Քաղաքական 17:38 18/03/2020 Հայաստան

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից Հայաստան կարող են գալ միայն օդային ճանապարհով

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ներկայացրեց այլ երկրների հետ առկա սահմանափակումները և հորդորեց  զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններից:

Նա արտերկրում գտնվող քաղաքացիներին առաջարկեց անհրաժեշտության  դեպքում պահպանել կապը տեղի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ. «Այն երկրներում  որտեղ չկա դիվանագիտական ներկայացուցչություններ, կարող են կապ հաստատել ԱԳՆ թեժ  գծով 055-62-01-11 հեռախոսահամարով, որն ունի նաև Viber  և Whats App տարբերակներ»։

Նշվեց  նաև, որ այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ և ՌԴ միջև քաղաքացիների տեղաշարժի արգելքի ռեժիմը, սակայն դրանք չեն վերաբերում ՀՀ քաղաքացիների մուտքին Հայաստան, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու թույլտվություն:

«Նաև այսօր ուժի մեջ է  մտել Վրաստանի կառավարության որոշումն այդ երկիր մուտքի արգելքի վերաբերյալ, բայց այն չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- հայտնեց Աննա Նաղդալյանը և հավելեց. «Խնդիրը Վրաստանի տարածքով Վերին Լարսի անցակետի փակ լինելն է, որը կապված է առատ ձյան հետ, երբ բացվի ճանապարհը, ապա անխափան բեռնափոխադրումներ կարվեն»:

Հյուպատոսության վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ հավելեց, որ ըստ տարբեր գերատեսչություններից ստացած տեղեկությունների՝ Վերին Լարսը փակ կլինի մինչև ուրբաթ օր:

Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ 30 օր ժամկետով արգելվում է մարդկանց մուտքը նաև «ԵՄ+ » տարածք, որը ներառում է ԵՄ երկրները, Շենգենյան տարածքի երկրները, ինչպես նաև Նորվեգիան, Շվեյցարիան և  Լիխտեյնշտեյնը և հորդորեց ձեռմպահ մնալ ԵՄ մեկնելուց: 

«Եգիպտոսում մեր դեսպանատությունը հայտարարություն է տարծել, որ մարտի 19-ին տեղի է ունենալու Շարմ Էլ Շեյխ - Երևան վերջին չվերթը: Հաջորդ չվերթի մասին մենք տվյալներ չունենք, թե երբ է կատարվերու, ուստի այն մեր քաղաքացիները, ովքեր պլանավորում են վերադառնալ այնտեղից, հոդորում ենք անպայման օգտվել այդ չվերթից»,- տեղեկացրեց Աննա Նաղդալյանը:

Արտակ Ավետիսյանն էլ տեղեկացնելով, որ բոլոր հյուպատոսություններում կան թեժ-գծեր. «Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք ծանր իրադրություններում հայտնվելիս անպայման կապ հաստատել հյուպատոսությունների և դեսպանությունների հետ: Շատերը զանգում են ԱԳՆ և հիմա զանգերը շատ են,  որոնց նախարարությունը չի հասցնում պատասխանել: Ուստի հորդորում եմ կապ հաստատել տեղերի հյուպատոսությունների և դեսպանատների հետ: Տեղում լավ են տիրապետում և այդ հարցերին կանդրադառնան»։

Բանախոսները շեշտեցին, որ Հայաստանի քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, բայց պետք է օգտվեն օդային ճանապարհից, քանի որ Վրաստանը փակել է իր սահմաններն օտարերկրյա քաղաքացիների համար և տեղեկացրեցին, որ անխափան գործում են Ռոստովից, Պիտիգորսկից, Մինվոդիից և Մոսկվայից չվերթները:

Իտալիայից եկած ՀՀ քաղաքացիները փորձել են խուսափել կարանտինային ռեժիմից

Պատասխանելով Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու գործընթացին վերաբերող հարցերին՝ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ եղել է դեպք, երբ Թուրքիայում քաղաքացի էր մնացել և չէր կարողանում վերադառնալ Հայաստան: Նրան խորհորդ են տվել օգտվել Ռուսաստանի տարանցիկ ճանապարհից, որով էլ նա վերադարձել է:

«Թուրքիայում գտնվող քաղաքացիներից  մշտապես զանգեր կան և համապատասխան լուծումներով նրանց կաջակցենք:  Նրանք պետք է ԱԳՆ հյուպատոսության վարչություն զանգեն, քանի որ այնտեղ հյուպատոսություն չկա» ,- հայտնեց  Հյուպատոսության վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Աննա Նաղդալյանն էլ ավելացրեց, որ քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու հնարավորություն ունեն, Թուրքիայից հաշվառման չեն կանգնել, դրա համար դժվարանում է նրանց  օգնելու հարցը։

Լրագրողները  հետաքրքրվեցին  Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդրով, երբ նախօրոք հաշվառված են եղել 150 քաղաքացի, բայց  ինքնաթիռով վերադարձել են 63-ը:

«Երբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղեկացրել են, որ նրանք ՀՀ-ում պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ Հայաստան: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները նախընտրել են հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ փնտրել՝ 3-րդ երկրներով, բայց նրանք ևս Հայաստան գալով ենթարկվել են պարտադիր կարանտինային ռեժիմի, քանի որ այն վերաբերում է ելքից երկրին»,- հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղարը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:55
Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության է արժանացել «Hetq.am» կայքում 26.02.2020թ. ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Նպատակային աշխատանքի շնորհիվ մեր մարզիկները կկարողանան հաջողությամբ հաղթահարել առաջիկա վարկանիշային մրցաշարերի արգելքները.Ազարյան
Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Արլբերտ Ազարյանն անդրադարձել է համաշխարհային  սպորտային կյանքում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Նիդերլանդներում 107-ամյա կինն առողջացել է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. Ինտերֆաքս
Հոլանդացի 107-ամյա Կորնելիա Ռասը դարձել է աշխարհի ամենատարեց մարդը, որը բուժվել է կորոնավիրուսից՝ COVID-19-ից: Այս մասին  հինգշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Պեսկովն ասել է, որ իր համար վիրուսազերծող է գնել ու կրում է բաճկոնին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքն իր համար դեղատնից «վիրուսի արգելափակիչ» է գնել, որը...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մահացել է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը
Մահացել  է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը: «Հայաստանի օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
19:25
Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի՝ /   FIG / - ի նախագահ Մորինարի Վատանաբեն շնորհակալություն  է հայտնել  ՄՕԿ-ին,...
Աղբյուր` Panorama.am
19:16
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է  վաղ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը.Ճաղարյան
Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան  էջում գրառում է կատարել՝ մանրամասնելով  ԱԱԾ-ում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:00
Չարագործ դերասանները
Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, թե որ դերասանն է առավել շատ ֆիլմերում չարագործի մարմնավորել։  Այս մասին գրում է Ռիա...
Աղբյուր` Panorama.am
18:41
Բացահայտվել են 29-ամյա կնոջ կողմից կատարված մի շարք հանցագործություններ
Քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական...
Աղբյուր` Panorama.am
18:32
Թուրքիան աշխարհում 4-րդ տեղում է` ըստ կորոնավիրուսի տարածման
Կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրների ցանկում Թուրքիան աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում, գրում  է ermenihaber-ը: Վարակվածնների թվով...
Աղբյուր` Panorama.am
18:30
Պեկինում դեսպանատանը բնակվող ամուսինները Հայաստան են ժամանել
Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով կեսգիշերին Չինաստանից Հայաստան է ժամանել Վոլոդյա Մարգարյանը կնոջ հետ։ Ըստ պարետատան, նա վերջին 10 օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:26
Վարչապետի նախկին խորհրդականի կինը ահազանգում է՝ ամուսինը ժամեր շարունակ ԱԱԾ-ում էր
Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանի կինը՝ Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որն ամուսնուն Ազգային անվտանգության ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
18:23
ՏՄՊՊՀ-ն հանգստացնում է՝ ավելի թանկ շաքարավազ էլ են քաղաքացիները գնել
Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին
Աղբյուր` Panorama.am
18:14
Գիտական ներուժը կներգրավվի ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ամերիկացիները մեղադրվում են ահաբեկչության մեջ `կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքների համար.«Լենտա ռու»
«ԱՄՆ արդարադատության նախարարությունը երկու ամերիկացիներին մեղադրել է ահաբեկչության մեջ `կորոնավիրուսի տարածմամբ սպառնալու...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պարգև սրբազան. Ժամանակն է սթափվել
Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ
Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԱԳՆ խոսնակ. Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ հարց օրակարգում չկա
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:46
Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը...
Աղբյուր` Panorama.am
17:41
«Fight Nights»- ը կվարձատրի մարտիկներին՝ չեղարկված մրցաշարերի համար
Ռուսական Fight Nights Global (FNG) ընկերությունը կվճարձատրի խառը մարտարվեստի մարտիկներին բոլոր չեղարկված մրցաշարերի համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:32
« Թեոդոր Ռուզվելտ» նավի նավաստիները ԱՄՆ-ի նավատորմում վարակվածների կեսն են կազմում.«Ինտերֆաքս»
ԱՄՆ-ի նավատորմի կորոնավիրուսով վարակված բոլոր նավաստիների ավելի քան 50% -ը USS «Թեոդոր Ռուզվելտ» միջուկային ավիակիրի անդամններն...
Աղբյուր` Panorama.am
17:22
Քաղաքագետ. Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վճարում է իր հանդեպ լոյալության դիմաց
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով պարգևավճարների թեմային, գրում է. «Աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետական պաշտոնյաների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հայաստանի «գիտունները» արմեններն են
1993 թվականից սկսած ամենաշատ գիտական աստիճան շնորհվել է Արմեն անունով քաղաքացիներին։ Նման տվյալներ է հրապարակել Բարձրագույն որակավորման կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ե՞րբ կսկսի Հայաստանը կորոնավիրուսի թեստեր արտադրել
«Հաշվի առնելով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անցկացնելու կառավարության նպատակը, առաջարկել ենք Հայաստանում ախտորոշիչ թեստեր...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական]...
Աղբյուր` Panorama.am
16:36
Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում
Օրեր առաջ վրացական «Մթավարի» հեռուստաընկերության «Post Factum» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայատյաց...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բորելը կարծում է, որ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը համաճարակի ժամանակ
«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Չինաստանը և Ռուսաստանը օգտվում են...
Աղբյուր` Panorama.am
16:19
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նույն դիրքում է մնացել
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը:  Այս մասին տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մոսկվայի բիզնես կենտրոնում պայթյուն է եղել
«Պայթյուն է եղել Մոսկվայի կենտրոնում գտնվող բիզնես-կենտրոնի շենքում»,- «Ինտերֆաքս» -ին հայտնել է տեղեկատվության սեփական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}