Քաղաքական 12:45 23/03/2020 Հայաստան

Ծառուկյան. Բայց խի՞ պետք է վճարեմ

«Ամենակարևորը՝ ազգովի մեկ պետք է լինենք, բոլորս միասնական լինենք, պահպանենք կանոնները»,- Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նա ողջունում է ԱԺ կողմից ընդունված օրենքով հաստատված խստացումները. «Եթե մարդ գիտակցելով, որ հիվանդ է, և կարող է շփվել հասարկության հետ, դուրս գալ փողոց, պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Հարցին՝ ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, նաև կանխարգելիչ գործողությունները, նա պատասխանեց. «Դրա ժամանակը չէ՝ ասել, քննադատել մարդկանց բացթողումները, աշխատանքը։ Երբ ավարտվի այս ամենը ինչը, այդ հարցը կտաք, բոլորի աշատանքները կասեմ»։

Պատասխանելով հարցին՝ խոշոր սեփականատեր եք,  արդեն վնասեր սկսե՞լ եք կրել, գնո՞ւմ են ձեր ընկերությունների աշխատակիցներն աշխատանքի, Գ. Ծառուկյանն ասաց. «Այսօրվա վիճակում, իրոք, աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է։ Բայց ձեզ երկու ամիս առաջ եմ ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, պետք է քայլեր անել, աշխատանքներ կատարել, որպեսզի փակուղու առաջ չկանգնել։ Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ արած լինեին, այդպես չէր լինի։ Բայց այսօրվա վիճակում չեմ ուզում մեղադրել ինչ-որ նախարարի, թե ինչ չեն արել, բոլորիս խնդիրն է, միասնական դուրս գանք այս խնդրից»։

Հարցին՝ անձամբ դուք ի՞նչ եք անում, նա պատասխանեց. «Ես այսօր պետություն չեմ, կառավարություն չեմ։ Մենք այսօր ենթարկվում ենք արտակարգ իրավիճակին։ Եթե Ծառուկյանը լիարժեք այդ իրավասությունն ունենար, այնպես կաներ, որ անմիջապես այդ բոլորը կատարվեր, ինչպես Բելառուսում։ Միակ պետությունն է, որտեղ բոլոր գործարաններն աշխատում են, շուկաներն աշխատում են, օդանավակայանը բաց է, մարդիկ աշխատում են։ Անհատական որևէ մեկի վրա չեմ ուզում ցեխ շպրտել կամ իր կատարած աշխատանքն ասեմ բացասական է»։

Հարցին, թե ձեր ընկերություններն աշխատո՞ւմ են, աշխատավարձ վճարո՞ւմ եք, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Եթե արտակարգ իրավիճակ է, արգելել են, ո՞նց կարող եմ ասել... Բայց խի՞ պետք է վճարեմ։ Պետությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել, ով արտակարգ իրավիճակ է հայտարարել, պարտավոր է իր ժողովրդին... Պետությունը, ոնց որ իր ընտանիքի հայրը, պարտավոր է ով չի աշխատում, գումարներ էլ տրամադրի»։

Հարցին, թե «Շանգրիլա»-ն հիմա չի աշխատում, արդյո՞ք աշխատողները չեն վճարվելու, Գ. Ծառուկյանն ասաց․ «Ուրեմն հլը Շանգրիլա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա։ Հասկացա՞ք, թե ոչ։ Այնտեղ արտասահմանցիներ են, ես նրանց հետ կապ չունեմ։ Կառավարիչը արտասահմանցի է, ես փայատեր եմ»։

Հարցին, թե հարկադիր արձակուրդի՞ է ուղարկում իր աշխատողներին, Ծառուկյանը պատասխանեց․ «Ես սովորական քաղաքացի եմ, պետությունն արտակարգ իրավիճակի որոշում է կայացրել, որևիցէ մեկն իրավունք չունի ավելորդ գործ կատարելու։ Էսօր պետությունը որպես ընտանիքի հայր՝ պետք է մտածի իր ժողովրդի, աշխատողի, թոշակառուի մասին»։

Նա հայտարարեց, որ տնտեսությունն անդունդի եզրին կանգնած է, եթե խելացի քայլեր չկատարվեն, ամեն ինչ թափվելու է անդունդ, դժվար կլինի վերականգնել։ 

«Ծառուկյանի ասածները չկատարվի, դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու»,- ասաց նա։ 

Հարցին՝ ասում եք պետք է խելամիտ քայլեր լինեն, չե՞ք տեսնում այսօր այդ քայլերը, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Այնպիսի քայլեր պետք է կարողանանք կատարենք, որ ծանր վիճակից դուրս գանք։ Ոչ մի բան չեմ տեսնում։ Եթե հայտարարում են՝ պետք է լինի անհատական, հատվածային, թող գնան բանկիրների հետ խոսեն, դա արդեն ծիծաղելի է։ Արտակարգ իրավիճակ է, որոշումը կառավարությունը կայացնում է, Ազգային ժողովը հաստատում է, երեք ամիս բոլոր բանկային, վարկային համակարգերը որևէ տոկոս չի ավելանում»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:37
ՌԴ նախագահ՝ Պուտինը, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանարպետության անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:35
Սիրիայի իշխանությունները վերականգնել են վերահսկողությունը Դերաա նահանգում
Սիրիական Դերաա նահանգը վերադարձավ կառավարական ուժերի վերահսկողության տակ այն բանից հետո, երբ ռուս զինվորականներին հաջողվեց Էլ-Մուզերիբե գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հանդիպում կա. Հերոսները վերածնվում են
Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե մեկ տարի, և մեկ տարի անց էլ հայ ժողովուրդն ապրում է իր նորագույն պատմության ամենածանր օրերը։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:28
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ջերմ շնորհավորանքներ են ուղղել Հայաստանին և հայ ժողովրդին
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ջերմ շնորհավորանքներ են ուղղել Հայաստանին և հայ ժողովրդին՝ Հայաստանի 30-ամյա անկախության օրվա կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
12:18
Լուսաղբյուր բնակավայրում էլեկտրաշչակ է գործարկվեկլու
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Անի համայնքի Լուսաղբյուր...
Աղբյուր` Panorama.am
12:13
ՀՅԴ Բյուրո. Իշխանությունները անցողիկ են, պետականության տերը բոլորս ենք ու բոլորս անելիք ունենք
ՀՅԴ Բյուրոն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ․ մեր նորօրյա անկախ պետականության 30-ամյա...
Աղբյուր` Panorama.am
12:07
Սեյրան Օհանյան. Այսօր լիակատար անկախության մասին դժվար է խոսել
«Խոսել լիակատար անկախության մասին այսօր դժվար է»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:05
Շոմբի Շարփ․ ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի և հակամարտությունների հետևանքները
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ․ «ՄԱԿ-ի ամբողջ թիմի...
Աղբյուր` Panorama.am
12:01
Արմեն Սարգսյանը չմոտեցավ լրագրողներին
Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված  միջոցառման ընթացակարգով բարձրաստիճան պաշտոնյաները  այցելեցին «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կարմիրբերետավորները Եռաբլուրից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հորը
Զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր։ Նա և այլ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ջո Բայդեն․ Կաշխատենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը
Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
11:38
Թրյուդոյի կուսակցությունը հաղթեց է Կանադայի ընտրություններում, սակայն կրկին չստացավ մեծամասնություն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցությունը երկուշաբթի հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն չի հասել...
Աղբյուր` Panorama.am
11:25
Խաղաղապահներն Արցախում մշակել են լեռներում պայմանական վիրավորվածների ուղղաթիռով տարհանումը
Ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել Արցախի լեռներում պայմանական վիրավորվածներին տարհանելու սցենարով՝ օգտագործելով հատուկ տարհանման...
Աղբյուր` Panorama.am
11:17
21.09.2021. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6354 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:17
Մաղթում եմ ձեզ ուժ, հույս և իմաստություն․ Նիդերլանդների դեսպանի հայերեն շնորհավորական տեսաուղերձը
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը հայերեն ուղերձ է հղել Հայաստանի անկախության  30-ամյակի առթիվ։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ավետիք Չալաբյան. Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր
Անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացումը, թե համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։
Աղբյուր` Panorama.am
11:08
Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի. Ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին
Զ. Փոստանջյանն ասաց, որ խաղաղ ակցիա է անում. «Եկել եմ հայտնել իմ դիրքորոշումը, որ Նիկոլը թուրք Էրդողանի ներկայացուցիչն է...»։
Աղբյուր` Panorama.am
10:54
Լին Թրեյսի․ Շնորհավոր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն
Առանձնահատուկ նշեմ հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների, որ պատուհասել էին Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում։
Աղբյուր` Panorama.am
10:46
Մակրոն․Ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել...
Աղբյուր` Panorama.am
10:43
Ըստ Փաշինյանի օգնականի՝ լրագրողներ ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում խոչընդոտվեց լրագրողների ազատ տեղաշարժը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Բլինքեն․ ԱՄՆ-ը հավատարիմ է՝ օգնելու կողմերին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Հայաստանի անկախության առիթով։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ես լավագույն...
Աղբյուր` Panorama.am
10:21
Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում․ իրանագետ
Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում»։...
Աղբյուր` Panorama.am
10:11
Արթուր Վանեցյան. Այսօր բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետն է
ԱԺ «Խատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայաստանի անկոխթւայան 30-ամյակի առիթվ հղած խոսքում ասել է....
Աղբյուր` Panorama.am
09:51
Հերիք չէ Եռաբլուրում պղծում են շիրիմները, այստեղից բերման են ենթարկում այդ հերոսների ծնողներին. քաղաքացի
Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված  բարձրաստիճան պաշտոնյաները  այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։...
Աղբյուր` Panorama.am
09:44
Էդգար Ղազարյան. Տոնե՛ք ձեր տոնը մահաբեր ողջեր
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հրապարակել է զոհված զինծառայողների մասունքներով լի պարկերի լուսանկարներն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
09:38
Իրավաբան. Սպասում եմ Անահիտ Ավանեսյանի հրճվանքին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով այսօր Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակի առթիվ նախատեսված տոնակատարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:32
Սերժ Սարգսյան. Անկախության տոնը դեռ տոնելու ենք
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ, որում ասված է. «Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}