Առողջություն 15:39 11/03/2020 Հայաստան

ԿԱՀԿ. Ապացույցներ չկան, որ ընտանի կենդանիները կամ այլ կենդանիներ կարող են վարակվել COVID-19-ով

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը -ԿԱՀԿ-ն (OIE) իր պաշտոնական կայքում հրապարակել է COVID-19 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տեղեկատվություն՝ հարցերի և պատասխանների տեսքով:

Դրանք թարգմանել ու հրապարակել է ՍԱՏՄ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ի՞նչ է COVID-19

(CoV) Կորոնավիրուսներն  իրենցից ներկայացնում են ՌՆԹ (ռիբոնուկլեաթթու) պարունակող վիրուսների մեծ ընտանիք: Դրանք կոչվում են կորոնավիրուսներ, քանի որ վիրուսային մասնիկները լիպիդային մեմբրանի շուրջ ունեն բծերի՝ սպիտակուցների, ինքնատիպ «պսակ» (корона):

CoV վարակները տարածված են ինչպես կենդանիների, այնպես էլ  մարդկանց մոտ: CoV-ի որոշ շտամներ կենդանական են /զոոնոզ/, ինչը նշանակում է, որ դրանք կարող են փոխանցվել կենդանիներից մարդկանց և ընդհակառակը, սակայն կան նաև շատ շտամներ, որոնք կենդանական չեն:

Մարդկանց մոտ CoV-ն կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ սովորական մրսածությունից մինչև այնպիսի ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են՝ մերձարևելյան շնչառական սինդրոմը (MERS-CoV հարուցող) և սուր  շնչառական համախտանիշը (SARS-CoV հարուցող):

Մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ SARS-CoV-ը մարդկանց է փոխանցվել ցիվետից, իսկ MERS-CoV-ը` միասապատավոր ուղտերից:

2019թ-ի դեկտեմբերին անհայտ ծագման թոքաբորբի դեպքեր են գրանցվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում:

Որպես այդ հիվանդության հարուցիչ՝ Չինաստանի իշխանությունները գրանցեցին նոր CoV-ը:
Այդ ժամանակվանից ի վեր՝ մարդկանց մոտ COVID-19 հիվանդության դեպքեր են գրանցվել ինչպես Չինաստանի մի շարք նահանգներում, այնպես էլ մի շարք այլ երկրներում՝ մեծամասամբ նրանց մոտ, ովքեր նախկինում այցելել էին Ուհան կամ Հուբեյ:

Վիրուսային տաքսոնոմիայի միջազգային հանձնաժողովը (ICTV) COVID-19 հիվանդությունն առաջացնող CoV-վիրուսն անվանանշել է որպես SARS-CoV-2: Սա վիրուսի գիտական ավանումն է: Վիրուսը կարող է կոչվել նաև «COVID-19 վիրուս» կամ «COVID-19-ի համար պատասխանատու վիրուս»: Իսկ COVID-19- ը վերաբերում է վիրուսով առաջացած հիվանդությանը:

Պատասխանատու են արդյո՞ք կենդանիները COVID-19-ի առկայության համար

Հավանաբար, COVID-19-ի առավել գերակշռող փոխանցման ձևը մեկ անձից մեկ այլ անձին փոխանցումն է:

Առկա տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ COVID-19 վիրուսը կենդանական ծագում ունի: Ընթացիկ հետազոտությունները շատ կարևոր են՝ հիվանդության առկայության և տարածման կենդանական սկզբնաղբյուրները հայտնաբերելու  (այդ թվում՝ ներգրավված կենդանիների տեսակները) և այս հիվանդության տարածման հարցում այդ կենդանի պահոցների /ռեզերվուար/  հավանական դերը հաստատելու համար:

Այդուհանդերձ, ներկայումս հիվանդության առաջացման կենդանական սկզբնաղբյուրը առավել հստակ որոշելու  և կենդանիներից մարդկանց հիվանդության փոխանցման ուղիները և ձևերը բացատրելու բավարար գիտական ապացույցներ չկան:

Գենետիկական հաջորդականության տվյալները ցույց են տալիս, որ COVID-19 վիրուսը սերտորեն կապված է այլ CoV-ի հետ, որը շրջանառվում է (Rhinolophus) չղջիկների բնակատեղերում:
Կա հավանականություն, որ այս հիվանդությունը մարդուն փոխանցվելու հարցում ներգրավված է եղել  միջանկյալ՝ «միջնորդ», վարակակիր:

Հիվանդության փոխանցման սկզբնաղբյուր հանդիսացող կենդանիներին պարզելու նպատակով իրականացվող գիտական հետազոտություների առաջնահերթ խնդիրները քննարկվել են COVID-19-ի վերաբերյալ ԿԱՀԿ (OIE) ոչ ֆորմալ խորհրդատվական խմբի նիստում և  ԿԱՀԿ (OIE) վայրի կենդանիների հարցերով աշխատանքային խմբի նախագահի կողմից ներկայացվել ԿԱՀԿ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ ֆորումում (2020 թ. Փետրվարի 11-12,):

Կան արդյո՞ք կենդանի կենդանիների կամ անասնաբուծական արտադրանքների հետ կապված նախազգուշական միջոցներ, որոնք անհրաժեշտ է  պահպանել

Չնայած COVID-19 վիրուսի ծագման վերաբերյալ գոյություն ունեցող անորոշությանը՝ ԱՀԿ-ն ներկայացրել է առաջարկություններ, որոնց համաձայն, կենդանի կենդանիների, թռչնաբուծական  և անասնաբուծական արտադրանքների շուկաներ այցելելիս, անհրաժեշտ  է պահպանել հիգիենայի ընդհանուր կանոնները, մասնավորապես՝  կենդանիների և կենդանական ծագման ապրանքների հետ շփումներ ունենալուց անմիջապես հետո պետք է պարբերաբար ձեռքերը լվանալ օճառով և խմելու ջրով, խուսափել ձեռքերով աչքերին, քթին հպվելուց, ինչպես նաև հիվանդ կենդանիների կամ կենդանական ծագման փչացած մթերքների հետ շփումներից: Անհրաժեշտ է  հնարավորինս խուսափել ցանկացած շփումներից այն կենդանիների հետ, որոնք կարող են բնակվել նման շուկաներում /օրինակ՝ թափառող շներ, կատուներ, կրծողներ, թռչուններ, չղջիկներ/:  Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել, որպեսզի որևէ շփում չլինի գետնին կամ արտադրամասերի շինարարական շինություններում և շուկաներում թափված պոտենցիալ վարակ պարունակող կենդանական թափոնների և հեղուկների հետ:

Վարակի տարածման կանխման վերաբերյալ ԿԱՀԿ-ի կողմից հրապարակված ստանդարտ ուղեցույցը ներառում է այնպիսի ցուցումներ, ինչպիսիք են՝ ձեռքերի կանոնավոր և պարբերաբար լվացումը, հազալիս կամ փռշտալիս բերանը և քիթը արմունկով ծածկելը, խուսափելը սերտ շփումից այն մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական հիվանդության այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը: Ինչ վերաբերում է սննդի անվտանգության ապահովման ընդհանուր մեթոդներին, ապա անհրաժեշտ է առանձնակի զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի և կենդանական օրգանների հետ առնչվելիս՝ խոհարարական վերամշակում չանցած սննդամթերքի խաչաձև աղտոտում թույլ չտալու համար:
Առողջ կենդանիներից ստացված և պատշաճ կերպով պատրաստված միսը անվտանգ է կիրառման համար:

Ի՞նչ է հայտնի COVID-19-ի  և ուղեկից կենդանիների (կոմպանիոն) մասին

COVID-19- ի ներկայիս տարածումը վիրուսի մարդուց-մարդուն փոխանցման արդյունք է: Մինչ օրս չկա որևէ ապացույց առ այն, որ ուղեկից կենդանիները կարող են տարածել հիվանդությունը: Հետևաբար, ներկայումս չկան հիմքեր այդ կենդանիների  բարեկեցությունը վտանգող միջոցներ ձեռնարկելու համար:

Հոնկոնգի անասնաբուժության ազգային ծառայությունը ԿԱՀԿ-ին տեղեկացրել է այն մասին, որ վարակված տիրոջ հետ երկար ժամանակ շփման մեջ եղած շնից վերցված նմուշները ցույց են տվել SARS-CoV-2-ի առկայության դրական արդյունք (տես հրատապ ծանուցում (01/03/2020)):
Իրական ժամանակում PCR մեթոդով անցկացված թեստի արդյունքները հաստատել են  COVID-19 վիրուսի գենետիկական նյութի առկայությունը: Շան մոտ հիվանդության ոչ մի կլինիկական նշան չի հայտնաբերվել: Ինչպես նաև, չկան ապացույցներ այն մասին, որ շները որոշակի դեր են խաղում տվյալ հիվանդության տարածման գործում: Որոշելու համար, թե արդյո՞ք տարբեր կենդանիներ կարող են տուժել COVID-19 վիրուսից, և եթե այո, ապա ինչպե՞ս նրանք կտուժեն, անհրաժեշտ է անցկացնել հետագա հետազոտություններ:

ԿԱՀԿ-ն կշարունակի տրամադրել թարմացված տեղեկություններ՝ նոր տեղեկատվություն ստանալուն պես:

Ուղեկից կենդանիների տեղափոխման կամ վաճառքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտությունը հաստատող կամ հիմնավորող  որևէ ապացույց  չկան:

Կան արդյո՞ք նախազգուշական միջոցներ, որոնք պետք է դիտարկել, եթե կենդանին
շփվում է


COVID-19-ով վարակված կամ վարակի առկայության կասկածի ենթակա  անձի հետ:
Ներկայումս ապացույցներ չկան, որ ընտանի կենդանիները կամ այլ կենդանիներ կարող են վարակվել COVID-19-ով: Ապացույցներ չկան նաև, որ կենդանիները կարող են զգալի համաճարակային դեր ունենալ մարդկանց մոտ հիվանդության տարածման հարցում: Այնուամենայնիվ, քանի որ շատ հիվանդություններ կարող են կենդանիներից մարդուն փոխանցվել և հակառակը (խոսքը զոոնոզ հիվանդությունների մասին), խորհուրդ է տրվում սահմանափակել COVID-19-ով վարակված մարդկանց շփումը ընտանի կենդանիների և այլ կենդանիների հետ, քանի դեռ վիրուսի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնի չեն:
Կենդիներին խնամելիս պետք է պահպանել հիգենիայի այնպիսի տարրական կանոներ, ինչպիսիք են՝ կենդանիների, նրանց կերերի և պարագաների հետ շփվելուց առաջ և հետո ձեռքերը պատշաճ օճառով լավանալը, ինչպես նաև խուսափել կենդանիներին համբուրելուց, թույլ չտալ, որ նրաք լեզվով դիպչեն Ձեզ, և, իհարկե, զերծ մնալ նրանց հետ սննդի համատեղ օգտագործումից:

COVID-19-ի առկայությունը քննության առնելիս՝ պետք է խուսափել ընտանի կենդանիների հետ սերտ շփումներից (հնարավորության դեպքում խնդրեք, որպեսզի ընտանիքի մյուս անդամները հոգ տանեն ձեր կենդանու մասին): Իսկ եթե չկան մարդիկ, որոնց կարող եք փոխանցել Ձեր ընտանի կենդանիներին, ապա անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները և նրանց հետ շփվելիս անպայմանորեն դեմքին դիմակ կրել:

Ի՞նչ կարող են անել ազգային անասնաբուժական ծառայությունները՝ կապված ուղեկից կենդանիների հետ

Հանրային առողջապահությունը և անասնաբուժական ծառայությունները պետք է համատեղ աշխատեն՝ դրսևորելով առողջապահական միասնական մոտեցում, փոխանակեն տեղեկատվություն և անցկացնեն ռիսկերի գնահատումներ այն դեպքում, երբ COVID-19 ունեցող անձը  հայտնում է ընտանի կենդանիների կամ այլ կենդանիների հետ իր շփումների մասին:
Եթե ռիսկերի գնահատման արդյունքում որոշում է կայացվում՝ հետզոտել COVID-19-ով վարակված անձի հետ սերտ շփում ունեցած ուղեկից կենդանուն, ապա խորհուրդ է տրվում կիրառել հետազոտման RT-PCR մեթոդը՝ կենդանու բերանի խոռոչից, քթից, ֆեկցիաներից    /rectum/ և ուղիղ աղիքից  նմուշառումներ կատարելու և հետազոտելու միջոցով:

Չնայած մի կենդանուց մյուսին COVID-19 վարակի անցման և տարածման մասին ապացույցների բացակայությանը՝ հարկավոր է սահմանափակել COVID-19-ի դրական արդյունքներով կենդանու և այլ կենդանիների միջև շփումները:

Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ,OIE) կողմից

Կորոնավիրուսի վերաբերյալ թարմ տեղեկատվության հավաքագրման և փոխանակման նպատակով՝  ԿԱՀԿ-ն մշտական կապի մեջ է գտնվում Ասիայի և Օվկիանիայի իր տարածաշրջանային ներկայացուցչությունների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԿԱՀԿ-ի պատվիրակի և Ազգային անասնաբուժական ծառայության, վայրի կենդանիների գծով ԿԱՀԿ-ի աշխատանքային խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ-ի) հետ: ԿԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է տվյալ հիվանդության սկզբնաղբյուրի բացահայտմանն ուղղված  ընթացիկ հետազոտությունների և ուսումնասիրությունների գործնթացում ներգրավված փորձագետների ցանցի հետ։  Միաժամանակ իրականացվում է ասեկոսեների և ոչ պաշտոնական տեղեկատվության ամենօրյա մոնիթորինգ:

Հաշվի առնելով մարդկանց և կենդանիների մոտ՝  COVID-19-ի և մարդկանց մոտ հանդիպող այլ վարակիչ հիվանդությունների առաջացման միջև առկա նմանությունը՝ ԿԱՀԿ-ի ոչ պաշտոնական խորհրդատվական խումբը խորհուրդ է տալիս աշխատանքներ տանել վայրի կենդանիների սպառման դինամիկայի ուսումնասիրության ուղղությամբ՝ հիվանդության հետագա տարածման ռիսկի նվազեցման ռազմավարություն մշակելու նպատակով:

Այս համատեքստում՝ որո՞նք են  անասնաբուժական մարմինների պարտավորությունները միջազգային  համագործակցության ոլորտում

Կենդանիների մոտ COVID-19 վիրուսի հայտնաբերումը համապատասխանում է  WAHIS տեղեկատվական համակարգում ԿԱՀԿ ծանուցման չափանիշներին՝ ԿԱՀԿ-ի անասնաբուժասանիտարական Կոդեքսի՝ ցամաքային կենդանիների մոտ անսպասելիորեն ի հայտ եկած արտառոց հիվանդություններին վերաբերող դրույթներին համապատասխան:
Ուստի, կենդաննիների մոտ COVID-19-ի հայտնաբերման ցանկացած դեպքի մասին պետք է անհապաղ ծանուցել Կենդանիների առողջության համաշխարհային կազամեկրպությանը (ներառյալ տեղեկատվություն կենդանու տեսքի, ախտորոշիչ թեստերի և համապատասխան համաճարակաբանական իրավիճակի մասին)։

Ռիսկերի մասին համաձայնեցված և նպատակահարմար իրազեկում և ռիսկի վերահսկում ապահովելու համար կարևոր է, որ անասնաբուժական մարմինները լինեն տեղեկացված և սերտորեն համագործակցեն առողջապահական և վայրի կենդանիների համար պատասխանատու մարմինների հետ:

Կարևորն այն է, որ COVID-19-ի նկատմամբ վախը հանգեցնում է ընտանի կամ վայրի կենդանիների նկատմամբ անընդունելի միջոցների օգտագործմանը, ինչը կարող է հարվածի տակ դնել նրանց բարեկեցությունն ու առողջությունը, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ կենսաբազմազանության վրա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}