Հասարակություն 09:55 12/03/2020 Հայաստան

Գեղամ Օհանյան. Կանցնեն տարիներ, հետո կհիշենք բոլորով՝ Նիկոլի օրոք կար մի խնդիր Ամուլսար անունով

«Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր-տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խումբը, իր գլխավորությամբ Ջերմուկի ճանապարհին այցելել էր Ամուլսարի պոստեր։

Հանդիպման ժամանակ, երբ պոստ պահող մեր հայրենակիցները հարցրին, թե որքան պետք է ձգվի այս խնդիրը, բան ու գործ թողած եկել պետության գործառույթն են իրականացնում, Փաշինյանը պատասխանեց

-Կներեք, բայց ձեր այստեղ կանգնելը հավասար է զրոյի․ Լիդիանը մինչև 2021 թվի նոյեմբերը չի կարող հանքը շահագործել, որովհետև դատական գործ է ընթանում։

Հիմա փորձեմ հիմնավորել, որ դուք մեղմ ասած իրավացի չեք, պարո՛ն Վարչապետ․

1․ Նախորդ տարի ձմռանը, երբ պոստի տղաները թույլ տվեցին, որ Լիդիանը ձնեպատրաստման աշխատանքներ իրականացնի սարի վրա, այսինքն փաթեթավորի իր եղած-չեղածը, բորսայում Լիդիանի ակցիաները անմիջապես բարձրացան։
Այս տարի տղաները թույլ չտվեցին նույն սխալը, և Լիդիանը ընդհանրապես դուրս մնաց բորսայից՝ ապաստան փնտրելով Կանադայի կառավարությունում։

2․ Դաշտային ճանապարհները բացելուն պես, Լիդիանը հայտարարելու է, որ այլևս վերսկսում է շինարարական աշխատանքները և իսկապես կսկսի, որովհետև մեկ այլ բան է հանքը շահագործելը, մեկ այլ բան է շինարարական աշխատանքներ վերսկսելը։ Իսկ դա բերելու է ստորև նշված հետևանքներին․

-Ակցիաները կտրուկ բարձրանալու են, և Լիդիանը թարմացնելու է իր քարոզչամեքենան՝ նոր ձեռք բերած ներդրումներով։

-Լիդիանը կրկին վարձելու է համայնքի որոշ մարդկանց աշխատանքներ տանելու համար, և համայնքում նորից սկսվելու են հակամարտություններ և անառողջ մթնոլորտ։

-Այս երկու տարվա ընթացքում պայքար տարած համայնքը հուսալքվելու է։

Այնպես որ, տղաների այնտեղ գտնվելը որակել զրո ադյունավետությամբ՝ մեղմ ասած ծիծաղելի է։

Կներեք, բայց այս հարցում տարած ձեր անդեմ քաղաքականությունը ոչ մի կերպ վստահություն չի ներշնչում։
Կարելի է ենթադրել հետևյալը․

1․ Դուք կամ գոնե ձեր թիմը դեռ աշնանը ասում էր, որ գարնանը պատասխաններ կլինեն բնապահպանական ասպարեզում, որովհետև քննչականը նոր թափով սկսել է իր աշխատանքները։ Բայց մենք հո գիտեինք, որ գարունը սարերի հետևում չէ, ահա գարունը եկավ և ոչ մի նոր փաստարկներ կամ հակափաստարկներ էլ չկան, վիճակը կրկին անորոշ է։ Բայց դե դուք ևս կռահում էիք, որ գարունը սարերի ետևում չէ և ձեզ պետք են քաղաքական պատասխաններ, խոսքը դրժածի կերպար չստանալու համար։ Եվ այստեղ թաքնված հրաշքն է, երբ որ ձեր թիմը հասկացավ, որ պոստերը բացող չկա, նոր մտքի փայլատակում ի հայտ բերեց, թե բա եթե պոստերը չբացեք այսպես էլ անորոշ կմնա, ողջ մեղքը բարդելով պոստավիկների վրա։ Բայց այստեղ մի հանճարեղ նրբություն կա․ տղաները ճանապարհը փակել են Լիդիանի առաջ, իսկ քննչականը միշտ էլ կարող էր մասնագետների հետ մտնել ստուգումների, այդ ինչպե՞ս ստացվեց, որ պոստավիկներն են մեղավոր քննչականի անգործության համար։ Հարցեր, հարցեր․․․

2․ Ձեր վարած քաղաքականությունից մարդ իսկապես բան չի հասկանում։ Եթե դեմ եք հանքին, բայց չեք կարող հայտարարել որպես առաջին դեմք՝ կաշկանդվելով միջազգային հարաբերությունների սրացումներից, ապա ինչո՞ւ քննչական մարմինը իսկապես չի աշխատում, ինչո՞ւ է անտեսվում համայնքի մեծամասնության կարծիքը, ինչո՞ւ է այսքան զզվանքով վերաբերմունքը լեռը պահողների նկատմամբ։ Թե՞ չեք նկատել, որ տղաները այս 2 տարվա ընթացքում ջանք չեն խնայել ձեր հեղափոխությանը սատարելու համար՝ հետևելով ձեր բոլոր կոչերին, իրականացնելով ձեր բոլոր խնդրանքները՝ դատարանի դռները փակելուց մինչև մարտիմեկյան ցույցերի մասնակցություն։

3․ Ի՞նչ ունեք վախենալու միջազգային հարաբերություններում, երբ որ Դուք լեգիտիմ առաջնորդն եք Ձեր երկրի։ Եթե չունեք, ինչպես բազմիցս նշել եք, ապա ինչո՞ւ չեք կատարում հանրության պահանջը և թողնում, որ ժողովուրդը ուղղակի վստահի Ձեզ։ Դուք չարաշահում եք Ձեր հանդեպ ունեցած վստահությունը և դա Դուք զգացիք այսօր, քիչ առաջ, հանդիպելով արդեն 2 տարի տուն-տեղ, աշխատանք թողած ու այս երկրի բարօրության համար պայքարող մարդկանց։

4․ Ասում են՝ միջազգային ներդրողները կհասկանան, որ Հայաստանը վստահելի երկիր չի բիզնեսի համար։ Սուտ է, սա միֆ է, հորինվածք․․․
Եթե ներդնողը չի տարբերում հանքերի ավերիչ բիզնեսը այլ կառուցողական բիզնեսներից, ապա աստծու սիրուն, թող նմաններն էլ այդպես մտածեն։ Իսկ խելացի ներդրողները, հակառակը, կգան Հայաստան, ես կասեի նոր Հայաստան, ոտեղ կկարողանան ապահով զարգացնել զբոսաշրջությունն ու ՏՏ ոլորտը, առողջարանային բիզնեսն ու գյուղատնտեսությունը։ Այն ոլորտները, որոնք Դուք հայտարարել եք գերակա ճյուղեր և որոնց բոլորի թշնամին նույն ինքը ՀԱՆՔՆ է։

Անվերջ կարելի է ծավալվել, բայց այս նախընտրական շրջանում, ուղիղ եթեր մտնելով ու միայն «Եվ այդ մեկ առաջնորդը դու ես» ասելով տեղ չեք հասնի։ Ամուլսարի խնդիրը հետաքրքրում է տասնյակ հազարավոր գրագետ ու կիրթ մարդկանց, որոնք հետևում են Ձեր մոտեցմանը այդ հարցում։ Եվ եթե թույլ չենք տալիս, որ այս խնդիրը որոշ ուժեր դարձնեն իրենց հաղթաթուղթը, Դուք դա պիտի ամենից լավը հասկանայիք։

Կանցնեն տարիներ, հետո կհիշենք բոլորով՝ Նիկոլի օրոք
կար մի խնդիր Ամուլսար անունով, որտեղ ժողովրդի պահանջի դեմ էր գնում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, բայց ժողովուրդը ի վերջո հաղթեց և հաղթեց նրա հետ ճշմարտությունը․․․»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:36
Արցախ ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}