Տնտեսություն 20:14 13/03/2020 Հայաստան

Տնտեսագետը ՝ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունների մասին

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է  կորոնավիրուսի պատճառով հնարավոր տնտեսական ազդեցությունների մասին: 

«Ժողովուրդ ջան, դոլարի մեջ կորոնավիրուս կա։ Գրավեցի՞ ձեր ուշադրությունը։ Գիշերն եկել եմ, ու առավոտ շուտ լրագրող զանգահարեց, քնաթաթախ վերցրեցի ու «հարցախեղդ» եղա։ Ինչքա՞նով է երկիրը պատրաստ կորոնավիրուսին, կա՞ն պաշարեր, ինչպե՞ս է կառավարվում ու արդեն չեմ հիշում բոլոր հարցերը։ Ներողություն խնդրեցի, որ նոր եմ վերադարձել ու չեմ կարող պատասխանել։ Հիմա մաս-մաս, բայց ավելի շատ ֆինանսական ամրության ու վիճակի մասին։ Հապճեպ միայն ասեմ՝ իրավիճակը համընդհանուր պրոֆեսիոնալ վերահսկվում է, որևէ լուրջ խնդիր այս պահին չեմ տեսնում, որ տեսնեմ՝ անկասկած ձեն կհանեմ։

Երբեմն պացիենտի մոտ մի քանի հիվանդություն է միաժամանակ առաջանում։ Ու բժիշկը սկսում է ստրատեգիա մշակել, որովհետև միաժամանակ չի կարելի դեղախեղդ կամ պրոցեդուրախեղդ անել պացիենտին։ Որոշ հիվանդությունների բուժումը նույնիսկ հետաձգում է, սկսում է կարևորներից։ Ահա նման վիճակի առաջ են այսօր կանգնել աշխարհի բոլոր կառավարությունները, մերոնք նույնպես։ Մի կողմից կորոնավիրուսի բարդ դեպքերի ինտենսիվ թերապիայի ապահովումն է, մյուս կողմից՝ բացահայտումը, երրորդ կողմից՝ բնակչության հոսքի կառավարումը, չորրորդ կողմից՝ բնակչության զգոն լինելն ու սանիտարահիգիենիկ պատշաճ վարքը, իսկ հինգերորդ կողմից՝ խուճապի բացառումը։

Այս վերջին երկուսը իրար հակասում են. Ու ինչպե՞ս անենք, որ զգոն լինեն, բայց խուճապ էլ չգցեն։ Այս ամենը առողջապահական։ Սակայն, ընկել է նավթի պահանջարկը, հետևից գները, ուժեղացել է դոլարը, կընկնի տնտեսության շատ ոլորտների պահանջարկը՝ հիմնականում կապված տուրիզմի հետ։ Ու այս բոլոր խնդիրները տարբեր մոտեցումներ ու ժամկետներ են պահանջում։ Այդ պատճառով էլ կարևորը՝ մաս-մաս ամեն ինչ հասկանալն է ու ճիշտ ռազմավարությամբ միջամտելը։ Միանգամից ասեմ, ես շատ դրական եմ տրամադրված հայաստանյան իրավիճակին՝ դրական և զգոն։ Ահա այս երկուսի համակցությունն է պահանջվում բոլոր կողմերից։ Հայաստանյան իրականությունում սրան գումարվում է քաղաքական պայքարը, քաղաքական վրեժը, քաղաքական շահերը։ Սրանց չեմ էլ ուզում անդրադառնամ, սակայն աչքի պոչով նայելով «Ֆեյսբուքին» կարող եմ այսպիսի դիտարկում անել. ասա թե որ քաղաքական ճամբարում ես ու ես կասեմ, թե ինչ կարծիք ունես կորոնավիրուսի վերաբերյալ։

Վերադառնանք տնտեսությանը։ Հայաստանը շատ ճգնաժամեր է տեսել ու հաղթահարել է դրանք բոլորը։ Ես նախկինում էլ եմ գրել, հիմա էլ եմ ասում. ի տարբերություն հետսովետական երկրների, Հայաստանը միակն է, որ դրամը ներդնելուց հետո կրկնակի դրամական ռեֆորմ չի արել։ Հայաստանը միակն է, որ երկարաժամկետ կարողացել է պահպանել կայուն ֆինանսական վիճակ՝ սկսած 1995-96 թվականներից, այսինքն՝ ԿԲ անկախությունը հաստատելուց հետո։ Այս մեր յուրահատկությունը պետք է բոլորիս հպարտությունը լինի, քանի որ սա բոլորիս շնորհքն է։

Խոսեմ ինձնից, որ դիրքորոշումս պարզ լինի։ Նախորդ երկու ճգնաժամերի ժամանակ, 2008-09 և 2014-15 ճգնաժամերի ժամանակ ձայնս գլուխս էի գցել, մամուլով անընդհատ քննադատում էի իշխանություններին ու նաև ԿԲ-ին։ Ինչու՞, մի դեպքում դրամի գերարժևորումն էր, որի ազդեցությունը թերագնահատված էր, իսկ մյուս դեպքում Ռուսաստանի սխալ պահվածքն էր, որը շուկայական չէր ու տեղափոխվեց մեզ մոտ։ Այն մարդիկ, որոնք այն ժամանակ ձայն չէին հանում, այսօր ասում են, թե իբր դասեր քաղել չգիտենք։ Ցանկացած պարագայում պետք է նայել շուկաներին, գնահատել իրավիճակը, հասկանալ մարդկանց խնայողությունների կառուցվածքը, վարքագիծը և այլն։ Իհարկե, խուճապը ես չեմ կարող գնահատել ու արդեն գրել էի՝ զուգարանի թուղթն իռացիոնալ առնողների մասին։ Հիմա բացատրեմ, թե ինչու եմ այս անգամ ավելի հանգիստ ու պնդում, որ իրավիճակը նույնը չէ (հանգիստ նստեք տեղներդ)՝ կասեր դասականը: Ու պատճառը պահուստները չեն, ինչպես երևում է գրաֆիկից։ Պահուստների գրաֆիկը թող սփոփի ամենաշատ խուճապահար լինողին։ Պահուստներ շատ ունենք։

Փողի արժեքը ճգնաժամերի ժամանակ կտրուկ տատանվում ու նոր հավասարակշռություն է գտնում։ Կա վճարային հաշվեկշռի այսպես ասած երեք հավասարակշռության մակարդակ՝ կարճ, միջին ու երկար։ Կարևորը վերջինն է, որը պայմանավորվում է առևտրի հաշվեկշռով, այսինքն երկրիդ երկարաժամկետ արտահանելու ու ներմուծելու տարբերության պոտենցիալն է։ Սա է պատճառը, որ այն երկրները, որոնք ունեն լուրջ տնտեսություն, ունեն բարդ ապրանքների արտադրության ու արտահանման պոտենցիալ, միշտ կարողանում են ցանկացած տատանումից հետո գալ հավասարակշռության։ Դրանք են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը և այլն։ Այսինքն, խնդրահարույց տատանումը այն երկրների արժույթի հետ է տեղի ունենում, որոնք գերարժևորված էին, ֆինանսական ճգնաժամը հիշեցնում է այդ երկրներին իրենց տեղը ու ասում, որ «խելոք նստեք տեղներդ», եթե իհարկե նախօրոք չեն պատրաստվել ճգնաժամին՝ պահուստ չեն հավաքել։ Զարգացած երկրների այդ տատանվող ինդեքսներն ու փոխարժեքները, որ տեսնում եք, կրկին գալու են իրենց դիրքին։

Հիմա հասկանանք, թե ինչքան են արժևորված արժույթները։ Գնահատենք տատանման միջակայքը։ Սա Եվրո/դոլար փոխարժեքն է։ Ո՞րը կնախընտրեք։ Սա լուրջ հարց է։ Դե որոշեք։ Նայել մեկ շաբաթվա տվյալը, մեկ տարվանը, թե այսպիսի երկար գրաֆիկին նայելով կարելի է «գուշակել», թե որ արժույթն է ավելի ձեռնտու։ Սրանք արժութային շուկայում խաղեր են, որոնք այդտեղ խաղացողներին գժվելու աստիճան երկընտրանքների առաջ են կանգնեցնում։ Ցավոք, ոմանք, որ կյանքում չեն խաղացել, ունեն նման հակում։ Նայելով մեկ շաբաթվա տվյալների, արդեն գիտեն՝ «ճիշտ պատասխանը»։ Չէ չգիտեք ու կարող եք տուժել, կորցնել։ Գուցե շահեք էլ, բայց դա արդեն կազինոյի նման է ձեզ համար։

Նավթի գների դինամիկան է։ Կտրուկ անկում, հետո աճ ու նորից այդպես շարունակ։ Ինչպես տեսնում եք, նախորդ երկու գնանկումները, ներառյալ հիմիկվանը, անհամեմատալի փոքր են առաջին երկուսից։ Նախավերջինը մոտս կանաչով է, որովհետև ոչ թե պայմանավորված էր տնտեսական իրադրություններով, այլ ԱՄՆ-ի սանկցիաներով ու Իրան-ԱՄՆ տնտեսական կոնֆլիկտով։ Վերջինիս պատճառն էլ կորոնավիրուսի համընդհանուր համաճարակով պայմանավորված սպասումներն են։ Այսինքն` ավելի համադրելի է նախորդի հետ, քան առաջին երկուսի։

Սա ռուբլու արկածներն են վերջին 20 ամյակում։ Սկզբում այն արժևորվում ու արժևորվում էր, նավթի գինը աճում էր, իսկ Ռուսաստանի տնտեսությունը նստում էր այդ նավթային ասեղի վրա, մինչև 2008-ի ճգնաժամը ամեն ինչ իր տեղը չդրեց։ Ռուբլին հավասարակշռվեց՝ իր տնտեսության համար ավելի խելքին մոտ կետում։ Դրանից հետո ռուսները հանում են բյուջետային կանոնը ու իրենց թվում է, թե առանց ռազմավարական պլանավորման, կարող են հընթացս կառավարել իրավիճակը։ Ու սա լինում է հերթական սխալը, չեն նկատում, թե ինչպես են նորից վերադառնում նավթային ասեղին, ինչպես է կրկին ռուբլին արժևորվում ու նորից հերթական հավասարակշռության կետին հասնում։ Այդ կետն այս անգամ այնքան բարձր է լինում, որ ռուսները նորից «արխայինանում են» ու դանդաղ ռուբլին նորից սկսում է արժևորվել։ Հաջորդ նավթային թռիչքին արդեն պատրաստ են լինում։ Մեծ ցնցում չի լինում։ Սակայն մի խելոք բան են անում, նոր բյուջետային կանոն են մտցնում, որպեսզի անիմաստ նավթային եկամուտները չվատնեն, ռուբլին անիմաստ չարժևորեն ... հաջորդ ճգնաժամին լինեն պատրաստ, ինչպես նաև չթուլացնեն ոչ նավթային տնտեսության հատվածը։ Մի բան, որ Նորվեգիան արել է նախորդ դարում։ Ամեն դեպքում երկիրը մնում է կախված նավթային հատվածից ու ռուբլին կրկին արժևորվում է։ Որպեսզի ռուբլին չարժևորվի, Ռուսաստանը պետք է ամբողջությամբ հրաժարվեր նավթային եկամուտները երկրում պահելուց, այն պետք է դուրս հաներ նորվեգացիների նման։ Սա նրանք չեն արել։ Ինչու՞։

Դե պատկերացրեք ես ասեմ, որ կենսաթոշակային կուտակած մեր փողերը ամբողջությամբ պետք է դրսում պահել։ Սա խոհեմ քայլ է, սակայն ինձ այստեղ կդատափետեն՝ ասելով, որ պոտենցիալ ինվեստիցիան դուրս եմ տանում։ Մոտավորապես պատկերացրի՞ք ռուսների վիճակը։ Ինչպես տեսնում եք, նոր հավասարակշռության կետը ցածր է նախորդ ճգնաժամից հետո վիճակի հետ, ռուսներն ավելի պատրաստ են ու ռեզերվ ունեն։ Միակ խնդիրը այն տնտեսա-քաղաքական որոշումն է, թե որ կետի վրա հավասարակշռեն ռուբլին։ Ասեմ, որ մատդ, որ կետի վրա դնես, Ռուսաստանը կարող է այսօր այդ կետի վրա հավասարակշռել, այդպիսի պաշար նրանք կուտակել են։ Խնդիրը այն կետի ընտրությունն է, որից այն կողմ սկսվում է իռացիոնալ խուճապը։ Ինչքան ռուբլին թույլ, այդքան տնտեսության համար լավ։ Նման է հարբելուն՝ վերջին բաժակը չպիտի խմեի։ Բայց դե պիտի իմանաս այդ վերջինի սահմանումը։ Ինձ թվում է արդեն որոշել են ...

Այս գրաֆիկը հստակ ցույց է տալիս նախորդ ճգնաժամի պատճառի՝ դրամի գերարժևարման աղբյուրն ու հետևանքը։ Դոլարիզացիայի դեմ պայքարը զուգորդվում էր դրամի արժևորմամբ։ Մարդիկ դրամով ավանդներ էին ներդրում հիմնականում այն պատճառով, որ դրամը ամեն օր ավելին արժեր, քան նախորդ օրը։ Այսպես, դոլարը համարյա 600 դրամից դարձել էր 300։ Սրան գումարենք դրամի տոկոսադրույքը ու կստանանք մարդկանց վարքագիծը արժևորված դրամի պայմանում։ Ու առաջին իսկ ցնցումից միտումը հակառակ ուղղությամբ փոխվեց։ Մարդիկ հրաժարվում էին դրամից՝ նախընտրելով արտարժույթը։ Շինանրարական փուչիկը բոլոր երկրներում նույն ձև է տրաքել։ Հայաստանում այսօր այս վիճակը չէ։ Չկան նման ուռցրած պղպջակներ։ Թեպետ դոլարիզացիան կրճատվել է ու տեսնում ենք, որ դրամով ավանդները շատացել են, սակայն այդ միտումը տեղի է ունեցել համեմատաբար կայուն դրամի պայմաններում՝ պայմանավորված չի եղել դրամի արժևորմամբ։ Ահա սա է նախորդ ճգնաժամերի ու այսօրվա իրավիճակի տարբերությունը։ Համեմատեք սպիտակ և դեղին սլաքները։ Ավելին, անցյալ տարի ԿԲ-ն շուկայից ահռելի քանակությամբ արտարժույթ ձեռքբերեց։

Այսինքն` եթե այդպես չաներ, այն սպիտակ սլաքը ներքև կթեքվեր, դրամը կուժեղանար ու կնպաստեր վարքագծի փոփոխությանը։ Ու հենց սա նկատի ունեի, երբ ասում էի, որ կարևորը պահուստի քանակը չի, այլ դա կուտակելու արդյունքում դրամի անիմաստ չարժևորումը։ Հետևանքը՝ պոտենցիալ խնդրի մի մասը նախորդ տարի արդեն պարպել ենք (ավելի ճիշտ գլուխներիս չենք կուտակել)։ Սակայն իռացիոնալ պոտենցիալ մնացել է, դա մեր դոլար սիրելն է (որի մեջ կորոնավիրուս կար, հիշու՞մ եք չէ)․ Ոչ թե դրամ, եվրո, ֆունտ, յուան, իեն, ֆրանկ կամ ռուբլի. կա մի մեծ զանգված, որոնց աշխարհը սկսում և ավարտվում է ամերիկյան դոլարով։ Արդյո՞ք նրանց իռացիոնալությունը կազդի շուկայի վրա՝ իհարկե։ Արդյո՞ք հնարավոր է դրամը ավելի արժեզրկվի, քան շուկայական է՝ իհարկե։ Արդյո՞ք ոմանք կտուժեն այս վարքագծի հետևանքով՝ իհարկե։ Միայն մի փաստ ասեմ, 2015-ին, խուճապի մատնված մեկին գիտեմ, որ ստվերային շուկայից գնել էր ԱՄՆ դոլար 70 դրամով ավելի թանկ, քան մի քանի օր հետո ազատ կարող էր գնել։ Եթե նայեք գրաֆիկները, բոլոր դեպքերում փոխարժեքը հետ է վերադառնում։ Ամբողջ հարցը ժամկետի մեջ է։

Դոլարի, Եվրոյի և Ռուբլու փոխարժեքն է՝ արտահայտած դրամով։ Տեսնում եք, որ վերելքներ էլ կան, վայրէջքներ էլ։ Մեր տնտեսությունում մի բան է փոխվել։ Արտահանումը դեպի Ռուսաստան այսօր ավելի քան կարևոր է։ Ռուսական տնտեսության համեմատ մրցունակ լինելը շատ կարևոր է։ Նմանապես՝ տեղի արտադրողների համար ռուսական արտադրանքի համեմատ մրցունակ լինելն էլ է կարևոր։ Ահա այն կարմիր շրջանակները, մեր արտադրողների/արտահանողների համար ապահովել են առավել նվազ մրցունակ դիրքեր։ Տնտեսության համար դա լավ չի։

Ռուսաստանի համար՝ լավ է։ Ռուսաստանի տնտեսությունը ոտքի է կանգնել հիմնականում ռուբլու թուլացման արդյունքում (ասել եմ ու ասում եմ՝ Կիրիենկոյի արձանը պիտի մի տեղ դնեն)։ Սա ռուսներն էլ գիտեն, ու արդեն նշել եմ, որ ռուսները հիմա հարմար «կետ են» որոշում, որտեղ կհանգրվանի ռուբլին։ Իսկ մերոնք շարունակում են հետևել դոլարին։ Ժողովուրդ ջան։ Հիմա այս կարևոր դիլեման ձեր ուսերին թողնեմ, մի կողմից դրամը թուլանա՝ տնտեսության հեռանկարի համար շատ լավ է։ Մյուս կողմից կարող է իռացիոնալ պանիկայի պատճառ դառնալ։ Երկարաժամկետ՝ թույլ դրամն է լավը, կարճաժամկետ՝ անփոփոխը։ Դե որոշեք։ Դե գտեք այն կետը, որից այն կողմ արդեն շուկան չի որոշիչը, այլ «կորոնավիրուսով ներծծված ուժեղ դոլարի ուրվականը»։

Ամփոփման փոխարեն։ Այս ճգնաժամը յուրահատուկ է իր անորոշությամբ։ Գրեմ երկարաժամկետ խնդիրները։ Ոչ-ոք չգիտի թե այս տարի ինչ կլինի։ Ամբողջական համաշխարհային պահանջարկն իջել է, նմանապես իջել է առաջարկը։ Նավթի գնանկումը փոխել է շուկայի կառուցվածքը։ Որոշ ոլորտներ հայտնվել են տոտալ անկման եզրին, ինչպիսիք տուրիզմն ու ավիաթռիչքներն են։ Այսինքն` լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Զուգարանի թղթի պահանջարկը անիմաստ աճել է  :) Առողջապահության ոլորտի շահույթները կաճեն։ Ծեր և երիտասարդ պետություններին կորոնավիրուսը տարբեր ձև է հարվածում։ Իներցիան խաբուսիկ է շատերի համար։ Իսկ եթե ասեմ, որ մի օր էլ դոլարն է գահավիժելու, ու սա ոչ-ոք չգիտի, ոչ-ոք չգիտի, թե այս տարի ինչպես են երկրները արձագանքելու։ (Սրա հիմքերը տեսնում եմ, ուղղակի չեմ հավատում կորոնավիրուսի ամերիկյան ցուցանիշներին)։ Ու այս պարագայում ինչպե՞ս խոհեմ գտնվել։

Կառավարությունը պետք է հիմիկվանից խոստանա, որ լուրջ տուժած ոլորտների համար քաղաքականություն կմշակեն։ Կենտրոնական բանկը շարունակի հետևել շուկային և գտնի այն կախարդական կետը, որից հետո արժի միջամտել, որ անիմաստ ու իռացիոնալ վարքագիծ չդրսևորեն մարդիկ։ Սրա ինստիտուցիոնալ պոտենցիալը կա։ Պետք է իռացիոնալության պոտենցիալին հակադրենք ինստիտուցիոնալ խոհեմության պոտենցիալը։ Սա նախորդ ճգնաժամերի կրկնություն չի։ Ընդհանրապես նման չի իրադրությունը։ Պարզապես մի քանի խնդիր միախառնվել են՝ կորոնավիրուս, նավթի գին, համաշխարհային ստագնացիա։ Ամեն մի ինստիտուտ պետք է իր խնդիրն անի, ինչպես նաև ամեն մարդ իր հետաքրքրությունների շրջանակից դուրս չգա։

Նայեք Չինաստանին, ամենաառաջինը այնտեղ սկսվեց խնդիրը, իսկ այժմ այդ իներցիան ուրիշներին է փոխանցվել։ Այդպես էլ Ճապոնիան, Կորեան, Իրանը, Իտալիան իրար հետևից սկսելու են լուծել կորոնավիրուսի խնդիրները՝ էստաֆետը հանձնելով հաջորդներին։ Միակ խելամտությունը նախորդից դասեր քաղելն է, որի պարագայում յուրաքանչյուր հաջորդ վազորդ, առավելի ճիշտ կկառավարի խնդիրը՝ նվազագույն կորուստներով։ Նույնն էլ ֆինանսական շուկաներում է, ամեն ինչ ի վերջո հավասարակշռվելու է, ամբողջ հարցը և՛ կորոնավիրուսի դեպքում, և՛ ֆինանսական շուկայի դեպքում, անիմաստ «գագաթներ» չստեղծելն է։ Իշխանություններն էլ չպետք է նպաստեն սրան։ Հաճախ ու հանգիստ հաղորդակցվեն բնակչության հետ, ճիշտ ազդակներ տան։ Այնպես, որ եթե նույնիսկ մահ արձանագրվի, չպետք է խուճապային վիճակ լինի, այս վիրուսի դեպքում սա հնարավոր է։ Քաղաքական բաներ չեմ ուզում գրել, միակ բանը, որ կգրեմ, գիտենալով, որ ձեր օրակարգերը ձեզնից առաջ են ընկել (հիմա ամեն մեկը մտածեց միայն դիմացի ճամբարի մասին, օֆ-օֆ), կարմիր գծեր չանցնեք։

  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}