Մշակույթ 14:55 23/03/2020 Աշխարհում

Կորոնավիրուսի պանդեմիան սնանկացրել է երաժշտական և կինո արդյունաբերությունը

Եվրոպացի և ամերիկացի կինոռեժիսորները, պրոդյուսերները, երաժիշտներն ու համերգների կազմակերպիչները պատմել են այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսի պանդեմիան սնանկացրել երաժշտական և կինո արդյունաբերությունը և ինչպես է հասարակական միջոցառումների արգելքը հանգեցրել այս ինդուստրիայի աշխատակիցների ֆինանսական խնդիրների։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրանց խոսքերը մեջբերել է The Guardian-ը։

Բրիտանացի երգիչ Գրեյս Քարտերը կիսվել է, որ ինքն է չեղարկել Եվրոպա համերգային շրջագայությունը, քանի որ իշխանությունների կողմից պաշտոնական արգելքներ չէին եղել, իսկ իր երկրպագուները, չնայած պանդեմիայի մասին նորություններին, միևնույն է, պատրաստվում էին գալ շոու: Նա նշել է, որ նման որոշում դժվարությամբ է կայացրել, քանի որ ելույթների չեղարկման պատճառով իր թիմը զրկվել է աշխատավարձից։

Եվրոպայում փառատոների կազմակերպիչները նույնպես դժգոհել են, որ անորոշության մթնոլորտի պատճառով, որ իշխանությունները ստեղծեցին կորոնավիրուսի տարածման վաղ փուլերում, նրանք ստիպված էին ինքնուրույն ընտրել ֆինանսական բարեկեցության և շրջապատի հոգատարության միջև:

«Մենք ուզում էինք, որ մեզ ասեն՝ ինչ անել, եթե ասեին փակել, որևէ մեկը չէր վիճելու»,- ասել է երաժշտական փառատոների կազմակերպմամբ զբաղվող Super Friendz ընկերության ներկայացուցիչը։

Ամերիկացի երաժիշտ Քրիս Ֆորսայթը ԱՄՆ-ում տեղի ունեցողը համեմատել է 2001 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

«Երկրպագուները չեն կասկածում, թե որքան փխրուն է երաժիշտների մեծամասնության ֆինանսական իրավիճակը: Շատերը հաճախ բարմենից շատ չեն ստանում», - դժգոհել է նա:

Ռեժիսոր Քևին Մաքդոնալդը հաշվարկել է, թե աշխարհում տեղի ունեցողը ինչ կործանարար ազդեցություն կթողնի կինոարդյունաբերության վրա, քանի որ ոչ ոք հաստատ չի կարող ասել, որ կինոթատրոնները կաշխատեն աշնանը:

««Universal» ստուդիան հայտարարել է, որ ինտերնետում կկազմակերպի նոր ֆիլմերի պրեմիերաները։ Սա ուղղակի շոկային հայտարարություն է՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ նա պաշտպանում էր կինոնկարի բացառիկ պրեմիերաների իրավունքը»,- ասել է նա։

Բրիտանական անկախ Light House cinema կինոթատրոնի ղեկավարը հայտարարել է, որ վարակվելուց խուսափելու համար մեկուսանալու՝ իշխանությունների առաջարկություններից հետո իրենց եկամուտները նվազել են 90 տոկոսով։

Բազմաթիվ կինեմատոգրաֆիստներ նույնպես պատմել են այն մասին, թե ինչպես էին ստիպված դադարեցրել աշխատանքները նախագծերի վրա և ինչպես են նրանք մնացել առանց գումարի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:26
Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր  Արթուր Վանեցյանն ինսթագրամի իր էջում գրառում է  կատարել ապրիլյան պատերազմի խորհրդի մասին....
Աղբյուր` Panorama.am
16:25
Չինաստանում արգելել են ուտել շներին և կատուներին
Չինական Շենժեն քաղաքում իշխանությունները արգելել են ուտել շների և կատուների միսը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Լրագրողական կազմակերպություններ. Կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև
Ավելի քան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ կողմից ընդունած օրենքի շուրջ ունեցած...
Աղբյուր` Panorama.am
16:16
Եվրոպայում COVID-19-ով վարակվածների ավելի քան 95 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են. Գազետա.ռու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 95...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
16:04
ՍԱՏՄ. Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ»...
Աղբյուր` Panorama.am
15:53
Չինաստանում 14 բժիշկ ստացել է «ընկած հերոսի» տիտղոս. Ria.ru
Չինաստանի Հուբեյ նահանգի կառավարությունը որոշել է «ընկած հերոսի» տիտղոս տալ 14 բժիշկների, ովքեր մահացել են կորոնավիրուսի համաճարակի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Երբ կարանտինը Աթոյան փողոցում կյանքեր փրկեց, իսկ քաղաքապետարանն անգործություն ցուցաբերեց
Երևանի Էրեբունի վարչական շրջանում  երկաթե հսկա էլեկտրասյունն ընկել է գետնին։ Ինչպես բնակիչներն ասացին Panorama.am-ի հետ զրույցում,...
Աղբյուր` Panorama.am
15:31
Եվրոպան արգելել է ռուսական հրթիռների արձակումը
Եվրոպական «Arianespace», կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, արգելել է ռուսական «Progress» հրթիռի և տիեզերական...
Աղբյուր` Panorama.am
15:04
ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է....
Աղբյուր` Panorama.am
15:02
Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի
Չինացի գիտնականները քննարկում են նոր տեսակի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի թեստերի մի մասն արտասահմանում փորձարկելու հնարավորությունը՝...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
14:52
Իսրայելի առողջապահության նախարարի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իսրայելի առողջապահության նախարար Յակոբ Լիցմանի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին գրում է Times of Israel-ը։ 71-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Ալիք Մեդիա
Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով, կլինիկայում ընդունված նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են...
Աղբյուր` Panorama.am
14:36
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվում են «մինչև հետագա ծանուցում»
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն «մինչև հետագա ծանուցում» հետաձգել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
14:32
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 5 հազարը. Gazeta.ru
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5119 մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանին։...
Աղբյուր` Panorama.am
14:26
Լուծվում է նաև զինված ուժերի երկարաժամկետ պահուստների ձևավորման խնդիրը
«ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 152-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման...
Աղբյուր` Panorama.am
14:20
Կորոնավիրուս. Բրիտանական ավիաուղիները կասեցնում է 36,000 աշխատակցի աշխատանքը
Բրիտանական ավիաուղիներ (British Airways) ավիաընկերությունը կորոնավիրուսի  ճգնաժամի պատճառով պատրաստվում է կասեցնել մոտ 36 հազար աշխատակցի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մոսկվայում COVID-19-ով վարակվածների գրեթե կեսը 18-ից 45 տարեկան է․ Գազետա.ռու
Մոսկվայում  կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 46%-ը 18-ից 45 տարեկան անձինք են։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Մոսկվայում կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Չինաստանը 40 երկրներին առաքել է ավելի քան 2,5 հազար տոննա մարդասիրական օգնություն
Ապրիլի 1-ի դրությամբ չինական ավիաընկերությունները 2653 տոննա մարդասիրական օգնություն են մատակարարել այլ երկրներ՝ կորոնավիրուսային COVID-19-ի դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:59
«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19
նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել
Աղբյուր` Panorama.am
13:52
ԱՄՆ-ը շահավետ չի համարում Եվրոպային գազ վաճառելը
ԱՄՆ-ում բնական և հեղուկ գազի գլխավոր արտահանող «Cheniere Energy» ընկերությունը, հայտարարել է մրցույթ՝ 2020 թվականին դեպի Եվրոպա վեց...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հայաստանի 30 քաղաքներում ԱԻՆ-ը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել
ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Չաշխատող ծնողների յուրաքանչյուր երեխային կառավարությունը կտա 26500 դրամ
Կառավարության այսօրվա նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման վերաբերյալ որոշումը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
13:25
Արցախի քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ը
Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ո՞րն է լինելու շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակը վերահսկելի չէ
Հարց՝ առողջապահության նախարարին
Աղբյուր` Panorama.am
13:11
Սա այն դեպքը չէ, որ այս արտակարգ միջոցները կատարվում են քաղաքական կամ այլ նպատակներով. Նիկոլ Փաշինյան
«Առավոտվա դրությամբ 92 դրական դեպք կա, որոնց գերակշիռ մեծամասնությունը կասկածելի գոտում է գտնվել՝ կա´մ եղել են կարանտինում, կամ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Թաիլանդում ապրիլի 3-ից կգործի համապետական պարետային ժամ. ՏԱՍՍ
Թաիլանդի կառավարությունը մտադիր է ուրբաթ օրը՝ ապրիլի 3-ին տեղական ժամանակով 22:00-ից 04: 00-ը (հայաստանյան ժամանակով 19։00-ից 01: 00-ն)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}