Տնտեսություն 14:05 19/03/2020 Հայաստան

Ամերիաբանկն իր աշխատակիցների մեծ մասի համար սահմանել է տնային ռեժիմ` պահպանելով վարձատրության չափը 100 տոկոսով

Ինչպե՞ս են հայկական բանկերն արձագանքում COVID-19 նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած խնդիրներին: Ի՞նչ է արվում հաճախորդներին աջակցելու և նրանց առողջությունը պաշտպանելու համար: EADaily տեղեկատվական գործակալության այս հարցերին պատասխանեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Հարց- Ձեր բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատարն է Հայաստանում: Ինչպե՞ս է հանրապետության ամենախոշոր բանկն արձագանքում կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում իր հաճախորդների մոտ ծագած խնդիրներին:

Պատասխան-Հաշվի առնելով բիզնես հանրության առջև կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում ծառացած խնդիրները, ինչպես նաև խուսափելով  բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից, մեր հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար, որոշեցինք ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող մեր բոլոր հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը տրամադրել «վարկային արձակուրդ» տրամադրել: Նշված ժամանակահատվածում նրանք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:  Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի հետագա վեց ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով: Նշեմ, որ բանկը ստանձնել է բոլոր ծախսերը, և վերաբաշխված գումարների վրա տոկոսներ չեն հաշվեգրվելու:

Անհատական մոտեցում ենք ցուցաբերում նաև խոցելի դրության մեջ հայտնված` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի ընկերություններին: Սկսած ս.թ. մարտի 16-ից, նրանք կարող են հետաձգել իրենց վարկերի մայր գումարների մարումները 3-6 ամսով: Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի վարկի մնացած ամիսների վրա:

Պայմանավորված խոշոր առևտրի կենտրոնների աշխատանքի դադարեցման հանգամանքով, մենք ստիպված եղանք փակել այդ առևտրային կետերում գործող մեր մասնաճյուղերը: Մնացած բոլոր մասնաճյուղերն աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով: Եվ, հանդիսանալով որպես թվային բանկինգի ուղղությամբ զարգացած բանկ, մեր հաճախորդներին առաջարկում ենք առցանց ծառայությունների լայն տեսականի: Մենք ընդառաջեցինք մեր հաճախորդներին և անվճար դարձրեցինք այդ ծառայությունները:

Հարց- Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում բանկը` իր աշխատողների առողջությունը  պաշտպանելու համար:

Պատասխան- Թիմում առողջ և դրական մթնոլորտի պահպանումը մեր բիզնեսի շատ կարևոր բաղադրիչն ու արժեքն է: Աշխատողների և հաճախորդների անվտանգության և առողջության պաշտպանության շրջանակներում մենք շարունակաբար ախտահանում ենք բոլոր տարածքները և ակտիվորեն պահպանում ենք հիգիենայի կանոնները: Մեր աշխատողների անվտանգությունն ու առողջությունն առաջնային կարևորություն ունեն մեր գործունեության  համար: Բոլոր հանդիպումները, դասընթացները և աշխատանքի ընդունման նպատակով կազմակերպվող հարցազրույցներն անցկացվում են հեռահար եղանակով: Աշխատանքային սենյակները մշտապես ախտահանվում և օդափոխվում են, աշխատակիցներին ամեն օր տրամադրվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող միջոցներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով և գործարար ակտիվության նվազման արդյունքում աշխատողների ավելի քան 50%-ը աշխատանքի չեն գալիս, սակայն վարձատրվում են  ամբողջությամբ: Թեև ունեինք հարկադրված պարապուրդ հայտարարելու և աշխատանքի մասնակի վարձատրության հնարավորություն, որոշեցինք աշխատավարձը վճարել ամբողջությամբ` պահպանելով նաև աշխատակիցներին հասանելիք արձակուրդային օրերն ամբողջությամբ: 

Ուրախ ենք, որ բոլորիս համար առաջացած ծանր իրավիճակում մեր աշխատողներն ակտիվորեն նպաստում են բիզնեսի շարունակականության ապահովմանը, և ստեղծված բոլոր աշխատանքային խմբերը գործում են օպերատիվ և դինամիկ ռեժիմով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ այս դժվարին ժամանակահատվածում նրանց միասնական և անձնուրաց աշխատանքի համար: Համոզված եմ, որ համախմբվածության շնորհիվ միայն մեր ժողովուրդին կհաջողվի հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջացրել են ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Տեղեկատվական գործակալության հարցազրույցի հղումը` EADaily.com։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:58
Ոստիկանությունը Մալաթիա-Սեբաստիայում ուժեղացված ծառայությունն արդյունավետ է համարում
Ոստիկանությունը երեկ երեկոյան ուժեղացված ծառայություններ էր իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։  Հասարակական կարգի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Արին Բերդում հայտարարվել է «Բիս 1» բարդության հրդեհ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ ժամը 13։20-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանարպետություն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին, Սիմոնյանին, Միրզոյանին, «նախագահ ասվածին»
«Պատերազմի  ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 15 անգամ այցելել է Արցախի  բռնազավթված տարածքներ, երկու անգամ եղել է...
Աղբյուր` Panorama.am
16:49
«Երեխաները ուզում են նվագել». Հանուն Արցախի տաղանդավոր երեխաների
Հոկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը: Ավարտին կկայանա ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևանի կենտրոնում 7 ավտոմեքենայի բախված 17-ամյա վարորդը կալանավորվել է
Հոկտեմբերի 23-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները,...
Աղբյուր` Panorama.am
16:24
Լավրով. Ռուսաստանը ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական ԱԹՍ կիրառելու մասին տեղեկատվությունը
Ռուսաստանը, Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում, վերստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Քննիչ հանձնաժողովի ստեղծումը ՀՀ բոլոր դատարանների մուտքերը փակելու Վարչապետի կոչի հետ համեմատելու հմտություն պետք է ունենալ . Վարդևանյան
«Դուք բերել եք մի նախագիծ, որով քննիչ հանձնաժողովը, ոչ թե միջամտում է, այլ ներ է խուժում դատական համակարգ, պարո՛ն Վարդևանյան, ես անձամբ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ
Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց Արտակ Մանուկյանին։ Փակ քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, ձայները բաշխվել է՝ 65...
Աղբյուր` Panorama.am
15:55
«Էլենեքս»-ը շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում իրականացրել են պլանային...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պեսկովը Ուկրաինային՝ Թուրքիայի կողմից անօդաչուների մատակարարման մասին
Թուրքական հարվածային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակի ապակայունացմանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:31
ՃՈ. Փողոցներ են փակ լինելու
Սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին, ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
15:27
«Այսպես է աշխատում ԱՆ֊ն»
Ֆեյսբուքյան օգտատեր Լաուրա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար գոյացած հերթից ու գրել....
Աղբյուր` Panorama.am
15:21
Ինչպե՞ս է ստացվում, որ կարգապահական վարույթ է հարուցվում միայն այն դատավորների նկատմամբ, որոնք փաստաբանների կողմից համարվում են լավագույնները. Վարդևանյան
«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Հայրիկյանը մեծ եկամուտներ է խոստանում իր տունը գնողին
ԱԻմ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է վաճառել իր սեփական տունը։ Այդ մասին նա հայտարարություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում ու ապագա գնորդին...
Աղբյուր` Panorama.am
15:05
Կահիրե-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
Կահիրեից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն օդ բարձրանալուց տագնապի ազդանշան է տվել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
14:59
Որքան էլ ՀՀ իշխանությունները հերքում են, ակնհայտ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ծավալի ճնշումներ են գործադրում. Աբրահամյան
«Էրդողանի հայտարարության մեջ հստակ արտացոլվում են նախապայմանները, առաջին հերթին դա վերաբերում է, այսպես կոչված, միջանցքին»,- Աժ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արցախի և Հայաստանի հետ կատարվողը վկայում է՝ պետք է դիտարկվի Հոկտեմբերի 27-ի օտարածին դրսևորման վարկածը. Արծվիկ Մինասյան
«Այդ հիմարություններին այլևս չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետև բազմիցս արտահայտվել ենք և մեր պատմության մեջ շատ են եղել դեպքերը, երբ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Միրզոյան․ Մեզ համար կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում
«Հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու․ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր...
Աղբյուր` Panorama.am
14:38
Հայաստանում կներկայացվեն ԱՊՀ վարակված տարածքները
Հոկտեմբերի 28-29-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ նիստին մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
14:32
Սպանության մի քանի փորձի մեջ մեղադրվող տղամարդուն գտել են Զովունիի գերեզմանոցում
Ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություն են ստացել,...
Աղբյուր` Panorama.am
14:24
«Հայտարարությամբ սահմանվում էին այն սահմանափակումները, որոնցից այն կողմ գործադիր իշխանությունը չէր կարող գործել»
«Կարծում եմ՝ առաջին հերթին սա չէր բավարարում նրանց, քանի որ այս իշխանությունը կարծես թե համարում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել, վեր է օրենքից»։
Աղբյուր` Panorama.am
14:18
«Այս առաքելական նվիրակությունը կլինի տարածաշրջանում խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ»
Սուրբ Աթոռի ու Հայաստանի միջև միշտ առկա են եղել համագործակցային ու բարեկամական հարաբերություններ։ Այս մասին հայտարարեց այցով Հայաստանում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ֆրանսիան կփակի մզկիթը ահաբեկչությունն արդարացնելու համար
Ֆրանսիայի արևմուտքում մզկիթը վեց ամսով փակվելու է ահաբեկչությունն արդարացնելու համար, Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:04
Պուտինը բանակցություններ կվարի Ֆինլանդիայի նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 29-ին բանակցություններ է վարելու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ, ով աշխատանքային այցով...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծեծկռտուքի ժամանակ տղամարդը օգտագործել է կոկորդիլոսին որպես զենք
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տղամարդը ծովափին կռվի ժամանակ օգտագործել է ձեռքի տակ հայտնված փոքրիկ կոկորդիլոսը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ջոլին հանրությանը ներկայացել է անհաջող երկարացրած մազերով
Աստղերի համար չափազանց կարևոր է վարսահարդարների և դիմահարդարների անթերի թիմ ունենալը: Ըստ «dailymail.com»-ի, հոլիվուդյան դերասանուհի...
Աղբյուր` Panorama.am
13:42
Լուգանսկի ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիևի կողմից Դոնբասում «բայրակթար» անօդաչու թռչող սարքի օգտագործումը
Կիևը, Դոնբասում կիրառելով թուրքական Bayraktar հարվածային անօդաչուները, ստուգել է՝ որքան հեռու իրենք կարող են գնալ Մինսկի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որի կարողությունը կազմում է 272,3 մլրդ դոլար, դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը:...
Աղբյուր` Panorama.am
13:29
ԱՀԿ-ն հայտարարել է մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացության ու մահացության աճի մասին
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,9 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 49 հազար մարդ։ Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}