Իրավունք 09:42 16/03/2020 Հայաստան

ՄԻՊ. Չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել քաղաքացիներին ուղղված հորդորներով, մասնավորապես կոչ անելով չթիրախավորել մարդկանց և նրանց ընտանիքները։

«Մեր երկիրը գտնվում է պատասխանատու շրջափուլում՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) վարակի տարածման ու կանխարգելման հետ: Առաջին պահից սկսած, երբ մեր երկրում արձանագրվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, ողջ գործընթացը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո: Այս պահին անհրաժեշտ եմ համարում կատարել մի շարք կարևոր արձանագրումներ՝

1. նախ, պետք է խստորեն հետևել այս վիրուսի կանխարգելման բոլոր պահանջներին, այդ թվում՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և սոցիալական պահանջվող տարածություն (social distancing): Պետք է խուսափել զանգվածային միջոցառումների ու մարդաշատ վայրեր այցելելուց, հատկապես, եթե դրանք փակ տարածքներ են.

2. չպետք է ուշադրություն դարձնել չստուգված կամ կեղծ տեղեկությունների: Պետք է անտեսել կամ չտարածել բոլոր այն նյութերը, որոնք հիմնված չեն պաշտոնական աղբյուրների վրա.
3. պետք է վստահել միայն համապատասխան պաշտոնական կայքերին ու սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին, ինչպես նաև պաշտոնական հաղորդագրություններին.
4. չպետք է ներքաշվել սոցիալական ցանցերի այն քննարկումներին, որոնք հիմնված են կեղծ օգտահաշիվներից եկող տեղեկությունների վրա կամ նախաձեռնել են այդ օգտահաշիվները: Ակնհայտ է սոցիալական մեդիայում սուտ տեղեկությունների տարածումը, ինչը բացարձակ դատապարտելի է.

5. բոլորիս համար այս պատասխանատու շրջանում պետք է դրսևորենք քաղաքացիական բարձր գիտակցություն և բոլորս միասին ապահովենք համերաշխության մթնոլորտ: Պետք է հարգանքով վերաբերվենք իրար ու չվիրավորենք մեկս մյուսին. դիմացինին վիրավորելով՝ այս չարիքը չենք կանխի.

6. չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը.

7. այս պատասխանատու ժամանակաշրջանում անչափ կարևոր է անձնական տվյալներ հրապարակելուց զերծ մնալը: Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկած արձանագրած մարդկանց նույնականացնող տվյալներ: Պետք է հիշել, որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումով ու նույնականացումով մարդու անձնական կամ ընտանեկան կյանքը դարձնում ենք թիրախավորման ու վիրավորանքի առարկա.

8. լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում եմ դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ և անկախ քաղաքական, անձնական կամ որևէ այլ հանգամանքից՝ չտարածել չստուգված կամ կեղծ տեղեկություններ. հիշե՛ք, նման նյութերը մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին և առաջացնում են լարվածություն.

9. մեր բուժաշխատողները կատարում են հերոսական աշխատանք։ Անգնահատելի կարևոր է այդ աշխատանքը և արժանի բացառիկ հարգանքի.

10. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող հարցերով նեգրավված ենք երկրում տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին՝ սկսած երեխաների իրավունքներից, ուսումնական հաստատություններում դասերի կազմակերպումից մինչև փակ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքները։ Այս վիրուսի արձանագրման առաջին պահից սկսած՝ իմ կողմից անընդհատ կապ է պահպանվել բոլոր իրավասու մարմինների ու ծառայությունների հետ: Մեր աշխատակազմում նշանակված են պատասխանատու անձինք.

11. հենց այսօր նույնպես անհրաժեշտ քննարկումներ եմ ունեցել մեր իրավասու գործընկերների, Ազգային ժողովի պատգամավորների, այդ թվում՝ քիչ առաջ բոլոր հարցերը մանրամասն քննարկել եմ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ( ) հետ: Էջմիածնում հիմա առանձնահատուկ վիճակ է, Էջմիածնի մեր հայրենակիցների հարցերն առաջնահերթ ուշադրության առարկա են.

12. շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր հայրենակիցներին, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուս»։ Ավելի վաղ էջմածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը կոչ էր արել, նաև պահանջել զերծ մնալ համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Էլինար Վարդանյան. Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
«Պարոն Նախագահ, ես, որպես քաղաքացի, խնդրում եմ ուշադիր կարդալ բանակի հրամկազմի հայտարարության մեջ թերևս ամենակարևոր տողը»։
Աղբյուր` Panorama.am
21:56
ՄԻՊ դիրքորոշումները երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
«Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում»։
Աղբյուր` Panorama.am
21:24
ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահը վայր է դնում լիազորություններն ի աջակցություն բանակի
«Երկրապահ» կամավորական միության Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահ Արամ Պողոսյանը վայր է դնում նախագահի լիազորություններն ի...
Աղբյուր` Panorama.am
21:16
2018-ի մայիսից ԶՈւ զենք-զինամթերքի ամբողջ համալրումը իրականցվել է նախորդ իշխանության կնքած պայմանագրերով. Հովհաննիսյան
«Երկու փաստ եմ ուզում ընդգծել բանակի վերաբերյալ կապիտուլյանտի երկու փաստի մասին»։
Աղբյուր` Panorama.am
21:07
Ակցիա Ստեփանակերտում՝ բանակին աջակցելու կարգախոսներով
Ստեփանակերտում հայոց բանակին աջակցելու կարգախոսներով հավաք է կայացել:  Կազմակերպիչներն ասում են, որ հայրենիքը փրկության կարիք ունի և այդ...
Աղբյուր` Panorama.am
20:50
ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը սատարում է Հայոց բանակին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:44
Եթե դուք սահմանը բերել հասցրել եք Բաղրամյան պողոտա, բա ես որտե՞ղ լինեմ․ Տեր Աբել քահանա
«Հայր մեր»-ով սկսեց  Տեր Աբել քահանա Քարտաշյանն իր ելույթը՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ընթացքում։ Աղոքից...
Աղբյուր` Panorama.am
20:38
Կապանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է
Մի խումբ կապանցիներ վրաններ են տեղադրել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշիյանի հրաժարականը՝ նշելով, որ սատարում են...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հաջորդ հանրահավաքը՝ վաղը, ժամը 15։00-ին, ԱԺ շենքի դիմաց
Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 27-ին, ժամը՝ 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղ...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը․ ԱՀ ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ռուսական կողմում կա մոտ 480 կուտակված բեռնատար ավտոմեքենա․ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:05
«Որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել անանցյալ ու անապագա իշխանության հետ»
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը սթափության և ողջախոհության կոչով դիմել է համայնքի բնակիչներին։ «Հայրենակիցնե՛ր, Մեղրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:57
Վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը...
Աղբյուր` Panorama.am
19:50
ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Երևանում իրավիճակի մասին․ Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Հայաստանում իրավիճակի վերաբերյալ։ «Ես ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
19:44
ՄՕԿ-ը քննարկումներ կսկսի 2032թ․ ամառային օլիմպիական խաղերի անցկացման նպատակով
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը պատրաստ է բովանդակային երկխոսություն սկսել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի և այդ երկրի ԱՕԿ-ի ղեկավարների հետ՝...
Աղբյուր` Panorama.am
19:38
Կիևում հայ ըմբշամարտիկները մրցաշարը մեկնարկել են հաղթանակներով
Կիևում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Մեկնարկային մենամարտում հաղթանակ են տարել Հրաչյա Պողոսյանը, Մալխաս Ամոյանը, Կարապետ Չալյանը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ստերով է կերակրել մեր ժողովրդին, ի՞նչ թավիշի մասին է խոսքը․ Սերոբ Գասպարյան
«Նիկոլի գնալը չպետք է էսքան ձգվեր»,- այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասում է Արցախի հերոս, «Սև հովազ» ջոկատի...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները կարևորել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Նոյեմբերի 13-ից մինչ օրս հայկական կողմին է հանձնվել 1374 զինծառայողի մարմին․ Զախարովա
Նոյեմբերի 13-ից մինչ օրս հայկական կողմին է հանձնվել 1374 զինծառայողի մարմին: Այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:11
Միքայել Մինասյան. Նիկոլի մղձավանջը շարունակվելու է
Ամեն օր լինելու է ավելի վատ
Աղբյուր` Panorama.am
19:05
Ջավախքից հատուկ թույլտվությամբ Հայաստան է մեկնել ավելի քան 800 մարդ
Վրաստանի ցամաքային սահմանները քաղաքացիների համար փակ են մնում, սեփական քաղաքացիներին թույլատրվում է միայն մուտք գործել, իսկ օտարերկրացիներին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հորդորում ենք իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը ներկայացնում է հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
18:50
Երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մեկ քայլ ու կհայտնվենք անդունդում. Վանեցյան
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին մանրամասներ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Շփման գծում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Փետրվարի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել,...
Աղբյուր` Panorama.am
18:33
Սուսաննա Գաբոյանը նվաճել է շախմատի չեմպիոնուհու կոչումը
Ավարտվել է Հայաստանի  կանանց շախմատի բարձրագույն խմբի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ինը տուրում 6,5 միավոր է վաստակել և երկրի...
Աղբյուր` Panorama.am
18:27
ԱԺ շենքի դիմաց բեմադրվեց «Չաուշեսկուների գնդակահարությունը» կամ «Մահ դավաճաններին» ներկայացումը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Մինչ նախատեսված հանրահավաքի մեկնարկը, ՎԵՏՕ շարժման...
Աղբյուր` Panorama.am
18:23
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է  ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է  ԶՈՒ գլխավոր շտաբ պետ Օնիկ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Զախարովա․ Ի՞նչ ենք ուզում՝ Արցախում տուրիզմի զարգացում, թե՞ փախստականների վերադարձ
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հիմնական խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՌԴ-ի հայերը պատերազմին օգնություն են ուղարկել Հայկ Սարգսյանի անունով, բայց ստացական չեն ստացել
Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրից մինչ այսօր Ռուսաստանի «Հայեր միացեք» նախաձեռնությունն՝ իր շուրջ 3700 անդամներով աջակցություն...
Աղբյուր` Panorama.am
18:06
Այսօրվա հանրահավաքում կներկայացվեն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն ավարտել է Հանրապետության նախագահի հետ հանդիպումը   և շուտով կմիանա քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}