Քաղաքական 19:25 14/03/2020 Հայաստան

Պատասխանատվությունից հեռու

Որևէ գիտակից մարդ չէր կասկածում, որ հենց այսպես էլ կպահի իրեն Փաշինյան Նիկոլը  ճգնաժամային իրավիճակում ․․․ այսինքն՝  կհեռանա պատասխանատվության վայրից ։ 2008-ի մարտի 1-ին իր կողմից հրահրած բախումների էպիկենտրոնից  փախուստը բավակա՞ն չէր պատկերացնելու նրա վարքագիծն  իր մաշկին վնասող պայմաններում։ Հենց մամուլում տարածվեց Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուսի կասկածը, վարչապետն ընտանիքի հետ  անմիջապես ինքնամեկուսացավ Սևանի կառավարական առանձնատանը, և թեստեր հանձնեցին, քանի որ օրեր առաջ իր կինը ողջագուրվել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ։  Հետո հայտնեցին, որ արդյունքները բացասական են և իրենք իրենց հիանալի են զգում։ Շատ լավ է։ Բայց  եթե չլիներ երկու տիկնանց ողջագուրման լուսանկարը, երևի թեստերն էլ թաքուն կհանձնեին և քարոզարշավը չէին ընդհատի։ 

Այս դեպքում ինքնամեկուսանալը   ճիշտ է,  բայց գոնե մտածե՞լ են  Հայաստանի հարավում երեք օր իրենց քարոզարշավին մասնակցած, իրենց ձեռք սեղմած ու համբուրած մարդկանց մասին, նրանց մտատանջությունների մասին։ Իհարկե ոչ։  Որովհետև քաղաքական խնդիրներով կլանված՝ մարդկանց դիտարկում են սոսկ որպես գլխաքանակ։ Հո պատահական չէ, որ արդեն երկու տարի հանրության գիտակից հատվածն անընդհատ գոռում-գոչում է, որ երկրի կառավարումը վստահված է դիլետանտների, ում պատասխանատվության չափը կառավարման կարևորագույն հարցերում զրո է։

Բայց հիմա խոսքն այդ մասին չէ, առավել ևս երբ համացանցում և ամենուր ամեն ինչ ասվել ու ասվում է շաբաթներ շարունակ կորոնավիրուսին ՀՀ իշխանությունների թեթևամիտ վերաբերմունքի  առիթով։ Հարցին նայենք այլ կողմից․  այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ քաղաքական ու հատվածային նախասիրությունները մի կողմ թողնելով՝ ուզած-չուզած պետք է միասնական ճակատ կազմենք վիրուսի դեմ։

Ջունգլիների դաժան օրենքների շարքում կա նաև մեկ  «հումանիստականը»՝  երաշտի ժամանակ ջրի մոտ բոլոր կենդանիները  հավասար են, գործում է այսպես կոչված  զինադադար («Մաուգլի»)։   Մեր հասարակության մեջ այժմ ևս պարտադիր է այդ մոտեցումը՝ բոլորս հավասար ենք կորոնավիրուսի առջև և պարտավոր ենք պահպանել  ցուցումները,  և՛ ազգաբնակչությունը, և՛ իշխանությունը։

Ժողովուրդը,  հա՛, ձեռքերը կլվանա, ջերմությունը հաճախակի կչափի,  հարկ եղած դեպքում կդիմի բժշկի,  կինքնամեկուսանա, կխուսափի մարդաշատ վայրեր հաճախելուց։ Բավականին պարզ ու հստակ հրահանգներն են, և հատկապես պատասխանատվության զգացում ունեցող մարդու համար որևէ  բարդ բան չկա։

Կառավարության գործն է դժվար, որովհետև  անլուրջ մոտեցումերով թույլ  են տվել վարակի ներթափանցումը հանրապետություն և բավականին ուշացումով են սկսել համակողմանի միջոցներ ձեռնարկել։ Եթե փետրվար ամսից Իրանից ու Իտալիայից  մեր հայրենակիցներով ժամանած երկուական ինքնաթիռների ուղևորներին հենց սկզբից 14-օրյա կարանտինի տակ պահեին՝ խստորեն հետևելով  միջազգային ստանդարտներին, ոչ ոք հիմա իրավունք  չէր ունենա մեղադրել համապատասխան  գերատեսչություններին և անձանց մասնագիտական պարտքը չկատարելու մեջ։

Բայց չարեցին չէ այդ անհրաժեշտ միջոցառումները․․․
Ինչևէ, ի՞նչ է ակնկալում հիմա ազգաբնակչությունը իշխանություններից։  Քանի որ յուրաքանչյուր ոլորտի  մասնագետները ամենայն մանրամասներով  շարունակում են ներկայացնել   անհրաժեշտ միջոցառումները՝  համաճարակաբանական, տնտեսական, բանկային, ասենք միայն, թե ինչ է ուզում շարքային քաղաքացին։

Նախ  որ չխաբեն ու չմոլորեցնեն մարդկանց;  ճիշտ տեղեկատվություն տրամադրվի հանրությանը; ախտահանումները կատարվեն ժամանակակից մեթոդներով, դեղատներում դիմակների դիֆիցիտ չլինի, իսկ ավելի լուրջ՝ երկիրը նորմալ ղեկավարվի, և վերջապես չեղարկվի այդ անհեթեթ հանրաքվեն։  Իսկ հանրաքվեին հատկացված  երեք միլիարդից ավել գումարը թող ծախսվի կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար։

Մեծ հաշվով՝ բնակիչն ակնկալում է արտակարգ  հանգամանքներում ինքն իրեն  լիարժեք դրսևորող կառավարություն, ում համար առաջնահերթ  խնդիրը կլինի հնարավորինս անցնցում հաղթահարել համավարակը։  Չե՞ն կարող, թո՛ղ հրաժարական տան։ Ինչ տարբերություն՝ լայվով ես երկիր ղեկավարում, թե ընդհանրապես չես ղեկավարում։  Բարձր պրոֆեսիոնալներից կազմված հանձնաժողովը կկազմի արտակարգ կառավարություն, կմեկուսացնի համաճարակը, այնուհետև  կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ․․․ քանի դեռ Աստված մի արասցե, պատերազմ չի սկսվել ու Գերագույնը դարձյալ չի ինքնամեկուսացվել։
       
Լիա Իվանյան, հրապարակախոս

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:51
Ջերմուկի բնակչության կտրուկ մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ Ամուլսարի լարված իրավիճակին, նշելով, որ ընտանիքով Ջերմուկ քաղաքում էր...
Աղբյուր` Panorama.am
20:34
10 ավելի քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը
Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովի կողմից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:22
Գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է Լևոն Ադյանը
Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լանջիկում սոցիալապես անապահով անձանց անուններով տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են ելքագրվել և յուրացվել
Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության...
Աղբյուր` Panorama.am
20:08
Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ․ Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
Չինական «TikTok» սոցիալական ցանցի հիմնադիր Ժանգ Յիմինգն ասել է, որ ԱՄՆ իշխանությունների վերջնական նպատակը երկրում սոցիալական ցանցն...
Աղբյուր` Panorama.am
19:52
Արսեն Մելքոնյան. Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները...
Աղբյուր` Panorama.am
19:47
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել  ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում,  2021թ․ հունիսին, չեղարկվել է։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Մեր պահանջն է վագոն տնակները տեղափոխեն դեպի ներս, ապահովեն բուֆերային գոտի․ բնապահպան-ակտիվիստ
Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և Ամուլսարի պահապանները զրույց ունեցան։ Քաղաքացիները հետաքրքրվեցին, թե արդյոք ոստիկանությունը պաշտպանում է...
Աղբյուր` Panorama.am
19:31
Մահացել է դերասան Ռենի Սանտոնին
82 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռենի Սանտոնին: Դերասանի մահը վրա է հասեl Լոս Անջելեսում հյուրընկալության ժամանակ, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:25
Երևանի Կենտրոն համայնքի զբոսայգիներում խախտումներ են արձանագրվել
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակել է խստացված...
Աղբյուր` Panorama.am
19:16
ԱՀ ՊԲ-ում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան չարացել ժողովրդի հանդեպ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Քիչ առաջ ոստիկանները բերման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիների ու ոստիկանների միջև լարված իրավիճակ է։ Մի...
Աղբյուր` Panorama.am
18:19
4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 3-ի  դրությամբ  կայացվել է 4933 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ծաղկաձորում հյուրանոցների աշխատանք է կասեցվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Վայոց Ձորի մարզ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Հայրենիք»-ը դիմելու է առաջատար տնտեսագետներին ու փորձառու գործիչներին
հակաճգնաժամային ռազմավարության մշակման համար
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին  «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մի քանի օգտատերեր...
Աղբյուր` Panorama.am
17:36
Քննարկվել են ԱԹՍ-ների կատարելագործման ծրագրերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոռիում և Կոտայքում կասեցվել են մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի...
Աղբյուր` Panorama.am
17:00
«Ժառանգություն». Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունը մի քանի պետությունների հետ
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Յուրի Խաչատուրովին գործի նյութերը ռուսերենով չեն տրամադրվել
Պաշտպանը պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել դատարանին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}