Համաճարակ ու երկրաշարժ՝ Խորվաթիայում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր տեղի ունեցած 5,3 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով փլուզվել են շենքեր, մեքենաներ են հայտնվել ավերակների տակ։
Ինչպես գրում է BBC-ն, սա 140 տարվա մեջ ամենաուժգին երկրաշարժն է։
Խուճապի մատնված բնակիչները դուրս են վազել, երբ տեղական ժամանակով 06: 00-ի սահմաններում տեղի է ունեցել երկրաշարժը։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մի դեռահասի վիճակը ծանր է, որը վնասվածքներ է ստացել տանիքի փլուզման արդյունքում, մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։
Զագրեբի ներքին գործերի նախարարը մարդկանց հորդորել է միմյանցից հեռավորություն պահել։
«Մենք կանգնած ենք 2 լուրջ ճգնաժամի առաջ՝ երկրաշարժ և համաճարակ»,-ասել է նախարարը։
Նշվում է, որ Խորվաթիայում կա մոտ 200 կորոնավիրուսով վարակված։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում