Հասարակություն 17:24 18/03/2020 Աշխարհում

Չինաստանում վերահսկվում էր ողջ բնակչությունն՝ առանց բացառության

Մարիամ Մանուչարյանն արդեն 2 տարի է բնակվում է Չինաստանում ու կրթական ծրագրով աշխատում Պեկինին կից, մոտ 20  միլիոն բնակչություն ունեցող Թիենջին քաղաքում: aliq.ge-ի հետ զույցում նա ասել է, որ չնայած Չինաստանը, կարելի է ասել, արդեն հաղթահարեց համաշխարհային վիրուսը, երկիրը շարունակում է մնալ կարանտինում, բացառությամբ մեկ երկու գործարանի՝ մնացած բոլոր հիմնարկները փակ են՝ անկախ նրանից մասնավոր են, թե պետական: Տնից դուրս գալ դեռևս թույլատրվում է խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընտանիքի անդամներից միայն մեկին՝ 3 օրը մեկ անգամ, դիմակների ու ձեռնոցների առկայության դեպքում միայն:

Նաև վերահսկվում է ողջ բնակչությունն՝ առանց բացառության: Կապ չունի՝ մարդն աշխատում է, թե ոչ, տանն է, թե աշխատավայրում, տվյալ պահին իր քաղաքում է, թե ոչ: Քաղաքացին ամենօրյա ռեժիմով ջերմաչափվում է և իր տվյալներն ուղարկում պետության կողմից բացված հատուկ հղումների միջոցով: Մասնագետները քաղաքացիներին հորդորել են ծովամթերքից հրաժարվել ու հնարավորինս քիչ օգտագործել մսամթերք, նախապատվությունը  տալ կաթնամթերքին ու կանաչեղենին, միրգ-բանջարեղենին:

«Այս վարակի հաղթահարման գործում երկու բան շատ օգնեց․ առաջինը՝ չինացի ժողովրդի՝ տաք ջուր խմելու մշակույթը, որովհետև նրանք առանց այդ էլ՝ նույնիսկ ամառվա շոգին տաք ջուր են խմում, գումարվեց նաև պետության հորդորը, քանի որ վիրուսը որոշակի տաք ջերմաստիճանի դեպքում մահանում է: Այսպիսի խոսք կա՝ թե քեզ եռացրած ջուր չեն հյուրասիրել, ուրեմն դու Չինաստանում չես եղել: Չինացիներն են անգամ կատակում, եթե նույնիսկ ոտք են կոտրում, դիմացինն ասում է՝ տաք ջուր խմիր, կանցնի: Ո՞վ կմտածեր, որ ազգային այս մշակույթը մի օր օգնելու էր վիրուսի դեմ պայքարում: Երկրորդը, որ ավելի կարևոր է, չինացիների կարգապահությունն էր (որն ի դեպ, նրանք ունեին մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը) ու պետության խիստ միջոցները: Խստությունը երկուստեք էր: Քաղաքացին գիտեր, որ խախտման դեպքում խիստ պատժվելու է: Երկիրն իր ամբողջ հսկա ներուժն ուղղեց վարակի դեմ պայքարին»: 

Զգալ իրավիճակի լրջությունն՝ առանց ավելորդ խուճապի՝ սա հաջողվեց չինացիներին: Չինաստանը շատ արագ հայտարարեց արտակարգ իրավիճակ, փակեց էպիկենտրոն Վուհանն ու մոտակա 18 քաղաք: Դրանք արդեն բաց են: Մեկ շաբաթ է աշխատում է նաև հասարակական տրանսպորտը՝ սակայն հատուկ ռեժիմով: Յուրաքանչյուր ուղևորի ջերմություն ստուգվում է, տվյալները սկանավորվում են հատուկ սկաներով, ներկայացվում վարորդին, որից հետո նոր ուղևորին թուլատրվում է օգտվել տրանսպորտից: Սա արվում է նաև սուպերմարկետներում: Խանութ կամ տրանսպորտ մտնելիս քաղաքացին պարտավոր է նաև անձնագիր ցույց տալ: Ամենօրյա ռեժիմով ախտահանվում են բակերը, շքամուտքերը, վերելակները, բնակչին մնում է միայն տունն ախտահանել:

Այս օրերին Չինաստանի միլիոնավոր բնակիչների նման, Մարիամի բոլոր տեսակի շփումներն օնլայն են. «Նույնիսկ եթե շատ մոտ ենք ապրում, արգելված է տներ այցելել: Օնլայն սուրճ ենք խմում, հայերով՝ բաժակ ենք նայում օնլայն: Ունեցածս բոլոր գրքերը կարդացել եմ, անցել սիրելի ֆիլմերին, որոնք ժամանակի սղության պատճառով չէի հասցրել նայել»:

Մարիամն ասում է, որ Չինաստանը հասցնում է հոգ տանել ոչ միայն իր, այլև օտար երկրների քաղաքացիների մասին, իսկ դիմակի պակաս երբևէ չի զգացել. «Մի անգամ փաթեթ ստացա, չինացի ընկերներիցս մեկն էր ուղարկել, 10 դիմակ էր, բայց այդ փաթեթում ինձ համար ոչ միայն դիմակ էր, այլև սեր էր, մարդկային հոգատարություն, բարություն, ամենադժվար իրավիճակում մարդկայնությունը չկորցնելու մեծ ուղերձ էր, այդ վերաբերմունքն այստեղ շատ-շատերն են ունեցել»,- ասում է նա ու ցավով նշել, որ այդ վերաբերմունքի պակասն այս օրերին զգացվում է իր հայրենիք Հայաստանում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Կապանում բողոքի ակցիան ավարտվեց ծափահարություններով ու տերունական աղոթքով
«Ովքեր բռնության են ենթարկել մեր երիտասարդներին, ստանալու են խիստ պատիժ, նրանց նկատմամբ լինելու է քեական գնահատական»,-Կապանի...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մալյան. Ոստիկանության զորքերը շուտով կլինեն Կապանում
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ոստիկանության ընթացող...
Աղբյուր` Panorama.am
22:32
Նաիրա Զոհրաբյան. Կապանում չփորձեք ուժ կիրառել
«Էս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը: Արագ և ադեկվատ արձագանքներ են պետք թե՛ փաստաբան Տիգրան Աթանեսյանի և թե՛ քաջարանյան բռնարարքի մասով»։
Աղբյուր` Panorama.am
22:15
Բաց նամակ հիվանդից. Մեկ բուժքույրով, մայրապետով ու թթվածնի քիչ սարքերով համաճարակ կհաղթահարե՞ք
«Նորք» ինֆեկվիոն հիվանդանոցում բուժվող քաղաքացին բաց նամակ է հասցեագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը
61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Լուրը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
21:35
Անի Սամսոնյան. Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Տեղեկություններ կան, որ Ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
21:20
Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Նման տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
21:03
Ոստիկանությունը սպառնաց՝ Կապանում քայլերի կդիմի
Չնայած մութն ընկնել, ու անձրև է տեղում,  Քաջարանի քաղաքացիները շարունակում են մնալ Կապանի ոստիկանության դիմաց։ «Մեր պահանջն...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի,...
Աղբյուր` Panorama.am
19:52
Փաշինյան․ Իրավիճակը բարդանում է
«Կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք»։
Աղբյուր` Panorama.am
19:20
Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
Կապանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման եկավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նրան համաքաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am
18:51
Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՚ համաքաղաքացիներ, արժանապատի՚վ...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
«Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ»,-նման կոչ- հորդորով է դիմել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Կապանում լարված իրավիճակ է
Լարված իրավիճակ է Սյունքիի մարզկենտրոն Կապան քաղաքում։ Բողոքի ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների հետ հանդիպման եկավ մարզպետ Հունան...
Աղբյուր` Panorama.am
12:11
ՀՀ առողջապահության նախարարությունը նախարարի անունից հայտնել է՝ ցավում են միջադեպի համար
«ՀՀ առողջապահության նախարարությունը կապ հաստատեց Երևանում Վրաստանի դեսպանության հետ և նախարարի անունից հայտնեց, որ ցավում են միջադեպի...
Աղբյուր` Panorama.am
12:05
24.05.2020.- 359 նոր վարակակիր, 128 առողջացած, մահվան 4 դեպք
Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը կնշվի Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում...
Աղբյուր` Panorama.am
19:50
Այրում գյուղի մի խումբ բնակիչների նկատմամբ սոցիալական շանտաժ է կիրառվում . Դուլգարյան
««Նահատակ» պոչամբարի պատվարի բարձրացման աշխատանքները մեկնարկել են, այս պահին բարձրացնում են աշտարակը, որին կհետևի պատվարի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ցուկերբերգը պլանավորել է Facebook-ի աշխատակիցների կեսից ավելիին տեղափոխել հառավար աշխատանքի
Facebook-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ առաջիկա հինգ կամ տասը տարիների ընթացքում ընկերության աշխատակիցների մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:35
2018 թվականի Աշխարհի գավաթի մեդալը վաճառվել է 65,000 եվրոյով
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի գավաթի հաղթանակի մեդալը աճուրդում վաճառվել է 65,000 եվրոյով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Մեդալը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ջոան Ռոուլինգը բացահայտել է «Հարրի Փոթերի» ծննդյան գաղտնիքը
Բրիտանացի  գրող, Հարրի Փոթերի մասին գրեքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը բացահայտել է իր հերոսի մասին առաջին ստեղծաgործության...
Աղբյուր` Panorama.am
19:11
Գնդային ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ
Մայիսի 22-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է գնդային ցուցադրական զորավարժության մարտական հրաձգության փուլը՝ գնդապետ Հ. Սևոյանի ղեկավարությամբ:...
Աղբյուր` Panorama.am
19:02
Կրիաների միջազգային օրն է
Մայիսի 23-ը նշվում է Կրիաների միջազգային օրը։  Այդ կենդանին խորհրդաշնում է իմաստնություն, հարստություն, երկարակեցություն։ Calend.ru-ն...
Աղբյուր` Panorama.am
18:53
ՏՄՊՊՀ.Կիտրոնի և կոճապղպեղի շուկաների ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ցերցվաձե. Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կապված կորոնավիրուսի տարածումը վերահսկելու հարցում ՀՀ-ի առավելությունների...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ռուսաստանում առաջարկել են Սահմանադրությամբ արգելել ալկոհոլի վաճառքը
Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ-նորկոլոգ Եվգենի Բրյուն առաջարկել է վերանայել ՌԴ Սահմանդրությունն ու մինչև 21...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱՄՆ-ն կարող է ստեղծել համաճարակի արձագանքման վարչություն՝ որպես ԱՀԿ-ի այլընտրանք
ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի աշխատակազմը քննարկում է Պետդեպարտամենտում վարչություն ստեղծելու հնարավորությունը, որը կզբաղվի վարակիչ...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ապրիլին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 99․26 տոկոսով
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ․ ապրիլին Թուրքիա այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է...
Աղբյուր` Panorama.am
18:12
Երեմ Սարգսյան. Անհրաժեշտության դեպքում կհրապարակեմ այդ գրությունը
«Պատահական չէ, որ հիմա փորձ է արվում Գագիկ Խաչատրյանի դուրսգրման պատմությունը բարդել այլ մարդկանց վրա, ցույց տալու, որ պետական մարմիններն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}