Գեղարքունիքի մարզպետը փոշմանել է, շուկան չի գործի
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը քիչ առաջ հայտարարել էր, որ մարզի Գետաշեն համայնքի տարածքում գտնվող բացօթյա մեծածախ շուկան կիրակի գործելու է, սակայն այնտեղ կարելի է այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում։
Հիմա մարզպետը փոշմանել է, շուկան չի գործելու։
«Ինչպես գիտեք, արդեն հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան կգործի միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում։
Սակայն, միևնույն ժամանակ, հաշվի առնելով Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը և այս միջոցների կիրառման ռիսկայնությունը` շուկայի տնօրինության հետ քննարկման արդյունքում, որոշվեց ժամանակավորապես կասեցնել շուկայի գործունեությունը։
.Շուկան վաղը փակ է լինելու»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ