Քաղաքապետարան. Փողոցում վաճառվող մթերքը կարող են պարունակել վիրուսային տարրեր
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ չնայած քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը:
«Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Այդպիսի ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:
Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները
- Փաշինյան. Եվս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ ենք պատրաստել
- Էջմիածնի քաղաքապետ. Այս վիճակը պետք է արագ դադարեցնել
- Էջմիածնի մուտք-ելքերի մոտ բուժաշխատողներ են ու ոստիկաններ
- ՏՄՊՊՀ-ն՝ սպիրտի թանկացման մասին
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից