Հասարակություն 12:09 14/03/2020 Հայաստան

Բագրատյան. Արդյունավետ կլինեն միայն այն միջոցառումները, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շարունակենք հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։ Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. նկատի ունենալ ամենածանր սցենարը։ Եթե իրականության մեջ այն ավելի թեթև անցնի, ավելի լավ։ Բայց պետությունը պարտավոր է նկատի ունենալ հնարավոր ամենավատ տարբերակը։ Կարծիք ունեմ, որ մեր պետական այրերը դա չեն հասկանում։ Օրինակ, էկոնոմիկայի նախարարը երեկ մի թեթև անկնարկեց, թե տնտեսության մեջ փոքրիկ նահանջ է հնարավոր, ասենք, զբոսաշրջության բնագավառում։ Տո յուրդտ չբլի, կասեր տատս, բա որ ամբողջ տնտեսությունը փլվի՞կ ամ վարչապետը այսօր, ինչպես ինքն է ասում հեռավոր Սևանից, տեստավորելու է իրեն ու կնոջը։ Սա այն վարչապետն է, որ ունի մի քանի հարյուր տեստ ընդամենը։ Հա օրերս ՀՀ կհասնի Չինաստանի նվիրած ևս 1000 տեստ։ Այս մարդը ոչինչ չի արել տասնյակ հազարավոր տեստեր, հարյուր հազարավոր դիմակներ ունենալու համար։ Հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2-ը։ Այդ տեստերը հիվանդների համար են և այսօր ոսկու գին ունեն։ Հիմա միջոցառումներից։

Տրանսպորտ։
- Մոբիլիզացնել մի քանի հարյուր բեռնատար մեքենա Վրաստանի և Իրանի հետ պայմանավորված կարգով պարենամթերքի, դեղորայքի, մանկական սննդի ներմուծումներն անխափան իրականացնելու համար (ժամանակին ավելի ծանր բան էլ է եղել. լրիվ շրջափակման պայմաններում ՀՀ-ն ցորենը Աստրախանից բեռնանավով բերում էր իրանական Հենզելի և ապա այն տեղից բեռնատար փոքրիկ Зил-երով տեղափոխում ՀՀ։ Ճանապարհին այդ մեքենաները բաքերով նաև դիզվառելիք էին բերում կռվող բանակի համար)։
- Վրաստանի և Իրանի հետ մաքսակետերում լվանալ և դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները։
- Վարձել 2 Ռուսլան ինքնաթիռ ավիանավթի անխափան մատակարարումների համար։
- Առայժմ պահել հետևյալ օդային ուղղությունները. Վրաստան, ՌԴ, Ուկրաինա, Լեհաստան, Հունաստան, Գերմանիա, Չեխիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ղազախստան, Բելառուս։ Մնացածը փակում ենք։
- Կարանտինային ծառայություններ կազմակերպել դեպի Արցախ 2 ճանապարհների վրա (լվանալ և դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները)։ Չի կարելի վիրուսը ներս բերել Արցախ։
- Պետական ռազերվում ապահովել ալյուրի, նպարեղենի, կաթի փոշու, մսի, շաքարի և այլն 2-3 ամսվա պաշար։
- Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Իջևան, Դիլիջան, Վայք, Սիսիան, Գորիս, Ղափան, Մեղրի, Սևան, Գավառ և այլն քաղաքներում քաղաքային տրանսպորտի, տաքսի ծառայությունների աշխատանքը կազմակերպել դիմակներով (նկատի ունենք վարորդներին և ուղևորներին)։ Արգելել մուտքն առանց դիմակների։
- Արգելել առանց դիմակների մարդկանց երթևեկությունը Երևանի մետրոյով և երկաթգծով։

Առևտուր և ծառայություններ։
- Արգելել առանց դիմակների սրճարաններ և ռեստորաններ այցելելը, սպասարկումը։
- Անցնել մեկանգամյա թղթե ափսեների, բաժակների, գդալների և այլն օգտագործմանը։
- օրեկան մի քանի անգամ դեզինֆեկցիա անել խանութները, սրճարաններն ու ռեստորանները, ծառայությունների մյուս օբյեկտները։
- կազմակերպել on-line գնումներ, սոցիալական ծառայությունների միջոցով դրանք հասցնել թոշակառուներին, ծերերին, միայնակներին։
- Խանութներում ոչ-ոք առանց դիմակի և ձեռնոցների չպետք է լինի։
- Քաղաքապետարանը պետք է օրը 2 անգամ լվանա բոլոր բազմաբնակարանային շենքերի շքամուտքերը, լիֆտերը, աստիճանավանդակները։
- Ամեն օր լվանալ Երևանի, Գյումրվա և Վանաձորի կենտրոնական փողոցները։
- Անհրաժեշտության դեպքում մի քանի հարյուր հազար դիմակ կարելու պատվեր իջեցնել տեղական արտադրողներին։
Շարունակելի»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան
 Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:28
Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացել է
 Ռուսաստանի հայերի միությունից հայտնում են․ «Ցավով տեղեկացնում ենք, որ Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել...
Աղբյուր` Panorama.am
18:13
Քուրդ լրագրող. Էրդողանի կուսակցությունը փլուզման գործընթաց է ապրում
Թուրքիայում մոտավորապես 61 միլիոն ընտրող մարտի 31-ին կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Ո՞ր կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը կվառվի Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի  այգիներում (Jardin des Tuileries), այլ ոչ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին
Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։ «Հիդրոօդերևութաբանության...
Աղբյուր` Panorama.am
17:47
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}