Հովնան Բաղդասարյան. Աստվածուրացությունն այնքան է մթագնել նրանց միտքը, որ հանդգնում են հոգևորականներին խավարամիտ կոչել
«Եկեղեցին երբեք չի վտանգել իր հավատացյալի կյանքը։ Կարիք չկա մտահոգվելու»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Նա նշում է, որ, ապրելով Երուսաղեմում՝ հաճախ է հանդիպել աթեիստ հրեաների, որոնց հետ կարելի է քննադատել Իսրայելի ժողովրդավարությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների հանդեպ տարվող կառավարության խտրական քաղաքականությունը, թերի ընտրական օրենսգիրքը և այլն, բայց եթե մեկը համարձակվի քննադատել նրանց կրոնը, ապա իրենց կոշտ արձագանքով կստիպեն նրան լռել և չշարունակել:
«Երեկ և այսօր հետևում եմ Ֆեյսբուքում հայ աթեիստների գրառումներին, նրանց անտեղի և հանիրավի հարձակումը եկեղեցու և հոգևորականների դեմ ու հասկանում, որ նրանք հոգիները մամոնային վաճառած, ոչ մի սրբություն ու արժեք չդավանող էժանագին հրահանգ կատարողներ են:
Աստվածուրացությունն այնքան է մթագնել նրանց միտքը, որ հանդգնում են հոգևորականներին խավարամիտ կոչել և իրենց չունեցած խելքով՝ խորհուրդ տալ Եկեղեցուն:
Եկեղեցին՝ իր ավելի քան 1700-ամյա անխափան կառավարման փորձով, գիտի ինչպես ապահվել իր հավատացյալի անվտանգությունն ու առողջությունը: Եկեղեցին երբեք չի վտանգել իր հավատացյալի կյանքը:
Եթե դեպքերը այնպես զարգանան, որ հանձնարարելի չլինի հավատացյալների մասնակցությունը պատարագներին, ապա Եկեղեցին առանց վարանելու նման որոշում կկայացնի: Կարիք չկա մտահոգվելու:
Եկեղեցին քննադատելու փոխարեն, այս պահին ավելի կարևոր է ազգային միասնականություն դրսևորել և աջակցել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով, պայքարում են համաճարկի դեմ:
Դադարեցրեք ձեր պառակտիչ գործունեությունը: Եկեղեցին դրանից չի տկարանա, բայց ազգային միասնականությունը, վստահ՝ կտուժի»,- գրել է Հովնան Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում