Իրավունք 17:45 18/03/2020 Հայաստան

Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից

Հայաստանի ժուռնալիտների միությունն ու 25 խմբագիրներ դիմել են արտակարգ դրությունում պարետ նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պաշտոնական պարզաբանումներ ստանալու համար։

«ՀՀ ՊԱՐԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հարգելի պարոն Ավինյան,

Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման, այսուհետ՝ նաև Որոշման, 23-րդ կետի՝  Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից, կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Նույն որոշման 24-րդ կետի համաձայն՝ նշված «հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն», իսկ 26-րդ կետով նախատեսվում է, որ «սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:

Համաձայն Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները «կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը»։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքների և ազատությունների սահմանափակումները «պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ», ինչը ենթադրում է, որ տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, խոսքի ազատության իրավունքները չեն կարող անհամաչափ սահմանափակվել, և կիրառված սահմանափակումները պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի՝ «Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն  առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով», ինչը գերազանցում է բազմաթիվ լրատվամիջոցների ամսական բյուջեն և կարող է դիտվել անհամաչափ և չափից խիստ պատասխանատվության միջոց։

Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վարակման առկա դեպքերը, անձանց առողջական վիճակը, վարակի աղբյուրների և հետագա զարգացումը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցները կարող են հայտնվել անելանելի վիճակում։

Մի շարք լրատվամիջոցների, կազմակերպությունների, փորձագետների ու լրագրողների կողմից արդեն իսկ արտահայտվել են մտահոգություններ, որ Որոշման դրույթները և դրանց հնարավոր մեկնաբանությունները զուրկ են կանխատեսելիությունից և որոշակիությունից ու, հետևաբար, կարող են իրավակիրառ մարմինների կողմից կիրառվել կամայականորեն՝ կոպտորեն խախտելով՝ ինչպես ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը, այնպես էլ՝ սահմանադրական մի շարք այլ սկզբունքներ։

Խնդրում ենք պարզաբանումներ ներկայացնել ստորև ներկայացված հարցերի շուրջ

1. Բացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտումից, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը ԶԼՄ-ների համար նախատեսում է պատասխանատվության այլ տեսակներ կառավարության որոշման պահանջները խախտելու համար, և եթե այո, ապա որո՞նք են դրանք։

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի իմաստով որո՞նք են համարվում «Զանգվածային լրատվամիջոցներ», և որո՞նք են դրանց որոշակիացնելու չափորոշիչները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական բոլոր անձինք համարվում են լրատվամիջոցներ, եթե՝ ոչ, արդյո՞ք տպագիր և հեռարձակվող մամուլի՝ համապատասխան էջերն ու ալիքները ևս դուրս են մնում նշված կարգավորումից։

3. Եթե օրենքի իմաստով սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական անձին չենք համարվում լրատվամիջոցներ, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որևէ պատասխանատվություն՝ նրանց կողմից տարածվող տեղեկատվությունը կառավարության որոշման պահանջներին հակասելու դեպքում։ Եթե նման պատասխանատվություն չի նախատեսում, արդյոք ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ների համար չի՞ ստեղծվում անհավասար գործունեության դաշտ։

4. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք» հասկացությունն արդյո՞ք ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտներին և չի տարածվում այն լրատվամիջոցների կամ հրապարակային հարթակների վրա, որոնք գրանցված են ՀՀ սահմաններից դուրս, սակայն հեռարձակվում են կամ տարածվում են նաև ՀՀ տարածքում, այդ թվում՝ հայերեն լեզվով։ Եթե դա վերաբերում է միայն ՀՀ ռեզիդենտներին, արդյո՞ք ՀՀ սահմաններից դուրս ապրող, բայց պարբերական կերպով նման հաղորդումներ տարածող անձինք արդյո՞ք չեն հայտնվում ավելի բարենպաստ իրավական վիճակում։

5. Արդյո՞ք «ՀՀ տարածքներ» հասկացությունը ներառում է նաև Արցախի Հանրապետության տարածքը, եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս են կանոնակարգվում ԼՂՀ-ից ստացված տեղեկությունների փոխանցման, հրապարակման հետ կապված հարաբերությունները։

6. Որոշման կարգավորումների ներքո ո՞րն է «խուճապ» և «խուճապային տրամադրություն» հասկացությունների ծավալը, և որո՞նք են դրանց որոշման չափանիշերը։ Արդյո՞ք «խուճապ» հասկացությունը որոշման իմաստով տարածվում է միայն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների, այն է՝ նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններին, թե՞ ենթադրում է լրացուցիչ այլ հանգամանքներ (օրինակ՝ ռազմաքաղաքական իրադրությունը՝ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան, արտակարգ դրության ռեժիմի պահպանման հետ կապված միջոցառումների և խախտման դեպքերի բացահայտումը և այլն)։

7. Արդյոք «պաշտոնական տեղեկատվությունը» բացառապես ՀՀ պետական պաշտոնատար անձանց կողմից հայտնած տեղեկություննե՞րն են, եթե՝ այո, ապա որո՞նք են դրանց հաղորդման եղանակները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված տեղեկատվությունը կարող է համարվել պաշտոնական տեղեկատվություն, և ի՞նչ գործողություններ են նախատեսվում այն դեպքում, երբ այդօրինակ տեղեկատվությունը տարածվել է ԶԼՄ-ներով, սակայն պաշտոնատար անձը հեռացրել է այն իր անձնական տեղեկատվական տարածքից, և տեղեկությունը պոստֆակտում գնահատվել է խուճապային իրադրություն առաջացնող։

8. Արդյո՞ք Զանգվածային լրատվության միջոցը կարող է հրապարակել կամ տարածել օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների պաշտոնատար անձանց վարակի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, թե՞ դրանց տարածումն արգելված է ՀՀ տարածքում։

9. ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման իմաստով ո՞րն է «պետական պաշտոնատար անձ» հասկացության ծավալը։ Արդյո՞ք այն ներառում է ծառայողական որոշակի լիազորություններով օժտված սահմանափակ թվով անձանց, թե՞ տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Նույն որոշման իմաստով արդյո՞ք «պետական պաշտոնատար անձ» հասկացությունը ներառում է միջազգային կառույցներում և օտարերկրյա պետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետությունում, պաշտոնավարող անձանց վրա։

10. Ինչո՞վ պետք է առաջնորդվեն ԶԼՄ-ները և տեղեկատվություն տարածող այլ սուբյեկտները, եթե պետական պաշտոնատար անձանց հայտնած տեղեկություններում առկա է հակասություն, ակնհայտ չճշտված տեղեկություններ և ապատեղեկատվություն։

11. Արդյո՞ք լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերաբերում են միայն հայերեն բովանդակությանը, թե՞ դրանք համաչափորեն տարածվում են նաև օտարալեզու տեղեկատվության վրա։ Սույն հարցի պարզաբանումը կարևոր է այնքանով, որ Հայաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներ տարիների ընթացքում լսարան են ձեռք բերել օտարերկրյա և օտարալեզու շուկաներում, և տեղեկատվական հոսքերի մեխանիկական ընդհատումը կհանգեցնի ձեռքբերումների կորստի։

12. Որոշման 26-րդ կետն ամրագրում է, որ սահմանված խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման, սակայն հայտնի չէ, թե ո՞վ է լիազորված այդ խախտումները հայտնաբերել, և ի՞նչ կարգով ու եղանակով է խախտման հեղինակը ծանուցվում այն վերացնելու մասին։

13. Ո՞ր դեպքերում է համապատասխան հաղորդման հեռացումը համարվելու «անհապաղ» և ի՞նչ չափանիշերի հիման վրա։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դիմումի մեջ բարձրացված հարցերի պատասխանները մի կողմից՝ անհրաժեշտ են՝ արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեությունը համապատասխանեցնելու ՀՀ կառավարության որոշման պահանջներին, մյուս կողմից՝ ապահովելու լրատվական դաշտի համար իրավական կանխատեսելիությունն և որոշակիությունը, ինչպես նաև և իրենց սահմանադրական առաքելությունը կատարելու համար բավարար պայմաններ, խնդրում ենք հնարավորինս շուտ պատասխանել սույն դիմումի մեջ բարձրացված հարցերին։

Լրատվամիջոցների ղեկավարներ

Ֆլորա Նախշքարյան -«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
Հակոբ Ավետիքյան – «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աննա Իսրայելյան – Առցանց «Առավոտի» խմբագիր
Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր
Գեղամ Մանուկյան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական–քաղաքական ծրագրերի տնօրեն
Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն
Արևիկ Սահակյան – factor.am կայքի գլխավորխմբագիր
Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր
Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
Քնար Մանուկյան – «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր
Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական –վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
Հրանտ Մելիք–Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
Նարեկ Գալստյան – 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն
Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
Կոնստանտին Տեր–Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր
Արտակ Հերիքյան – 5-րդ ալիքի «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավար
Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր
Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
Առկա» գործակալության տնօրեն –Կոնստանտին Պետրոսով
Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն

Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար։ Նախաձեռնող՝ Հայաստանի ժուռնալիստների միություն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:49
Բակո Սահակյանն այցելել է Թալիշ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ և Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ֆրանսիայում ԱՄՆ-ին մեղադրում են Չինաստանից պատվիրված դիմակներ գնելու մեջ
Ֆրանսիայում մեղադրել են ԱՄՆ-ին իրենց կողմից Չինաստանի պատվիրված դիմակները գնելու մեջ: Այս մասին ասել է Գրանդ-Էստ տարածաշրջանի ղեկավար Ժան...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր  Արթուր Վանեցյանն ինսթագրամի իր էջում գրառում է  կատարել ապրիլյան պատերազմի խորհրդի մասին....
Աղբյուր` Panorama.am
16:25
Չինաստանում արգելել են ուտել շներին և կատուներին
Չինական Շենժեն քաղաքում իշխանությունները արգելել են ուտել շների և կատուների միսը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Լրագրողական կազմակերպություններ. Կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև
Ավելի քան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ կողմից ընդունած օրենքի շուրջ ունեցած...
Աղբյուր` Panorama.am
16:16
Եվրոպայում COVID-19-ով վարակվածների ավելի քան 95 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են. Գազետա.ռու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 95...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
16:04
ՍԱՏՄ. Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ»...
Աղբյուր` Panorama.am
15:53
Չինաստանում 14 բժիշկ ստացել է «ընկած հերոսի» տիտղոս. Ria.ru
Չինաստանի Հուբեյ նահանգի կառավարությունը որոշել է «ընկած հերոսի» տիտղոս տալ 14 բժիշկների, ովքեր մահացել են կորոնավիրուսի համաճարակի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Երբ կարանտինը Աթոյան փողոցում կյանքեր փրկեց, իսկ քաղաքապետարանն անգործություն ցուցաբերեց
Երևանի Էրեբունի վարչական շրջանում  երկաթե հսկա էլեկտրասյունն ընկել է գետնին։ Ինչպես բնակիչներն ասացին Panorama.am-ի հետ զրույցում,...
Աղբյուր` Panorama.am
15:31
Եվրոպան արգելել է ռուսական հրթիռների արձակումը
Եվրոպական «Arianespace», կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, արգելել է ռուսական «Progress» հրթիռի և տիեզերական...
Աղբյուր` Panorama.am
15:04
ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է....
Աղբյուր` Panorama.am
15:02
Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի
Չինացի գիտնականները քննարկում են նոր տեսակի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի թեստերի մի մասն արտասահմանում փորձարկելու հնարավորությունը՝...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
14:52
Իսրայելի առողջապահության նախարարի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իսրայելի առողջապահության նախարար Յակոբ Լիցմանի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին գրում է Times of Israel-ը։ 71-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Ալիք Մեդիա
Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով, կլինիկայում ընդունված նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են...
Աղբյուր` Panorama.am
14:36
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվում են «մինչև հետագա ծանուցում»
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն «մինչև հետագա ծանուցում» հետաձգել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
14:32
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 5 հազարը. Gazeta.ru
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5119 մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանին։...
Աղբյուր` Panorama.am
14:26
Լուծվում է նաև զինված ուժերի երկարաժամկետ պահուստների ձևավորման խնդիրը
«ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 152-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման...
Աղբյուր` Panorama.am
14:20
Կորոնավիրուս. Բրիտանական ավիաուղիները կասեցնում է 36,000 աշխատակցի աշխատանքը
Բրիտանական ավիաուղիներ (British Airways) ավիաընկերությունը կորոնավիրուսի  ճգնաժամի պատճառով պատրաստվում է կասեցնել մոտ 36 հազար աշխատակցի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մոսկվայում COVID-19-ով վարակվածների գրեթե կեսը 18-ից 45 տարեկան է․ Գազետա.ռու
Մոսկվայում  կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 46%-ը 18-ից 45 տարեկան անձինք են։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Մոսկվայում կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Չինաստանը 40 երկրներին առաքել է ավելի քան 2,5 հազար տոննա մարդասիրական օգնություն
Ապրիլի 1-ի դրությամբ չինական ավիաընկերությունները 2653 տոննա մարդասիրական օգնություն են մատակարարել այլ երկրներ՝ կորոնավիրուսային COVID-19-ի դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:59
«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19
նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել
Աղբյուր` Panorama.am
13:52
ԱՄՆ-ը շահավետ չի համարում Եվրոպային գազ վաճառելը
ԱՄՆ-ում բնական և հեղուկ գազի գլխավոր արտահանող «Cheniere Energy» ընկերությունը, հայտարարել է մրցույթ՝ 2020 թվականին դեպի Եվրոպա վեց...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հայաստանի 30 քաղաքներում ԱԻՆ-ը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել
ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Չաշխատող ծնողների յուրաքանչյուր երեխային կառավարությունը կտա 26500 դրամ
Կառավարության այսօրվա նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման վերաբերյալ որոշումը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
13:25
Արցախի քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ը
Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ո՞րն է լինելու շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակը վերահսկելի չէ
Հարց՝ առողջապահության նախարարին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}