Հրդեհ էր բռնկվել «Փարավոն» ռեստորանի մոտակայքում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 20-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:09-ին:
Մհեր Շ.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են պլաստմասսայե դետալներ և էլեկտրական լարեր՝ մասնակի: Տուժածներ չկան: