09:39 17/03/2020

«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան

Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։ Հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ։

-  Արդյո՞ք Երկրում կան արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր։ Նկատի ունենալով, որ Կառավարությունն այսօր քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը, ապա ի՞նչն է դրա կոնկրետ հիմքը, չկա՞ր ավելի վաղ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն։

- Արտակարգ դրությունն ինքնին անվերապահորեն նախընտրելի իրավական ռեժիմ չէ, քանզի այն, ի զորու չլինելով ամբողջովին լուծելու բոլոր խնդիրները, ուղեկցվում է ոչ միայն անձանց իրավունքների անխուսափելի սահմանափակմամբ, այլև բերում է ֆինանսա֊տնտեսական անցանկալի հետևանքների և այլն։ Այն կիրառվում է միայն ծայրահեղ դեպքերում, երբ առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ինչը հնարավոր չէ հաղթահարել այլ միջոցներով։ Ընդ որում, ավանդաբար այն թյուր մտայնությունն է գերիշխել, թե սահմանադրական կարգին սպառնում են միայն զանգվածային տարաբնույթ անկարգությունները, մինչդեռ՝ սահմանադրական կարգը խոցելի է դառնում նաև տեխնածին, բնածին, համաճարակային ու այլ աղետների արդյունքում, երբ ընդհանուր իրավական ռեժիմի պարագայում այլևս անկարող է լինում արդյունավետ ու համաչափ դիմակայել սահմանադրական կարգին սպառնացող վտանգներին։ Իսկ սահմանադրական կարգի առանցքային բաղադրիչներն են նաև մարդը, որպես բարձրագույն արժեք, ինչպես նաև իր հիմնական իրավունքներն ու ազատությունները։

Կոնկրետ այս դեպքում սոցիալական պետության բաղադրիչը ևս որպես հիմք դիտարկելը խնդրահարույց է, քանզի դա որևէ աղերս չունի պետության սոցիալական քաղաքականության հետ։ Սոցիալական պետություն է ոչ թե սոցիալական քաղաքականություն իրականացնող պետությունը, այդպիսի քաղաքականություն իրականացնում են բոլոր պետությունները, այլ այնպիսիք, որոնք թույլատրելի սահմաններում, ի հաշիվ մյուս սոցիալական խմբերի, արտոնություններ են սահմանում սոցիալական թույլ պաշտպանված խմբերի համար, օրինակ՝ միայն հաշմանդամներին են թույլ տալիս զբաղվել գերշահույթ ապահովող վիճակախաղերի կազմակերպմամբ և այլն։

Կոնկրետ ե՞րբ պետք է արտակարգ դրություն հայտարարվեր, միայն իրավական խնդիր չէ, այն թելադրված է բազում, այդ թվում՝ միջազգային բնույթի ցուցիչներով։ Մասնավորապես, նախագծով որպես այդպիսի հիմք է ներկայացված նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ղեկավարի մարտի 13-ի՝ վարակի տարածումը, որպես պանդեմիա որակելու մասին հայտարարությունը։ Միայն նեղ մասնագետները կարող են սպառիչ դատողություններ անել այն մասին, թե այդ հայտարարության, ինչպես նաև վարակի տարածվածության ու ուղեկցվող այլ ցուցիչների պարագայում կոնկրետ ո՞ր պահին պետք է կիրառվեր կառավարման հատուկ ռեժիմ։ Մենք միայն համեմատություններ կարող ենք անել՝ կապված այն երկրների հետ, որոնք արդեն իսկ օրեր առաջ նախապատվությունը տվել են հատուկ ռեժիմին։

- Կխնդրեինք հստակ սահմանազատել «արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» եզրույթները, դրանցից որն է առավել ազդեցիկ ու արդյունավետ։

- Ցավոք, դեռևս չի ձևավորվել այդ երկու իրավական ռեժիմները միմյանցից սահմանազատելու անհրաժեշտ մշակույթ, ուստի ոչ միայն դրանք անհարկի նույնացվում են, այլև համարժեք չի ընկալվում դրանցից յուրաքանչյուրի իրավական հիմքերն ու նշանակությունը։ Ընդ որում, Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ էլ է մի քանի անգամ շեշտվում որոշ տարածքներում արտակարգ իրավիճակի մասին, այլ հարց, թե ինչո՞ւ արտակարգ իրավիճակի պայմաններում օրենսդրությամբ նախատեսված միջոցները բավարար չեն դիտարկվել։ Ընդ որում, արտակարգ իրավիճակը՝ իրավական ռեժիմի առավել մեղմ տեսակն է, և  պարտադիր չէ, որ արտակարգ իրավիճակի դեպքում հայտարարվի արտակարգ դրություն։ Նկատենք, որ այս պահին էլ շատ երկրներ հայտարարել են ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ։

Գուցե լրատվական աղբյուրներում սխալմամբ կիրառվում է «արտակարգ դրություն» եզրույթը, սակայն զուտ իրավական ասպեկտով խոսքը մեծամասամբ հենց արտակարգ իրավիճակների մասին է։ Խնդիրն այն է, որ արտակարգ իրավիճակի դեպքում գործադիր իշխանության մարմինները ևս կարող են օրենքի ուժով անհրաժեշտության դեպքում կիրառել իրավունքների և ազատությունների զգալի սահմանափակումներ, ընդ որում, այդ միջոցների կիրառման համար ողջամտորեն նախատեսված են առավել օպերատիվ ընթացակարգեր։

Այսպես, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի համաձայն, կարող են կիրառվել սահմանափակումներ՝ կապված ազատ տեղաշարժի, պատսպարման, սեփականության տնօրինման հետ և այլն։ Վերջապես, վարակը կանխելու համար անձին անձնական ազատությունից զրկելու համար ևս արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա, ինչը նախատեսված է որոշման նախագծի ներածական մասում, քանզի այն արդեն իսկ նախատեսված է Սահմանադրության 27-րդ հոդվածով։ Ըստ էության, այդ իրավունքի որևէ լրացուցիչ սահմանափակում չի էլ նախատեսվել նախագծով։

Մյուս կողմից, իհարկե, արտակարգ դրությունը նախատեսում է սահմանափակումների ավելի լայն իրավական հնարավորություն, ինչի համար, այդպիսի իրավական ռեժիմ հայտարարելու հիմքով անհապաղ հրավիրվում է խորհրդարանի հատուկ նիստ, որն էլ իրավասու է Սահմանադրության 120-րդ հոդվածի ուժով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ համարել առանձին միջոցառումների անցկացումը։ Կրկնում եմ, սա միայն նեղ մասնագետի որոշելիքն է, թե որքանով են անհրաժեշտ լրացուցիչ սահմանափակումները, իսկ հիմնավորումները պետք է սպառիչ արտացոլված լինեն որոշման տեքստում։ Մասնավորապես, միայն մասնագետները կարող են հավաստիացնել, թե մարդկանց ինչ քանակի շփումներն են վտանգավոր, ինչպիսի իրավիճակներում, կա՞, արդյոք,  առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանառությունը սահմանափակելու անհրաժեշտություն և այլն։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}