Հասարակություն 19:32 16/03/2020 Հայաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորը ՝ կորոնավիրուսի առնչությամբ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից փոխանցում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ ամենայն հայոց կաթողիկոսի հորդորը՝ կորոնավիրուսի  առնչությամբ: 

«Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։

Կոչ ենք ուղղում բոլորին՝ գործել անձնական և հանրային բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ ոչ միայն մեր անձերի, այլև միմյանց հանդեպ հոգածությամբ՝ խորապես ըմբռնելով, որ այս պահին յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը նաև մեր անձնական պատասխանատվությունն է: Առ Աստված ապավինությամբ աղոթում ենք վարակվածների և մեկուսացվածների ապաքինման և հոգևոր ամրության համար։

Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում զօրուգիշեր իրենց անսակարկ ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր առավելագույն ջանքեր են ներդնում իրենց ծառայության մեջ՝ գործելով արտակարգ իրադրության պայմաններում:

Առկա կացության շուրջ խորհրդակցելով մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալների հետ և ստեղծված իրավիճակը այսօր քննարկելով հայաստանյան եպիսկոպոսների հետ՝ որոշեցինք․

Ա․ մինչև Ավագ Հինգշաբթի ընկած ժամանակահատվածի համար Եկեղեցիների ծառայության ժամեր սահմանել յուրաքանչյուր օր ժամը 9։00-ից մինչև 19։00-ը՝ հավատացյալների անհատական այցելությունների ու առանձնական աղոթքների, ինչպես և Սուրբ Հաղորդության և հոգևոր մյուս կենսական պահանջմունքների բավարարման համար,

Բ. Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը,

Գ. Ծաղկազարդի տոնին չեղարկել մանուկների օրհնության կարգը, Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կատարել առանց հավատացյալների ներկայության,

Դ․ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ ապրիլի 7-ին, չկատարել մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգը,

Ե․ չկատարել Ս․ Պսակի արարողություններ,

Զ․ Ս․ Մկրտության խորհուրդը կատարել խիստ անհրաժեշտության դեպքում (մկրտվողի հիվանդության պարագայում),

Է․ հուղարկավորությունների պարագային կատարել միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով սգացյալներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից։

Սույն որոշումները հրահանգելով եկեղեցական կառույցներին ի գործադրություն՝ առաջիկա չորեքշաբթին՝ մարտի 18-ը, հայտարարում ենք համազգային աղոթքի օր՝ հրավիրելով յուրաքանչյուրին ժամը 19:00-ին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին՝  հայցելով, որ Տիրոջ օգնականությամբ աշխարհը և մեր ժողովուրդը ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու այս փորձությունը։

Այս դժվարին պահին հարկ է, սիրելիներ, միասնական կերպով համախմբվել և ամենայն աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն ու պատկան մարմիններին, խստորեն հետևել թելադրվող բոլոր հրահանգներին և իշխանությունների կողմից սահմանված պահանջներին։
Մենք միասին՝ հանրային համերաշխությամբ, քաղաքացիական և հոգևոր բարձր պատասխանատվությամբ ու գիտակցությամբ և մեր Տիրոջ շնորհով ու ողորմածությամբ կհաղթահարենք նաև այս դժվարությունը: Կյանքը աստվածային պարգև է և ամենաթանկը, որին պետք է հոգ տանենք միմյանց հանդեպ սիրով։ Հիմա՛ է ժամանակը վկայելու մեր սիրո և միասնության մասին:

Տիրոջ օրհնությունը, շնորհն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»,- նշված է հայտարարությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:22
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել, գրում է ermnenihaber-ը: Անհայտ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Տաջիկստանում COVID-19-ի դեպքերի թիվը 3,5 հազար է
Տաջիկստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 3563-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
18:01
Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը
Հրաձգության միջազգային ֆեդերացիան  (ISSF) հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային  օլիմպիական խաղերի  որակավորման նոր...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ԱՄՆ-ն կարող է չեղարկել չինացի ուսանողների մուտքի վիզաները
ԱՄՆ իշխանությունները պլանավորում են չեղարկել մոտ 3,000 չինացի ուսանողների և գիտնականների մուտքի վիզաները, որոնք Չինաստանի Ժողովրդական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախգին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տարածել է ահազանգ՝ ուղղված արդարադատության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իսրայելը հաստատել է, որ կանխել է կիբերհարձակումը իր ջրամատակարարման համակարգի վրա
Ապրիլին Իսրայելը կանխել է երկրի ջրամատակարարման համակարգի վրա խոշոր կիբերհարձակման փորձը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի այդ տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչպե՞ս տանը վերականգնվել Covid-19-ից․ The New York Times
Հանգիստն ու հեղուկները անհրաժեշտ են, բայց միշտ չէ, որ բավարար են: The New York Times-ը հրապարակել է հոդված, որում հիվանդությունից...
Աղբյուր` Panorama.am
16:57
Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է աջակցել հայտարարագրված զբոսաշրջային բրենդը՝ որպես «կորոնավիրուսից...
Աղբյուր` Panorama.am
16:51
14 մանկապարտեզներում խախտումներ են հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ֆրանսիայի դեսպան. Մաղթում եմ հայերին՝ հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհավորել է Հայաստանին՝ Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան
Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Վաղը կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթ
Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում մահազդ է հրապարակել. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
16:20
Չինաստանը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռ չի ավարտվել
Չինաստանի Պետական խորհրդի ղեկավար Լի Քեցյանը ասել է, որ կորոնավիրուսը դեռ չի նահանջել, և վարակվածության համաճարակը շարունակվում է նահանգում,...
Աղբյուր` Panorama.am
16:04
Յունիսեֆ. Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված...
Աղբյուր` Panorama.am
15:53
Արցախի նախագահ. Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք  կա։  «Վերջին օրերի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ ամյակի առթիվ։ Շնորհավորանքը...
Աղբյուր` Panorama.am
15:15
Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Երեկ ընկած երկնաքարը եղել է փոքր՝ մի քանի սմ երկարությամբ. Ա. Միքայելյան
Երեկ երեկոյան Հրազդանից դեպի Հանքավան տարածքում երկնաքար է ընկել։ Մինչ քաղաքացիների մի մասը տեղի ունեցածն աննախադեպ երևույթ է  որակում,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Հրայր Թովմասյան. Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական խոսք է հրապարակել Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
14:52
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ
Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների և կողոպուտների ժամանակ, որոնք երկու օր է շարունակվում են՝ մայիսի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:44
Հրդեհ է բռնկվել «Պապա-ֆուդ» պանդոկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր գիշեր ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հացատուն է այրվում։ Հրդեհի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը  վարակված է կորանավիրուսով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պատմել է, որ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:34
Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա
Apple  ընկերությունը Paramount Pictures-ի հետ կաշխատի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի  մարդասպանները» ֆիլմի վրա,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ճապոնիայում հերքել են օտարերկրյա զբոսաշրջիկներին արժեթղթեր բաժանելու մասին տեղեկությունները
Ճապոնիայի տուրիզմի գործակալությունը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց, Տոկիոն արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին ճանապարհորդության ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
14:19
Ծնողների ավելի քան մեկ-քառորդը երազում է երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել
Համաճարակի հետևանքով անչափահաս երեխաների ծնողների ավելի քան 30%-ը ցանկանում է ճանապարհորդել, իսկ 27%-ը երազում է, որ իրենց երեխաները գնան դպրոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}