Քաղաքական 13:46 24/03/2020 Հայաստան

Պետությունը պետք է աջակցի փակված ընկերությունների աշխատակիցներին. Մարուքյան

«Իմ առաջարկը ծնվել է վարչապետի հայտարարությունից հետո, որ այսօրվանից չեն գործելու սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև որոշ գործարաններ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով իր՝ ԱԺ նիստը հետաձգելու կոչին։

Նրա խոսքով, այսօր խորհրդարանի օրակարգում չկան այնպիսի հարցեր, որոնք հրատապ են, և քաղաքական համաձայնության արդյունքում կարող էին չգումարել նիստեր՝ քվորում չապահովելով։

«Իմ առաջարկը սրա հետ էր կապված, և ես առաջարկում էի՝ ԱԺ խորհուրդը մնա շենքում, իսկ մյուս պատգամավորները գնան տուն։ Դրա մասին էր խոսքը, և ոչ նրա, որ ես գնամ նստեմ տանը, մյուսներն աշխատեն։ Իմ առաջարկը լավ չընդունվեց, և որոշ մարդկանց համար առիթ հանդիսացավ հերոսանալու, որ իրենք կաշխատեն։ Այդպես էլ է լինում»,- ասաց Մարուքյանը։

Հարցին, թե ինչու բժշկական դիմակ չի կրում, Մարուքյանը պատասխանեց ՝անընդհատ ձեռքերը սպիրտով լվանում է, բայց, իր կարծիքով, դիմակով պաշտպանվելն անարդյունավետ է.

«Եթե մի մարդ էլ հիվանդ լինի այստեղ, բոլորը վարակվելու են, հետևաբար անիմաստ է։ Ցուցումը հետևյալն է՝ մի հավաքվեք, իրարից դիստանցիա պահեք, հիգիենայի միջոցները կիրառեք, բայց երբ առաջին՝ չհավաքվելու ցուցումը խախտվում է, մնացած ցուցումները անիմաստ են դառնում»։

Մարուքյանն ընդգծեց՝ երբ ասվում է՝ չպետք է հավաքվել, այդ կանոնը պետք է վերաբերի բոլորին։

«Ես լսել եմ, որ ասում են՝ եթե լուրջ լինի այդ ցուցումը, խորհրդարանում էլ նիստեր չեն լինի, բայց եթե խորհրդարանում լուրջ չեն վերաբերում այդ կոչին, քաղաքացիներն ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվեն»,- նշեց Մարուքյանը։

Ըստ պատգամավորի, այսօր քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ պետությունը միջամտում է նրանց տնտեսական  գործունեությանը, և դադարեցնում մի շարք ընկերությունների աշխատանքներ.

«Հիմա պատկերացրեք Չարենցավանից Երևան եկած  մի կին, որ սրճարանում մատուցողուհի է աշխատել, հիմա տան վարձը, կոմունալներն ու վարկերը վճարելու խնդիր ունի։ Այսինքն՝  էս խնդիրները կան և 1000-ավոր մարդկանց հուզող հարցեր են սրանք։ Պետությունը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն ոլորտներում աշխատող մարդկանց, որոնք ամենախոցվածն են։ Ամբողջ աշխարհում այդ պրակտիկան է գործում։ Պետությունն ունի ռեզերվներ, և պետք է դրանք օգտագործի, այլ ոչ թե ասի՝ գնացեք 0 տոկոսով վարկ վերցրեք, ինչն անարդյունավետ միջոց է։ Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարաններին կտան այդ 0 տոկոսով վարկերը, դրանք գործարարները կվերցնեն, իրենց բարձր տոկոսով վարկերը կփակեն և կունենան 0 տոկոսով վարկ։ Այսինքն՝ դա չի հասնի տուժած քաղաքացուն»։

Մարուքյանը վստահեցնում է՝ բանկերից բողոքող քաղաքացիներին չի կարելի նորից բանկեր ուղարկել, այլ պետք է հետևել ԱՄՆ օրինակին, որ գումարը ծրարով ուղարկում է մարդկանց տներ։

«Իսկ այն ընկերությունները, որոնք կանգնած են փակման եզրին, անիմաստ են համարում այդ վարկը վերցնելը, քանի որ չեն կարողանալու հետո վերադարձնել»,- ասաց Մարուքյանը։

Դիտարկմանը, որ Մարուքյանը, փաստորեն, համակարծիք է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որ պետությունը պետք է աջակցի փակված ընկերությունների աշխատակիցներին, Մարուքյանն արձագանքեց՝ առաջինը ես եմ այդ կարծիքը հայտնել, ապա նոր պարոն Ծառուկյանը. «Տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատակիցներ, ինքը՝ ունի»։

Պատգամավորը նաև նշեց, որ պետք է վիրուսի տարածման մասին ինֆորմացիան տրամադրելիս լինել թափանցիկ, քանի որ որքան ասվի, որ ամեն ինչ նորմալ է և անհանգստանալու կարիք չկա, այդքան վարակը տարածվելու է։

«Պետք է էս ամեն ինչին լուրջ վերաբերվել։ Այս ամենի նկատմամբ պետք է լրջություն ցուցաբերել, իսկ այսօրվա արձագանքը, որ եղավ իմ ելույթից հետո, խոսում է այն մասին, որ մենք անլուրջ ենք վերաբերում այս ամենին, այդ անիմաստ հերոսանալու կոչերը անլուրջ էին»,- եզրափակեց խոսքը  Մարուքյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:37
Այն ինչ անում է Նիկոլն այսօր Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է. Միքայել Մինասյան
«Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը»:
Աղբյուր` Panorama.am
23:35
Ստեփան Դանիելյան. Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ
«Քանի որ թուրքերին չենք սիրում, Աթաթուրքի զինվորական ապստամբության օրինակը, որի արդյունքում Թուրքիան փրկվեց, չեմ բերում»։
Աղբյուր` Panorama.am
22:18
Արցախյան պատերազմում զոհվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը
Արցախյան պատերազմում մահացել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են Երեւանի պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում:...
Աղբյուր` Panorama.am
21:32
Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան
«ՀՀ Զինված ուժերը զգալով իրավիճակի օրհասական լինելը՝ հանդես են եկել բացառիկ նախաձեռնությամբ, քանի որ ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել ԶՈւ՝...
Աղբյուր` Panorama.am
20:52
Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
«Ես աջակցում եմ ցանկացած շարժման, որը միտված է այս ապիկար իշխանությունների հեռացմանը։ Թե ինչով կաջակցեմ, հիմա չեմ ասի, բայց որ շատ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Յուրաքանչյուր 7 երեխայից 1-ը 2020-ի մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով իր հոգեկան առողջությունը. ՅՈՒՆԻՍԵՖ
Համավարակի երկրորդ տարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ավելի մեծ ներդրումներ կատարել հոգեկան առողջության ծառայություններում
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում անվտանգության համակարգը լրիվ խարխլված է. Վրթանեսյան
«Բացահայտ անօրինականություն է։ Հայտարարություն է հանցագործության մասին», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:52
Տնտեսի կիրակի՝ 07.03
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի:
Աղբյուր` Panorama.am
19:48
Արշավիր Ղարամյան. Ալիևի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է
«Կարծեք դեռ ժամանակ շատ ունենք, ինչն իրականում չունենք, և հաշվարկի հաշվիչն այլևս միացված է…»։
Աղբյուր` Panorama.am
19:44
Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «Արմեն Սարգսյանը, հստակ արձանագրելով, որ զինված ուժերի գերագույն շտաբի պետ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
Մարտի 18-ին ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալու է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը
Ռուսական «Սպուտնիկ V»-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում երկրորդ տեղում է տարբեր երկրների կարգավորիչների կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:23
Տղամարդը տարիներ շարունակ ապրել է իր կնոջ կմախքի հետ՝ վախենալով միայնությունից
Իռլանդական Քով քաղաքի բնակիչներից մեկը մի քանի տարի ապրել է իր կնոջ կմախքի հետ՝ վախենալով միայնությունից, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երթ՝ Երևանի կենտրոնով «Առանց Նիկոլ Հայաստան» պահանջով
«Նահանջելու, հիասթափվելու տեղ չունենք, նժարի մի կողմում հայրենիքի գոյության հարցն է, մյուս կողմում բոլոր դժվարությունները, որոնք պետք է միասին հաղթահարենք»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Աղբյուր` Panorama.am
19:13
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Ալի Սիստանիին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին հանդիպումն է անցկացրել Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի Սիստանիի հետ, գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:01
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 18 մարդ է մահացել
Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա են մահացել շաբաթ երեկոյան Եգիպտոսի հյուսիսում գտնվող Գիզա նահանգում տեղի ունեցած վթարի արդյունքում: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:54
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը
Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից մինչ օրս վիրուսով վարակվել է ավելի քան 116 միլիոն մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանի ամենախաղաղ անկյունը` Զինվորի տուն. Արմեն Մուրադյան
«Հայաստանի ամենախաղաղ անկյունը` Զինվորի տունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:48
Բարոյական հասունացման կանգ է եղել իր մոտ. Հոգեբանը՝ Փաշինյանի մասին
Բավականին ծանր վիճակ է և  հասարակության պառակտումը շարունակում է ընթանալ՝ թե  երևացող, թե  ծածուկ ազդեցությունների կողմից։...
Աղբյուր` Panorama.am
18:43
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1490 աճյուն. ԱԻՊԾ
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ)...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն կտեսաձայնագրի դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները
Նվագախումբը հայտարարոււմ է շվեյցարական HomeOrchestra կրթական նախագծի հետ համագործակցության մասին։
Աղբյուր` Panorama.am
18:24
«Դու պետք է հավատաս գարնանը»
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով՝ մարտի 12, ժամը 19։00, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճ
Աղբյուր` Panorama.am
18:17
Պելեն անվանել է իր ժառանգորդին ֆուտբոլում
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հիացած է «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան  Մբապեի խաղով։ Ֆուտբոլի արաքան հայտարարել է,...
Աղբյուր` Panorama.am
18:11
Փաշինյանի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է. Արմեն Մինասյան
«Ընտրությունները ելք չեն։ Ելք է հնարավորինս  կարճ անցումային շրջանը, որպեսզի հասարկությանը փորձենք համերաշխություն ներարկել, բայց դրա...
Աղբյուր` Panorama.am
18:08
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան
«Վերջին իրադարձություններից հետո մեր երկիրը սկսել է անվստահություն վայելել, երկրի նկատմամբ արտաքին դերակատարների վերաբերմունքը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Դիսնեյլենդը ապրիլին կբացվի
Կալիֆորնիայի բոլոր զվարճանքների այգիները, ներառյալ Դիսնեյլենդը, ինչպես նաև համերգասրահներն ու մարզասրահները գրեթե 1 տարի դադարից հետո ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արմեն Սարգսյանը իրեն հերթական անգամ դրսևորեց լղոզված դիտորդի կարգավիճակում. Զոհրաբյան
«Եթե լինի հանդիպում Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, վստահաբար հանրությունն այդ մասին կիմանա. ի տարբերություն շատերի, Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է. Վազգեն Մանուկյան
«Մենք շատ համբերատար և կիրթ ազգ ենք։ Կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիևն...
Աղբյուր` Panorama.am
17:48
Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը՝ վիրտուալ
Ջավախքի Կարծախ գյուղում գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարան այսուհետ կարելի է «այցելել» նաև վիտուալ։ ATV12 հեռուսաալիքին Ջավախքի...
Աղբյուր` Panorama.am
17:39
Եկեղեցին տոնում է նշանավոր աստվածաբան-եկեղեցականների հիշատակության օրը
Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}