Տնտեսություն 16:41 23/03/2020 Հայաստան

Գործարարները կոչ են անում կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը

Մանթաշով գործարարների միությունը հայտարարություն է տարածել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և հրատապ ռեժիմով շրջանառության դրված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ։

Միությւոնը նշում է. 

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ս.թ. մարտի 16-ից ՀՀ-ում
հայտարարված արտակարգ դրությունը, տնտեսվարողները խնդիր ունեն ստեղծված պայամաններում դիմակայելու՝ գործունեության մասնակի կամ ամբողջությամբ կասեցման պատճառով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և հրատապ ռեժիմով շրջանառության էդրված Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչն էլ ավելի է բարդեցնում իրավիճակը:

Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝

- այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված,
չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ
շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն
օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային
բյուջեներից ֆինսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․
Արտակարգ դրության օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը
առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով: Սակայն սա գործատուի ընտրությունը չէ և այս պարագայում գործ ունենք ոչ թե հարկադիր պարապուրդի, այլ ֆորսմաժորային իրավիճակի հետ: Ինչպես արդեն նշեցինք, մի շարք ընկերություններ ստիպված են մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնել իրենց գործունեությունը, և եթե չեն կատարվել աշխատանքներ և չի ստեղծվել հավելյալ արժեք, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այս կարգավորումը գործատուներին սնանկացնելու և տնտեսության աճը խաթարելու ուղիղ ճանապարհ է:

Ուստի այն դեպքում, երբ հնարավոր չէ աշխատանքը շարունակել հեռակա կարգով, պետությունը
րտավոր է օգնել բիզնեսին և տնտեսությանը, քանի որ հենց բիզնեսի գործունեության
պահպանմամբ է պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի ավարտից հետո պետության
տնտեսական վիճակը: Բացի այդ, ազատ շուկայական տնտեսության պարագայում պետությունը
չպետք է սահմանափակի բիզնեսի ազատությունը և ստիպի գործատուին վարկային միջոցների հաշվին վճարել աշխատակիցների չաշխատած ժամանակի համար: Ի վերջո, պետական բյուջեն ձևավորվում է գործատուների վճարած հարկերից և ֆորս մաժորային իրավիճակում, պետությունը պարտավոր է իր վրա վերցնել ռիսկերը՝ սահմանելով կարատինային նպաստ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով՝ բացառելով վատ գործատուի կանխավարկածը և բիզնեսի նկատմամբ նման պարտադրող կարգավորումներ կիրառելը:

Մյուս կողմից պետության կողմից առաջարկվող 150 միլիարդը տնտեսության մեջ դնելու և բիզնեսի
աջակցման ճանապարհները պետք է ճիշտ սահմանել: Բացի այն, որ սա հավելյալ վարկային բեռ է
ավելացնելու բիզնեսի համար, ոչ բոլորը կարող են օգտվել այս հնարավորությունից, քանի որ
տնտեսվարողների մեծ մասը չեն համապատասխանում սահմանված ցուցանիշներին և չեն կարող
օգտվել տվյալ վարկային միջոցներից, սակայն նրանց վրա տարածվում են աշխատանքային
օրենսգրքով սահմանվող նոր պահանջները՝ անլուծելի թողնելով վերոնշյալ խնդիրները:
Առաջարկվող նախագծի մյուս կարգավորումները ևս բարենպաստ չեն բիզնեսի համար և առանց
էական լուծումներ առաջարկելու խառնաշփոթ են ստեղծում գործատու-աշխատող ներկա և հետագա
հարաբերություններում:

Նկատի ունենալով, որ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատակիցներին զերծ պահել
ֆինանսական ցնցումներից, վստահ ենք, որ այս կարգավորումների հետևանքով բիզնեսի համար
ցնցումների մասշտաբներրը կարող են բերել բիզնեսների սննկացման և ավելի երկարաժամկետ
ֆինանսական ցնցումների:

Ուստի, առաջարկում ենք, ստեղծված իրավիճակում համախմբվելով տնտեսության շարունական աճ ապահովելու գաղափարի շուրջ, կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը և համատեղ աշխատել այնպիսի կարգավորումների շուրջ, որոնք տվյալ կաջակցեն, ոչ թե սնանկացման կտանեն բիզնեսին»։

Հայտարարության ներքո ստորագրել են բազմաթիվ գործարարներ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:57
Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
«Իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում»
Աղբյուր` Panorama.am
18:51
ՔԿ. Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ։ «Արման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանում COVID-19- ի դեպքերի թիվը հասել են 5246-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5246-ի: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 257 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայկ Անտոնյան. Վերակենդանացման բաժանմունքներն ու հիվանդանոցները հագեցած են դեղանյութերով և սարքավորումենրով
«Սցենարը շատ դառն է ընթանում, պետք է հետևել կանոներին»,- պարետատան նիստից հետո բրիֆինգում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Փաշինյան. Համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում
Կորոնավիրուսով վարակման դրական դեպքերի թիվը վերջին օրը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում։ ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Սպիտակ տան դիմաց բախումներ են տեղի ունենում
Մայիսի 30-ի գիշերը, Սպիտակ տան դիմաց, բախումներ են սկսվել ցուցարարների և ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչների միջև: Ըստ «Լենտա...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
«Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցների բացակայությանը
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բրիտանացի գիտնականներն ահազանգում են
Մինչ եվրոպական երկրներն աստիճանաբար բացում են իրենց սահմանները և վերացնում են կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երկիր մոլորակի վրա մարդու ապրելու համար պիտանի տարածքները կրճատվում են
Երկրի վրա օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով կյանքի համար պիտանի վայրերի քանակը նվազում է: Science Advances ամսագրում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա որոշմամբ ժամանակավորապես  կասեցվել են երկու տասնյակից ավելի  տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Երկաթուղային կայարանում հայտնաբերված մի շարք թերությունները շտկվել են
Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկնակի այց և մշտադիտարկում է իրականացրել Երևան երկաթուղային...
Աղբյուր` Panorama.am
17:24
Փաշինյան. Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք
Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը
Աղբյուր` Panorama.am
17:05
Էդվարդ Ֆիցգերալդ. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու...
Աղբյուր` Panorama.am
16:58
ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
Մայիսի 30-ին ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության սպա է սպանվել Կալիֆոռնիա նահանգի Օքլանդ քաղաքում, սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն
Netflix սթրիմինգային ծառայությունն ավարտել է հոլիվուդյան  պատմական Egyptian Theatre թատրոնի ձեռք բերման իրավաբանական գործընթացները։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Աֆղանստանում գրանցվել է COVID-19 դեպքերի ռեկորդային աճ
Աֆղանստանի առողջապահության նախարարությունը գրանցել է երկրի համար կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի ռեկորդային աճ՝ 866 հիվանդ:...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ոստիկանություն. Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
16:20
ԱՄՆ-ը ցանկանում է Սաուդյան Արաբիա մատակարարել 500 միլիոն դոլարի ավիառումբ
ԱՄՆ կառավարությունը պլանավորում է Սաուդյան Արաբիային վաճառել մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ Paveway բարձր ճշգրտության կառավարվող ավիառումբերի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Գախարիա. Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի 1-ից Վրաստանում կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը:...
Աղբյուր` Panorama.am
16:00
Արթուր Թովմասյանը հանդիպում է Արցախի քաղաքական ուժերի հետ
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝...
Աղբյուր` Panorama.am
15:50
ԱՀԿ-ն ասել է, թե որքան կտևեն կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքները
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կարող են ստեղծվել կես տարուց։ 360tv.ru-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել ԱՀԿ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մոտեցել է 400 հազարի
Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է 8 952-ով՝ հասնելով 396 575-ի: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Այս տարի նախատեսված է 14 ֆիլմի արտադրության ավարտ
Հայաստանում կինոարտադրող 3 կազմակերպություններում 2015թ-ից թողարկվող 57 ֆիլմերից 2019թ. ավարտվել է 43-ի արտադրությունը: Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ավտոմեքենան մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել է Ողջի գետում
Մայիսի 29-ին, ժամը 16:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Աղբյուր` Panorama.am
15:00
Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում
Հունիսի 1-ին։ Փողոցում նախապես սահմանված և նշված են լինելու բոլորի տեղերը` պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Աղբյուր` Panorama.am
14:54
Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների առցանց գրանցումը
Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների գրանցումն՝ առցանց։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, այլ նշանակության շինությունները
Մայիսի 30-ին մանրակրկիտ ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, կենցաղային և այլ նշանակության շինությունները:  ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}