Քաղաքական 14:21 14/03/2020 Հայաստան

Պետական երաշխիքներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին բանկերի ներգրավման համար

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճն առաջին հարթակ է բերում դրա տարածման դեմ կտրուկ և օպերատիվ միջոցառումների իրականացման հրամայականը: Էջմիածնում վարակի տարածման դեպքը փաստեց, որ մինչ այդ կիրառված կանխարգերլման միջոցառումները՝ մեղմ ասած արդյունավետ չէին:

Վիրուսի  տարածումը կանխելու գործընթացում պետության կարգավորիչ դերը պետք է հստակ լինի: Այն պետք է տարածվի ոչ միայն պետական համակարգի, այլև մասնավոր հատվածի վրա: Մարդկանց կուտակումները բացառելու ուղղությամբ կատարվող գործողությունների շրջանակներում կարևոր է պետության կողմից համապատասխան իմպուլսների ուղղումը բանկային համակարգին: Այս հարցն առանձնակի կարևորություն ունի, քանի որ Հայաստանի բանկերի մասնաճյուղերում մշտապես  մարդկանց կուտակումները են լինում:

Այստեղ մենք հետ ենք մնում հարևան Վրաստանից, որի երկու առաջատար բանկերը՝ TBC Bank-ը և Georgia Bank-ը այսօր արդեն հայտնեցին, որ երեք ամսով թույլ են տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց չվճարել վարկերը:

Հայաստանն այս ուղղությամբ կազմակերպված ու նպատակային քայլեր անելու համար գտնվում է շատ ավելի շահեկան վիճակում: Մեր երկրի կայացած բանկային համակարգի վրա մեծ է Կենտրոնական բանկի վերահսկողական և կարգավորիչ ազդեցությունը և վերջինիս տիրապետած գործիքակազմով կարելի է համապատասխան առաջարկներ ուղղել բոլոր բանկերին:

Այս պահի դրությամբ Հայաստանում գործող 17 բանկերից միայն Ամերիաբանկն է հայտնել, որ կորոնավիրուսի կանխարգելման և բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու համար որոշում է կայացրել իր բոլոր հաճախորդ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերին մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:

Որպեսզի բոլոր բանկերը միանան այս քայլին, Կենտրոնական բանկի միջոցով  պետության համապատասխան երաշխիքները և միջոցառումներն անհարժեշտություն են: Այստեղ խոսքը գնում է մասնավոր ընկերությունների՝ ահռելի դրամական շրջանառության դադարեցման մասին:
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, այս տարվա հունվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի քաղաքացիներին տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 238 մլրդ դրամ: Միայն  սպառողական վարկերի պորտֆելը հասնում է 1 տրլն դրամի :

Եթե հաշվի առնենք, որ վարկերի փաստացի տոկոսադրույքները բոլոր դեպքում տատանվում են 20%-ի շրջանակներում, ապա դժվար չէ հաշվարկելը, թե նման արտոնություններ տալը ինչ ծավալների միջոցների շրջանառությունից է զրկում նրանց: Խոսքը գնում է ամսական մի քանի հարյուր միլիարդ դրամի մուտքերի մասին: 

Այստեղ  անհրաժշտ է դիտարկել նաև վարկային կազմակերպություններին, որոնց տրամադրած վարկային միջոցները էլ հասնում են 0,5 տրլն դրամի:  Հետևաբար, այստեղ պետության կարգավորիչ միջամտությունն անխուսափելի է:

Այս և բիզնես միջավայրի կայունությունն ապահովելու վերաբերյալ այսօր իր առաջարկն է տարածել նաև պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Կենտրոնական բանկը, որպես պետության ֆինանսական կայունությունն ապահովող կառույց, պետք է հստակ իրականացնի իր գործառույթները, այդ թվում՝ առևտրային բանկերի հետ իրականացնելով հակաճգնաժամային ծրագիր, որպեսզի բիզնեսի ռիսկերը մեղմվեն, այդ թվում՝ վարկերի ու տույժ-տուգանքների մասով, քննարկվող ժամանակահատվածի համար։ Փոքր և միջին ձեռնարկություններին անհրաժեշտ է տրամադրել հարկային արձակուրդ առնվազն երեք-չորս ամսով՝ կոնկրետ այս ամիսների համար կիրառելով 0 տոկոսադրույքով շրջանառության հարկ»,- գրել է պատամավորը:

Վիրուսի տարածումը կանխելու համար վերևում շարադրած միջոցառումից բացի պետությունը պետք է գնա նաև ավելի կտրուկ քայլերի՝ դիտարկելով նաև արտակարգ դրության հայտարարման տարբերակը:

Վերջին օրերին Էստոնիայի, Լատվիայի և Չեխիայի իշխանությունները արդեն մտցրել են արտակարգ դրության ռեժիմ, այն դեպքում, երբ Հայաստանի ներկայիս իրավիճակի նման այդ երկրներում նույնպես վարակի հաստատված դեպքերը քիչ են՝ չեն գերազանցում երկու տասնյակը:

Ա. Վարդանյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:01
Առաջին, երկրորդ, երրորդ, .... հարցեր ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո Տ. Աբրահամյանից
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությանը միացել են ՀՀ-ում թուրքական շահերը սպասարկողները. Ի.Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին ամբողջ պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ ԳՇ-ն շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ռազմական փորձագետը՝ ԱԱԾ-ին. Ո՞ւմ եք էշի տեղ դրել
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԱԾ հայտարարությանը՝ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց...
Աղբյուր` Panorama.am
19:59
Զոհրաբյան.Պաշտպանության նախարարության պատասխանը խիստ զվարճալի էր
«Ի դեպ, նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո տեքստից անէացավ»։
Աղբյուր` Panorama.am
18:46
«Մի շարք առանցքային հրամանատարներ չեզոքացված էին»
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Հայ բարերարների ճեմուղուց» առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները
Այսօր առավոտյան ժամը 9:15-ին, մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ...
Աղբյուր` Panorama.am
17:28
ԱԱԾ-ն հայտնում է, որ Կապանում ադրբեջանցիների նկարահանումները եռակողմ համաձայնությամբ են
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադրբեջանցին Կապանում. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»
razm.info կայքը գրում է.  «Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող...
Աղբյուր` Panorama.am
17:19
Աբրահամյան. Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք
«Եվ վերջինը, Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
ՊՆ-ն՝ Տավուշի գյուղերի մասին
«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:51
Բագրատյան. Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում
«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։
Աղբյուր` Panorama.am
14:34
Նիկոլը ոչ ոք չունի. Միքայել Մինասյան
«Մարտի 1-ին հսկայական ճիգերից հետո՝ աներևակայելի փողով, վարչական ու քրեական ռեսուրսով, նա չկարողացավ բեմադրել մարդաշատություն»։
Աղբյուր` Panorama.am
14:19
Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Կապանում. Mediaport
Mediaport  թելեգրամյան ալիքը գրում է.  «Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն...
Աղբյուր` Panorama.am
13:56
«Սրանց համար Արցախ, Սյունիք, Հայաստան, պետություն հասկացողությունները գրոշի արժեք չունեն»
Արցախի կորստից հետո, այսօր արդեն Սյունիքն է վտանգված։...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մի քանի շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ոչ ճանապարհներին, ոչ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն էլ չպետք է լինեն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.  «Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող...
Աղբյուր` Panorama.am
13:39
Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:23
07.03.2021. Կորոնավիրուսի 422 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4046 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
10:32
Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն. Նաիրա Զոհրաբյան
«Մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից»։
Աղբյուր` Panorama.am
10:30
ԱՆ-ն՝ Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնին հատկացրած գումարների մասին
Tert.am լրատվական կայքը մարտի 6-ին հրապարակել էր՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Հետպատերազմական փուլում յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Լարսում 520 բեռնատար է կուտակված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով...
Աղբյուր` Panorama.am
09:55
Տպավորություն է, որ ՀՀ-ն սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում. Փորձագետ
«Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները»։
Աղբյուր` Panorama.am
09:52
Երկու զոհ՝ Հալաբյան փողոցի ՃՏՊ -ից
Մարտի 7-ին, ժամը 04:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային...
Աղբյուր` Panorama.am
09:49
Երևանում և մարզերում կլինեն հոսանքազրկումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
23:37
Այն ինչ անում է Նիկոլն այսօր Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է. Միքայել Մինասյան
«Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}