Օրվա թեմա 15:08 16/03/2020

Կառավարության արտահերթ նիստում Բադասյանն առաջարկեց մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել

Քիչ առաջ կառավարության մեկնարկած արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկեց երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ հիմնավորելով, որ կորոնավիրուսի տարածումը սպառնում է սահմանադրական կարգի տապալմանը։

Առաջարկեց մարտի 16-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 16-ը ժամը 9։00-ն սահմանել արտակարգ դրություն։ Ստեղծել պարետատուն, դրա ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։

Որոշման նախագծում ասված է.

«Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,

հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,

հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին չանցնելու և համապատասխան ախտանիշների առկայության դեպքում բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,

հիմք ընդունելով այն, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում էթույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներով` 8-րդ հոդվածը լրացնել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ  է .

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` Պարետ):

Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը:

Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:

Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների և ներկայացուցիչների համար։

Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի գործադրման շրջանակները` համաձայն հավելված N 1-ի:
Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:35
Բերնի Սանդերսը դադարեցրեց նախագահական քարոզարշավը՝ թողնելով Ջո Բայդենին հավանական առաջատար
Բերնի Սանդերսն ավարտեց իր նախագահական քարոզարշավը 2020 թ-ի ԱՄՆ-ի ընտրություններում։ Վերմոնտից անկախ սենատորը պայքարում էր դեմոկրատական...
Աղբյուր` Panorama.am
11:29
«Կամք»-ը Պարետից պահանջում է պատժել ճգնաժամի շեմին հայտնված՝ ժողովրդին թալանած մեղավորներին
«Անգործունեության դեպքում Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անցնել գործնական քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
11:23
Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱՆ խոսնակ. Կորոնավիրուսով 80-ամյա հիվանդ է մահացել
Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: Գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ու մանրամասնել, որ 80-ամյա պացիենտն ունեցել է...
Աղբյուր` Panorama.am
11:15
«Մեդիա պաշտպան». Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել այս օրենքի նախագծին
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ է ներկայացվել, որը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից։...
Աղբյուր` Panorama.am
11:11
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 214․ Ria
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 214։ Այս մասին գրում է Ria-ն։ Նշվում է, որ 214 հաստատված վարակի դեպքերից 50-ը...
Աղբյուր` Panorama.am
11:06
09.04.2020. 40 նոր վարակակիր, 24 բուժված
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
11:03
ԱՀԿ ղեկավարը՝ Թրամփին. Ավելի շատ դիակներ կլինեն, եթե քաղաքականացնեք կորոնավիրուսային ճգնաժամը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՀԿ-ին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Երևանում վիրահատվել է կորոնավիրուսով հիվանդ չորսամյա երեխան
Համալսարանական հիվանդանոցում վիրահատական միջամտության է ենթարկվել կորոնավիրուսով վարակված չորսամյա երեխան։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան...
Աղբյուր` Panorama.am
10:52
ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Բուսաբանության ինստիտուտում
Կազմված տեղեկանքն ուղարկվել է դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
Աղբյուր` Panorama.am
10:48
Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը․ Սուրեն Սարգսյան
Կարծում եմ, Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
10:44
ԱՄՆ-ը Սիրիային սպառնում է պատժամիջոցներով
«Միացյալ Նահանգները կարող է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել` Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW), ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
10:36
«Ինտերը» նպատակ ունի ձեռք բերել Մեսսիին
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը նախատեսում է դառնալ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հաջորդ թիմը։...
Աղբյուր` Panorama.am
10:30
Քրտնաջան աշխատում ենք՝ հիմնական բժշկական սարքավորումների մատակարարում ապահովելու համար. ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախօրեին հայտարարեց, որ ՄԱԿ-ի առողջապահական...
Աղբյուր` Panorama.am
10:23
«ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ նավթի գինը բարձրացել է
«ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ, որի ընթացքում պետք է քննարկվի նավթի արտահանումը նվազեցնելու հարցը, «սև ոսկու» գներն աճում են,...
Աղբյուր` Panorama.am
10:17
Մոսկվայի ծերանոցում հրդեհի հետևանքով 16 մարդ է վիրավորվել, 4-ը մահացել են
Ըստ թարմացված տվյալների, Մոսկվայում տարեցների գիշերօթիկ հաստատությունում բռնկված հրդեհի հետևանքով տասնվեց մարդ վիրավորվել է։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
10:11
Ֆրանսիան կորոնավիրուսի համընդհանուր արգելափակումը երկարաձգում է.France 24
Ֆրանսիան կորոնավիրուսի համընդհանուր արգելափակումը երկրում երկարաձգում է երկրորդ անգամ, ինչը նշանակում է, որ այն կգործի ապրիլի 15-ից հետո։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ավտոճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ
Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները Լոս Անջելեսում չեղարկվել են
Հաշվի առնելով ներկայիս Կորոնավիրուս համաճարակից ստեղծված իրավիճակը, Լոս Անջելեսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց...
Աղբյուր` Panorama.am
09:52
ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ
Հանգստանալու ժամանակը չէ. չնայած Իտալիայից և Իսպանիայից համեմատաբար դրական լուրերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ Ը գլխավոր տնօրենի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազություն
Մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Արցախում այս օրերին անդորր է, քարոզարշավ չկա
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայաստանյան իշխանության սորոսական փայատերերն Արցախում երկրորդ փուլին ընդառաջ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». Հարցաքննվել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրևում է․ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ՝ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Փաստ».Արցախում բողոքի ակցիան իրականացվում էր հայաստանյան իշխանության սորոսական թևի հրահրմամբ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Առավել...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Փոփոխություններ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ հրահանգել է թիմին` այս լարված իրավիճակում հնարավորինս խուսափել...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ-ի վճռով գումարներ վճարել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կառավարությունը շարունակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցները խնդիրնե՞ր ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ խնդիրներ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». Դիտորդներն ում նկատմամբ են կողմնակալ և ում նկատմամբ՝ անկողմնակալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նշել էիք, որ արցախյան ընտրությունների դիտորդների մասով ասելիք ունեք, որ նրանք ոչ միշտ են եղել...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են` ՀՀ կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը»
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է. «Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}