Փաստաբան. Արմեն Թավադյանի գործով կլինեն որոշակի զարգացումներ
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործով զարգացումներ է խոստանում։
Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայություից ավելի վաղ հայտարարել էին, որ Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
«Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործից նշված անձանց վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին և քրեական գործի նյութերը տրամադրել նրանց` ծանոթանալու համար»,- նշել էին ծառայությունից։
Խուդոյանն ասաց, կլինեն որաշակի զարգացումներ, որքան ինքն է տեղյակ՝ գլխավոր դատախազությունում այսօր պետք է քննարկում լինի, կամ գուցե արդեն եղել է քրեական գործի ճակատագիրը որոշելու համար։
«Այս ընթացքը ենթադրում է, որ գործը պետք է մեղադրական եզրակացությամբ գնա դատարան։ Համենայն դեպս հույս ունեմ, որ դատախազության մեր գործընկերներն այնքան հեռատես կլինեն, որ նման որակի, նման մակարդակի քրեական գործը չեն ուղարկի դռնբաց դատական քննության։ Դատախազի հետ անձնական շփման ժամանակ էլ նշել եմ, որ այս գործով շուտափույթ կարճում պետք է լինի»,-ասաց փաստաբանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Արմեն Թավադյանի նկատամամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ակնհայտորեն բացակայում են հիմքերը։
Պաշտպանը տեղեկացրեց, բազմաթիվ անգամ դատական դռնփակ նիստերի ընթացքում էլ իրենք հայտարարել են, այս գործով հետամուտ են լինելու, որպեսզի պաշտոնատար անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Թավադյան. Իմ նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է, նպատակն էլ խոսքի ազատության ճնշումն է
- Սա շինծու գործ էր, ցավոք սրտի, դրա համար պահանջվեց 79 օր. Թավադյան
- Արմեն Թավադյանն ազատ կարձակվի. Դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը
- Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը
- Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է
- Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը
- Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարվել է
- 1 ժամից կհրապարակվի Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության մասին որոշումը