուր` Panorama.am
22:20
Ամբողջ ՀՀ տարածքում հերթեր են, մասնակցում են զորակոչին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։
Աղբյուր` Panorama.am
22:18
Ադրբեջանցի հաքերները կոտրել էին «Հայփոստ»-ի պաշտոնական կայքը. Ն. Գնդոյան
«Հայփոստ» ընկերության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուշադրություն, ադրբեջանցի հաքերները...
Աղբյուր` Panorama.am
22:17
Արցախից ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
Սեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից...
Աղբյուր` Panorama.am
22:10
Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ,...
Աղբյուր` Panorama.am
22:07
Արցախի նախագահ. Այո, ունենք կորցրած դիրքեր
Ադրբեջանը հարձակումն իրականացրել է շփման ամբողջ գծով՝ Օմարից մինչև Արաքս։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Դոնակդ Տուսկ. Անենք հնարավորը, որ այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիթերյան էջում գրել է. «Մենք շատ մտահոգված ենք բախումներով Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ադրբեջանցի հաքերները «WhatsApp» և «Viber» հավելվածների միջոցով կեղծիք են տարածում. Հ. Մովսիսյան
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
21:57
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի hետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի hետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
21:56
Արցախի նախագահ. Առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ:  Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:55
Խաչատուր Սուքիասյան. Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում բանակի կարիքների համար
Գործարար Խաչատուր Սուքիասյանը գրում է.   «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ, Տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
21:52
Զարիֆ․ Մենք պատրաստ ենք բանակցությունների անցկացման համար մատուցել բարի ծառայություններ
«Իրանն ուշիուշով հետևում է Լեռնային Ղարաբաղում տագնապալի բռնություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները...
Աղբյուր` Panorama.am
21:35
Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, որ իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել...
Աղբյուր` Panorama.am
21:20
Արամ Սարգսյան. Ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը գրում է. «Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:19
Ադրբեջանական կողմը մոտ 200 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյան
«Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդը մոտ 200 զոհ ունի։ Կորցրել է երեք տասնյակ տանկեր և զրահատեխնիկա, ինչպես նաև մոտ երկու տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
21:04
Աննա Հակոբյանն ու Արցախի առաջին տիկինն այցելել են վիրավորներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանը այցելել են Արցախի Հանրապետական բժշկական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար․ Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Հայաստանին
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն լիակատար աջակցություն է հայտնում Հայաստանին՝ Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ «Ես իմ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան  Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}