Քաղաքական 09:07 20/03/2020

Առաջնորդը

Մարտի 18-ին  Politik.am կայքում հրապարակված «Քոչարյանը և Փաշինյանը հակապատկերներ են»  հոդվածում ընդգծվում է այն իրողությունը, որ  որպես առաջնորդներ նրանք հակադիր  բևեռներում են։

Իրոք այդպես է, որովհետև  մեկն  ի ծնե առաջնորդ է, մյուսը՝ պոպուլիստ։ Որքան էլ ինչ-որ  մեկը  փորձի ուսուցանող  ձեռնարկներով սերտել  լիդերական հատկանիշներ, միևնույն է՝  բախտորոշ պահերին իրական էությունն է կառավարում  նրան։ Օրինակ, եթե անձնապաշտ ես, երբեք չես կարողանա  քո անձից վեր կանգնելով առաջնորդվել ընդհանուրի շահով, եթե անգամ ամեն օր ու ժամ  խոսես ժողովրդին ծառայելու մասին։ Ստանձնել պատասխանատվություն և չփախչել դրանից՝  ահա իսկական առաջնորդի էությունը։

Երկրում այս պահին հայտարարված արտակարգ դրության պայմաններում  պատասխանատվություն հասկացությունը կոնկրետանում է  յուրաքանչյուրի համար։ Եվ դա վերաբերում է  բոլորին՝ սկսած  վարչապետից, ումից հասարակությունն ակնկալում է լրջագույն կենտրոնացում պետական աշխատանքում, այլ ոչ թե ստատեգիական պաշարների թվային հրապարակումներ կամ ընտանեկան ժամանցի տեսարաններ։ Իմիջայլոց, փիփերթա-եղնջային  ընտանեկան  ընթրիքում հնչած ակնարկները   հիշեցրին  1992 կամ 1993 թ․ հենց այս սեզոնին Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը ժողովրդին ՝ «գարուն կգա՝ բանջար կուտեք»։ Մեր տառապանքները փորձ ունեն, այնպես որ մի հեգնեք տարեց մարդկանց պահեստային գնումներ անելու համար․․․ իհարկե՝ խելամտության սահմաններում։

Ի դեպ, եթե ոմանց վրդովվեցնում է այս օրերին իշխանությունների հասցեին արվող քննադատությունները, թող փորձեն  մի փոքր այլ դիտանկյունից նայել իրականությանը․օրինակ թող պատկերացնեն, որ  իրենց զավակը կամ հայրն է  իշխանական քմհաճույքով ազատությունից ապօրինաբար զրկված, ինչպես հիմա Ռոբերտ Քոչարյանը։  

Որոշ երկրներում անգամ դատապարտված անձանց են ազատում՝ կորոնովիրուսի տարածումից խուսափելով, իսկ մեզ մոտ նրա խափանման  միջոցը փոխելու նիստն են անորոշ ժամանակով  հետաձգում։  Այնպես որ, քաղբանտարկյալ պահող  իշխանությունը քննադատությունից բողոքելու իրավունք չունի ոչ մի պարագայում։ Իսկ առաջնորդ  լինելը ոչ միայն սեփական կամքը թելադրելու հնարավորություն է, այլև ճիշտ պահին ճիշտ արարքը կատարելու համարձակություն։

Մեր նորագույն պատմության ընթացքում այդպիսի դեպքեր տեսել ենք։ Արդյոք 1992-ի օգոստոսին հե՞շտ էր եղել Ռոբերտ Քոչարյանի համար  Ղարաբաղյան  պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում ստանձնել Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները։ Հանձն է առնում այդ դժվարին գործը և հաջողությամբ իրագործում, որովհետև ինչպես  գրում է իր «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքում․  « Հայտնվել էի մի վիճակում, որտեղ ընտրություն չկա, հատկապես երբ հասկանում ես՝ եթե ոչ դու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի: Չէ՞ որ հարցն այսպես էր դրված.  կորցնում կամ չես կորցնում հայրենիքդ ամենաուղղակի իմաստով: Իմ ներգրավվածությունը Ղարաբաղի համար պայքարում այնքան մեծ էր, որ այն ժամանակ համարյա չէի զգում իմ ճակատագրի ու հայրենիքի ճակատագրի սահմանագիծը: Ես մեկն էի նրանցից, ովքեր ժողովրդին ոգեշնչել էին ազատության համար պայքարի, և հաղթանակն այդ պայքարում իմ ամբողջ կյանքի գործն էր դարձել:» (Կյանք և ազատություն» գլուխ 9)։

Կամ արդյոք հե՞շտ էր ընտանիքի հոր համար կայացնել որոշում,  ըստ որի 1991-ին  մայրը, կինը և մանկահասակ երեք երեխաները պետք է մնան իր կողքին՝ հրետակոծվող Ստեփանակերտում, որովհետև  «․․․․ ես կարծում էի, որ ընտանիքների տարհանումը կխախտի ղարաբաղցիների հավատը հաջողության հանդեպ. եթե ղեկավարները երեխաներին ու հարազատներին դուրս են բերում, ուրեմն հենց իրենք կասկածում են հաղթանակին: Ճգնաժամային իրավիճակներում, մանավանդ պատերազմի ժամանակ, մարդկանց վստահությունը չափազանց կարևոր է, ու մենք չէինք ցանկանում այն կորցնել: Բացի դրանից՝ չկա մինչև վերջին շունչը կռվելու ավելի ուժեղ ազդակ, քան զգացումը, որ զենքը ձեռքիդ պաշտպանում ես ընտանիքդ։» («Կյանք և ազատություն» ,գլուխ 8)։

Ներկա իշխանավորներից քանի՞սը կգնային  1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարած ահաբեկիչների հետ անձամբ վարելու բանակցություններ,  քանի որ՝  «․․․Տեսնելով, որ ահաբեկիչներին զինաթափելու ուղղությամբ որևէ համակարգված գործողություն չի կատարվում, տեղի ունեցողի մասին հավաստի տեղեկատվություն չի ստացվում, որոշեցի, որ պետք է գնալ այնտեղ, տեղում պարզել ամեն ինչ և գործել ըստ իրավիճակի։ ․․․ Իրավիճակը կրիտիկական էր, բազմաթիվ պատգամավորների կյանքը՝ վտանգի տակ, ու պետք էր շտապ ինչ-որ բան անել»: («Կյանք և ազատություն», գլուխ 13)։

Գաղտնիք չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի անձնական բարեկամության փաստը։ Նման կարգի ընկերությունը ձևավորում է տարիների ընթացքում, և անպայմանորեն խարսխված է լինում փոխադարձ հարգանքի և վստահության վրա․  «Ես գնահատեցի այդ վստահությունը և երկար տարիների ընթացքում ոչ մի անգամ քննարկվող ոչ մի թեմայում ինձ թույլ չէի տալիս աղավաղումներ կամ անճշտություններ, իսկ մեր դիրքորոշումը միշտ բացատրում էի հստակ, առանց գեղեցկացնելու, առանց որևէ գունավորման: Կարծում եմ՝ այն տարիներին ինձ ու Պուտինին հաջողվեց կառուցել շատ վստահելի գործընկերային հարաբերություններ, ինչը հազվադեպ է պատահում միջպետական գործերում: ( «Կյանք և ազատություն», գլուխ 19)։

Կարող ենք երկար շարունակել, բայց ամփոփենք նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին իսկական առաջնորդ են դարձնում պատասխանատվության բարձր զգացումը,  ուրիշների վրա սխալները չբարդելու, ընդունած որոշումները թեկուզ 10 տարի անց հիմնավորելու և հակառակորդի աչքերին համարձակ նայելու   նրա բնածին հատկությունները։ Կորոնավիրուսային այս անկանխատեսելի իրավիճակում գործող իշխանությունը  կարող է քաղաքական կամք դրսևորել, և եթե ոչ կարճել հերոս գեներալների դեմ հարուցված Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման այս շինծու գործ, ապա գոնե փոխել Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Մինչդեռ, ըստ փաստաբանական խմբի՝ իրենց որևէ տեղեկություն չի տրամադրվում ոչ նիստի օրվա,  և ոչ էլ դատավորի  առողջության մասին։  Հատկապես արտակարգ դրության պայմաններում մարդկանց նկատմամբ արված անօրինությունները չեն ներվում։ Անկեղծ ասած, հասարակության ճնշող մասը հիմա շատ ավելի հանգիստ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ կորոնավիրուսսից երկիրը հանող ղեկավարը։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:59
Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Բակո Սահակյանն այցելել է Թալիշ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ և Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ֆրանսիայում ԱՄՆ-ին մեղադրում են Չինաստանից պատվիրված դիմակներ գնելու մեջ
Ֆրանսիայում մեղադրել են ԱՄՆ-ին իրենց կողմից Չինաստանի պատվիրված դիմակները գնելու մեջ: Այս մասին ասել է Գրանդ-Էստ տարածաշրջանի ղեկավար Ժան...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր  Արթուր Վանեցյանն ինսթագրամի իր էջում գրառում է  կատարել ապրիլյան պատերազմի խորհրդի մասին....
Աղբյուր` Panorama.am
16:25
Չինաստանում արգելել են ուտել շներին և կատուներին
Չինական Շենժեն քաղաքում իշխանությունները արգելել են ուտել շների և կատուների միսը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Լրագրողական կազմակերպություններ. Կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև
Ավելի քան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ կողմից ընդունած օրենքի շուրջ ունեցած...
Աղբյուր` Panorama.am
16:16
Եվրոպայում COVID-19-ով վարակվածների ավելի քան 95 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են. Գազետա.ռու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 95...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
16:04
ՍԱՏՄ. Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ»...
Աղբյուր` Panorama.am
15:53
Չինաստանում 14 բժիշկ ստացել է «ընկած հերոսի» տիտղոս. Ria.ru
Չինաստանի Հուբեյ նահանգի կառավարությունը որոշել է «ընկած հերոսի» տիտղոս տալ 14 բժիշկների, ովքեր մահացել են կորոնավիրուսի համաճարակի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Երբ կարանտինը Աթոյան փողոցում կյանքեր փրկեց, իսկ քաղաքապետարանն անգործություն ցուցաբերեց
Երևանի Էրեբունի վարչական շրջանում  երկաթե հսկա էլեկտրասյունն ընկել է գետնին։ Ինչպես բնակիչներն ասացին Panorama.am-ի հետ զրույցում,...
Աղբյուր` Panorama.am
15:31
Եվրոպան արգելել է ռուսական հրթիռների արձակումը
Եվրոպական «Arianespace», կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, արգելել է ռուսական «Progress» հրթիռի և տիեզերական...
Աղբյուր` Panorama.am
15:04
ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է....
Աղբյուր` Panorama.am
15:02
Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի
Չինացի գիտնականները քննարկում են նոր տեսակի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի թեստերի մի մասն արտասահմանում փորձարկելու հնարավորությունը՝...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
14:52
Իսրայելի առողջապահության նախարարի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իսրայելի առողջապահության նախարար Յակոբ Լիցմանի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին գրում է Times of Israel-ը։ 71-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Ալիք Մեդիա
Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով, կլինիկայում ընդունված նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են...
Աղբյուր` Panorama.am
14:36
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվում են «մինչև հետագա ծանուցում»
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն «մինչև հետագա ծանուցում» հետաձգել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
14:32
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 5 հազարը. Gazeta.ru
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5119 մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանին։...
Աղբյուր` Panorama.am
14:26
Լուծվում է նաև զինված ուժերի երկարաժամկետ պահուստների ձևավորման խնդիրը
«ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 152-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման...
Աղբյուր` Panorama.am
14:20
Կորոնավիրուս. Բրիտանական ավիաուղիները կասեցնում է 36,000 աշխատակցի աշխատանքը
Բրիտանական ավիաուղիներ (British Airways) ավիաընկերությունը կորոնավիրուսի  ճգնաժամի պատճառով պատրաստվում է կասեցնել մոտ 36 հազար աշխատակցի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մոսկվայում COVID-19-ով վարակվածների գրեթե կեսը 18-ից 45 տարեկան է․ Գազետա.ռու
Մոսկվայում  կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 46%-ը 18-ից 45 տարեկան անձինք են։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Մոսկվայում կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Չինաստանը 40 երկրներին առաքել է ավելի քան 2,5 հազար տոննա մարդասիրական օգնություն
Ապրիլի 1-ի դրությամբ չինական ավիաընկերությունները 2653 տոննա մարդասիրական օգնություն են մատակարարել այլ երկրներ՝ կորոնավիրուսային COVID-19-ի դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:59
«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19
նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել
Աղբյուր` Panorama.am
13:52
ԱՄՆ-ը շահավետ չի համարում Եվրոպային գազ վաճառելը
ԱՄՆ-ում բնական և հեղուկ գազի գլխավոր արտահանող «Cheniere Energy» ընկերությունը, հայտարարել է մրցույթ՝ 2020 թվականին դեպի Եվրոպա վեց...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հայաստանի 30 քաղաքներում ԱԻՆ-ը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել
ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Չաշխատող ծնողների յուրաքանչյուր երեխային կառավարությունը կտա 26500 դրամ
Կառավարության այսօրվա նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման վերաբերյալ որոշումը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
13:25
Արցախի քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ը
Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}