Քաղաքական 17:03 17/03/2020 Հայաստան

Այլընտրանքային նախագծեր խումբ. Արտակարգ դրության տրամաբանության մեջ

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է հոդված, որտեղ նշում է փաստահավաք խմբի անհրաժեշտության մասին։

Հոդվածում ասված է.

«Երեկվա կառավարության նիստը և դրան հաջորդած ԱԺ նիստը հակասական տպավորություն թողեցին։

Կառավարության անդամներից շատերն անպատրաստ էին, ոմանք իրարամերժ բաներ էին ասում. ակնհայտ էր նախնական դետալային քննարկումների, պատկերացումների, հստակության պակասը։ Հասարակությունն այս նիստերից տեղեկատվական ու գործնական վստահության ուղերձներ էր ակնկալում, սակայն, անկախ նիստերի տևողությունից, բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան, իսկ հնչած հարցերից շատերի հիմքում անձնական PR-ն էր։

Փոխարենը՝ բաց մնացին հարցեր, որոնք պետք է հնչեցվեն, պետք է քննարկման թեմա դառնան։ Մենք պետք է ընդունենք, որ հեղափոխական պրոցեսների արդյունքում, կառավարությունից և ԱԺ-ից դուրս կուտակվել է փորձի և գիտելիքի լուրջ պոտենցիալ։ Մարդկանց, որոնց առաջարկները կարող են արժեքավոր լինել։

Հարցերը շատ են, սակայն ըստ առաջնահերթության այսօր առանձնացնենք երեքը.
1. Էջմիածնի խնդիրը
2. Մեծ թվով քաղաքացիների մեկուսացման քաղաքականության էֆեկտիվությունը։
3. Երկրում դեղորայքի և բժշկական պարագաների պաշարները՝ հակաբիոտիկներ, սպիրտ և այլն։

Էջմիածինն այդպես էլ չփակվեց։ Քաղաքի ելքերի և մուտքերի սահմանափակումն այս ձևով չի տալու սպասված արդյունքը։ Ի՞նչ ենք անում մենք. ջերմաչափում ենք և դրանով որոշում քաղաքից դուրս թողնելու հարցը։ Ջերմաչափումը, սակայն շատ փոքր ինֆորմատիվ ցուցանիշ է։ Առողջապահության նախարարն ինքն է ասում, որ հաստատված կորոնավիրուսով հիվանդներից մի զգալի մասի մոտ չկա որևէ ախտանիշ, այդ թվում՝ ջերմություն։ Այդ դեպքում ստացվում է, որ մենք էջմիածնից ազատորեն դուրս ենք թողնում պոտեցիալ հիվանդների և վարակակիրների։ Այս պարագայում գուցե պետք էր Էջմիածնից ընդհանրապես արգելել մուտքերը և ելքերը և կենտրոնանալ քաղաքում համապատասխան ծառայություների կազմակերպման վրա։ Այդ թվում՝ կարիքավորներին սննդի և այլնի ապահովումը։

Հաջորդ խնդիրը հիվանդի հետ շփված անձանց մեկուսացումն է Ծաղկաձորի, Դիլիջանի հյուրանոցներում։ Սա կարող է ընդունելի լինել փոքր կամ կառավարելի քանակների դեպքում։ Բայց հնարավոր է, որ թվերն աճեն ինտենսիվ, ինչպես Եվրոպական մի շարք երկրներում։ Այդ դեպքում այս քաղաքականությունը չի աշխատելու։ Հայաստանում այդքան մեկուսացման ռեսուրս չկա։ Պետությունը պետք է պատրաստ լինի այդ սցենարին։ Իսկ դա նշանակում է՝ մեկուսացում տներում, բայց այս դեպքում պետությունը մեծ ծավալի հրատապ աշխատանք ունի անելու։ Մեծ քանակով մարդկանց աջակցության կարիք է լինելու։ Պետք է պատրաստ լինել այդ սցենարին։

Երրորդ խնդիրը՝ Հայաստանում դեղորայքի պաշարների հարցը։ Չի բացառվում, որ նախորդած ժամանակահատվածում, երբ պետությունը դարձել էր հանրաքվեի գերին, այս հարցը պատշաճ ուշադրության չի արժանացել։ Վտանգներից մեկն այն է, որ դեղ արտահանող երկրները կարող են սկսել փակել գնման հնարավորությունը՝ սեփական շուկաների համար, քանի որ այնտեղ էլ է առաջանալու մեծ պահանջարկ։ Այս հարցում պետք է գործել շատ արագ։

Այս փուլում ընդհանրապես կարևոր է՝ զերծ մնալ անկարևոր ծախսերից և կենտրոնանալ նման խնդիրների վրա։ Նույն հանրաքվեի համար նախատեսված 7 մլն դոլարը կարելի է շատ ավելի նպատակային օգտագործել։

Երկրում ընդհանուր մթնոլորտի տեսանկյունից հիմա պետության շուրջ  համախմբվելու հրամայական կա։ Պետք է ձեռնպահ լինել օպերատիվ կառավարման մեջ ներգրավված անձանց և մարմիններին տեղի-անտեղի քննադատական ճնշման տակ պահելուց։ Երեկվա նիստը ցույց տվեց, որ կառավարության մեջ կան այս 2 տարում կառավարչական փորձ ձեռք բերած և ունակ մի քանի հոգի։ Հիմա իսկապես չի կարող լինել իշխանություն, ընդդիմություն, սև, սպիտակ և այլ բաժանումներ, թեև չենք կարող վստահ լինել, որ իշխանության մեջ բոլորն են այդպես մտածում։ Այնուամենայնիվ, պետության շուրջ գործնական համախմբումը հրամայական է, և մենք միայն այդպես կարող են դիմակայել ճգնաժամին։ Ամեն ինչ պետք է արվի վստահության վրա, փոխօգնության վրա։

Սա նաև ենթադրում է պետության կողմից լրջության դրսևորում։ Եթե քաղաքացուց պահանջվում է՝ չտարածել ավելորդ և չստուգված տեղեկատվություն, ապա պետության առաջին դեմքերն առավել ևս պետք է զգույշ և զուսպ լինեն։ Կա հարցերի շրջանակ, որ պետք է քննարկվի այսուհետ միայն օպերատիվ կառավարման մարմնի ներսում։ Քաղաքացին այդ քննարկման մասին պետք է տեղեկանա արդեն որոշումների և հրահանգների տեսքով. այդպիսին է արտակարգ դրության ռեժիմի տրամաբանությունը։ Լայվերի միջոցով քաղաքացիների հետ տարբեր հարցեր քննարկելը կարող է նորից հակասական վերլուծությունների, իշխանության հանդեպ անվստահության զգացման, իրավիճակին չտիրապետելու տպավորություն ստեղծել մարդկանց մոտ։ Այսօր նման բան թույլ տալ չի կարելի։ Պարզ ասած՝ արտակարգ դրության ռեժիմում պետք է լինեն նաև իշխանական լայվերը և իշխանություն-քաղաքացի շփումը։

Սրան զուգահեռ անհրաժեշտություն կա փաստահավաք գործունեության՝ ի՞նչն այնպես չարվեց, որտե՞ղ եղավ բացթողում, ո՞վ իրեն դրևորեց ճիշտ, ո՞ր օղակները հապաղեցին, ո՞ր օղակները գործեցին պրոֆեսիոնալ և այլն։ Կան հարցեր, որոնք հետագայում անպայման պետք է դառնան քննարկման առարկա։ Վիրուսից հետո կյանք անպայման լինելու է, լինելու են նաև նոր մարտահրավերներ, և հենց այդ նպատակով մենք պետք է ծայրից ծայր պատկերացում ունենանք՝ ի՛նչ կատարվեց կորոնավիրուսի դեմ պայքարում, ապագայի համար ճիշտ և արժեքավոր հետևություններ անելու համար»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}