Տնտեսություն 13:48 10/03/2020 Հայաստան

«Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը՝ ՓՄՁ ոլորտի ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների մասին

«Ամերիա» ՓԲ ընկերությունն իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները։

Աշխատանքը կատարվել է 2019 թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է՝ ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, փորձագիտական գնահատումներով։ Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93,8 տոկոսը գերփոքր է, 5,1 տոկոսը՝ փոքր, մոտ 1 տոկոսը՝ միջին։

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՓՄՁ ոլորտը Հայաստանում ամենախոշորն է, սակայն լավ չեն պատկերացնում, ինչ է այն իրենից ներկայացնում:

«Լուրջ խնդիրներ կան կապված ՓՄՁ սահմանման հետ: Չնայած օրենքով սահմանված ունենք չափանիշներ, սակայն տարբեր պետական մարմիններ տարբեր ձևակերպումներ ունեն, ինչի արդյունքում բավական դժվար է այս ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, քանի որ ՊԵԿ-ը մի ձևակերպում ունի, հարկահավաքման ժամանակ ՓՄՁ-ն մի ձև է հասկանում, բանկային ոլորտն ընդհանրապես բավական խնդրահարույց  է ձևակերպման մասով, տարբեր բանկեր տարբեր ձևով են ձևակերպում: Այստեղ խնդիր կա նաև հասկանալու, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ոլորտը, ինչ սպասումներ ունի, ինչպիսի ներդրումներ է իրականացնում, ինչպիսի ակնկալիք ունի առաջիկա տարիներից: Նաև փորձել ենք հասկանալ այն խնդիրները, որոնց բախվում է ՓՄՁ-ն: Կան տարիներով, անգամ տասնամյակներով ձևավորված որոշակի ստերիոտիպեր ՓՄՁ ոլորտի խնդիրների մասին: Փորձում ենք հասկանալ, թե ինչքան են արդիական այս պահին, իրական խնդիրներն որտեղ են գտնվում»,- նշեց նա:

Տ.Ջրբաշյանի խոսքով, հետազոտության իմաստը դա է՝ փորձել օժանդակել այն բոլոր կառույցներին, որոնք զբաղվում են ՓՄՁ ոլորտի հետ՝ բանկեր, միջազգային ֆինանսական կառույցներ, պետական քաղաքականությունն իրականացնող մարմիններ, խորհրդատվական և այլ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողներ, փորձում են ներկայացնել, թե ինչպիսի պահանջարկ ունեն, ինչպիսի նոր շուկաներ կարող են լինել, ինչ են ակնկալում այդ ոլորտում:

«Հիմնական խնդիրն այն է, որ ՓՄՁ սպասումները 2019 թվականի կեսերի վիճակով բավականին իրարամերժ էին: ՓՄՁ-ն ընդհանրապես պետք է ընկալել, որ միասեռ  հասկացություն չէ, իր մեջ պարունակում է տնտեսության մեջ գործող գրեթե 94 և ավելի տոկոսն ընկերությունների կամ բիզնեսով զբաղվող անձանց, սակայն այդտեղ իրենք իրարից բավական մեծ տարբերություն ունեն: Փորձել ենք բացահայտել այդ տարբերությունները, որոնք կան: Մասնավորապես, ներմուծող ընկերությունները բավական վատատես են իրենց ապագայի նկատմամբ ի համեմատ արտահանող ընկերությունների: Ցավոք սրտի, նվազել են ընդհանուր ՓՄՁ կողմից ինովացիոն, կապիտալ ներդրումները: Ավելի շատ ներդրումներն  այսօր գնում են դեպի պահեստի ավելացմանը, ՓՄՁ-ներն այսօր պատրաստ չեն նոր ներդրումների, որը, կարծում եմ, ամենամտահոգիչն է ապագայի համար: Առաջիկա ժամանակում պետական քաղաքականության միջոցով դա փոփոխելու խնդիր կա: Կարծում ենք՝ այդ ներդրումները պետք է բերեն  արտադրողականության աճի, ապագայի նկատմամբ ավելի լավատես վերաբերմունքի »,- նշեց նա:

Տ.Ջրբաշյանի ներկայացմամբ, համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ  բանկերի հետ հարաբերությունները բավական բարելավել են ի տարբերություն 2013 թվականի: Ըստ նրա, դա նաև բխում է նրանից, որ բանկերը սկսել են մեծ ուշադրություն դարձնել ՓՄՁ ոլորտին, դառել է թիրախային ոլորտ զարգացման համար:

«Լավ նշան է, որ պրոֆեսիոնալ ծառայությունների իմաստով բավական մեծ պահանջարկ են ցույց տալիս ՓՄՁ-ները, մասնավորապես, շատ ավելի ընկերություններ այսօր հետաքրքրված են  հաշվապահական ծառայություններով, կառավարչական  խորհրդատվությամբ, բիզնես պլանների մշակմամբ, մարկետինգային վերլուծություններով, սակայն այստեղ էլ ՓՄՁ-ները միատարր չեն,  տարբեր խմբեր կան, պետք է հասկանալ որ ամեն խումբը պահանջում է իրեն հատուկ վերաբերմունք»,- նշեց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը:

Հարցին, թե այս տարվա ընթացքում ի՞նչ սպասումներ ունեն ՓՄՁ-ները, Տ.Ջրբաշյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, սպասումները դրական են, բայց  շատ զգուշավոր. «Դրանով է պայմանավորված,  որ ընկերությունների հիմնական ներդրումներն այսօր հոսում են դեպի պահեստի ձևավորում, այլ ոչ կապիտալ ներդրումներ՝ ուղղված դեպի զարգացմանը»:

Նրա խոսքով, այդ զգուշավորությունը որոշակի իմաստով կապված է տնտեսության  մեջ առկա անորոշությունների հետ, որոշակի իմաստով զսպում է նրանց կողմից ավելի ակտիվ աշխատելը:

«Հարցումն իրականացվել է 2019-ի կեսերին, այդ ժամանակ բոլորը սպասում էին  և մեծ ակնկալիքներ ունեին Հարկային փոփոխություններից, որոնք եղան: Հաշվի առնելով, որ այդ ՓՄՁ-ների մեծ մասը գերփոքր ընկերություններն են, որոնք նոր հարկային փոփոխություններով ստացան  բավական մեծ արտոնություններ, ոնց որ հետաձգում էին իրենց ակտիվ ներդրումներն այդ արտոնություններից հետո իրականացնելու տեսակետից:

Իհարկե, այլ բան է փոքր և միջին ձեռնարկությունների դեպքում, որոնք շատ ավելի զգայուն են անորոշությունների հետևանքով ձևավոված իրավիճակին»,- ասաց նա:

Տ.Ջրբաշյանի ներկայացրած տվյալների համաձայն, ՓՄՁ-ների ընդհանուր քանակը 4000-ով ավելացել է, սակայն չի նշանակում  4000 նոր ՓՄՁ է ստեղծվել, քանի որ այս ընթացքում բավական մեծ քանակով ընկերություններ դուրս են եկել շուկայից, նորերն են ավելացել:

«Ընդհանուր քանակը մոտ 4000 խաղացողով ավելացել է այն սահմանման ներքո, որն օգտագործում է այսօր պետությունը որպես հիմնաքար: ՀՆԱ-ի մեջ իրենց ծավալը նույնպե աճել է»,- ասաց նա:

Տ.Ջրբաշյանը կարծում է, որ այսօր ՓՄՁ-ները պահանջում են շատ թիրախավորված վերաբերմունք, որոշակիություն տնտեսական քաղաքականության տեսակետից հասկանալու, թե ինչպիսին են տնտեսական հեռանկարները ռազմավարական  ծրագրերի առկայության դեպքում, իհարկե, համապատասխան պետական քաղաքականության  իրականացման դեպքում, որը պետք է լինի շատ թիրախավորված:

Հետազոտության համաձայն, ընդհանուր առմամբ, 2018-ի համեմատ 2019-ին փոքր և միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրել։ Ըստ ոլորտների, էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով։ Նույն ժամանակահատվածում առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ներն արձանագրել են զգալի վատթարացում։

Հաշվի առնելով ՓՄՁ-ների ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարևորագույն խնդիրը՝ առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ համագործակցությանը բանկերի հետ։ Դիտարկված ՓՄՁ-ների 86 տոկոսը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն՝ օգտվել է որևէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա։ ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներ են վարկերն ու փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս՝ ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և այլն։

Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունները ներառում են նաև հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը։ Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը՝ հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարևորվում հեռահար բանկինգի առկայությունը։

«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013-ին։ Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրաարակումներ և տեղեկատվություն), այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա։ Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Չեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}