Ucom-ը խոստանում է անխափան կապ
«Ucom» ընկերությունը մասնավորապես հայտնում է.
«Հոգ տանելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջության և անվտանգության մասին, Ucom-ի մի շարք ստորաբաժանումների աշխատակիցներ ևս այսօրվանից իրենց առօրյա աշխատանքը կկատարեն հեռահար կերպով՝ իրենց տներից ու բնակարաններից։
Ucom-ի ֆիքսված ու շարժական կապից օգտվող այլ մեծ ու փոքր ընկերությունների աշխատակիցներ արդեն ինքնամեկուսացվել են ու տնից են իրականացնում առօրյա աշխատանքը։ Կրթական մի շարք հաստատություններ դասերը կազմակերպում են հեռահար: Կոնֆերանսները եթե չեն չեղարկվում, ապա նույնպես տեղի են ունենում հեռահար:
Ընկերությունը հավաստիացնում է, որ հեռահար աշխատանքով կարելի է նույն արդյունավետությամբ աշխատել և եթե չկա անհրաժեշտություն տանից դուրս գալու, կոչ ենք անում բոլորին աշխատել առցանց: Չենք ցանկանում որ, մեր որևէ հրապարակած խոսքը կամ արված քայլը խուճապի առիթ դառնա, սակայն կոչ ենք անում բոլոր բաժանորդներին, ովքեր կարող են գրասենյակային աշխատանքն իրականացնել տանից, ապա առանց երկմտելու աջակցեն առողջապահական համակարգին հոգ տանել բոլորիս մասին։ Գնահատելով մարդկային առօրյա անմիջական շփումը, հորդորում ենք ժամանակավորապես անցնել միայն առցանց շփման ձեր հարազատների հետ:
Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, մյուս ստրատեգիայան բաժինները նախապատրաստված են, որպեսզի շարունակեն աշխատել 24ժամ / 7օր ռեժիմով, որպեսզի ցանցը աշխատի անխափան: Աշխատելու են տեղում և հեռահար հերթափոխով»։