Ուկրաինական հեռուստաալիքը Զելենսկու ելույթի տակ սխալմամբ դրել է սպանության վերաբերյալ ենթագրեր
Ուկրաինական ICTV հեռուստաալիքը սխալմամբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի տակ հեռարձակել է սպանության մասին սերիալի ենթագրերը։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Զելենսկին բացատրում էր, թե ինչպես ուկրաինացիները կարող են տուն վերադառնալ այլ երկրներից՝ կորոնավիրուսի պատճառով: Այդ պահին էկրանին հայտնվում են ենթագրեր՝ «Ես եմ սպանել Էրիկին», «Ինչո՞ւ է տպված, ինչու՞ ձեռագիր»:
Պարզվել է, որ հեռուստաալիքը հեռարձակել է «Нюхач» դետեկտիվ շարքի ենթագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում