Քաղաքական 18:03 24/03/2020

Մարդկայնությունը դեռ ոչ ոք չի վերացրել

Այս օրերին ամենից հաճախ հնչող արտահայտություններից  է միավորվելու և համավարակը համատեղ ուժերով  հաղթահարելու կոչը։  Այսինքն, բոլորի, և  հատկապես պետական բոլոր կառույցների առաջնահերթությունները պետք  է  լինեն  կորոնավիրուսի հետ կապված  պրոբլեմների լուծումները։

Այս առումով անգերազանցելի օրինակ են  բժիշկներն  ու  բոլոր բուժաշխատողները , ում հայտնում ենք  խորին շնորհակալություն և խոնարհում։ Եվ Հայաստանի, և՛ ողջ աշխարհի բժիշկներն ապացուցեցին, որ Հիպոկրատին տված իրենց երդումը սոսկ ընդունված  ավանդույթ չէ, այլ իրական պատասխանատվության ստանձնում։

Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից հետո, 7-8 օրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվեց մոտ 400 միլիոն դրամ։ Մեկ-երկու օրում 2000 կամավորներ հավաքագրվեցին սոցիալապես անապահով  մարդկանց ու տարեցներին օգնություն ցուցաբերելու համար։ Նոր կոչի դեպքում նրանց թիվն, անկասկած, կավելանա։ Նրանց ևս խորին շնորհակալություն։

Իսկ ի՞նչ են անում իրավապահները։  Ոստիկանությունն, օրինակ,  ստիպում է ԶԼՄ-ներին հեռացնել իբր խուճապ առաջացնող հրապարակումներ․․․ հետաքրքիր է, որևէ  հայ խուճապահար եղա՞վ այն լուրից, որ հոլիվուդյան ինչ-որ դերասան վարակվել է Կանադայի վարչապետի կնոջից։   Ողջ աշխարհի լուրերը  հեռախոսից կամ համակարգչից  իմացող առնվազն երևանցիների  մեծ մասի համար անհասկանալի են մամուլի հրապարակումների սահմանափակումները։ 

Կամ հենց հիմա քրեական հետախուզում է հայտարարվել  Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Ուշադրություն շեղելու  հերթական փո՞րձ է։ Ո՞ւմ է պետք հիմա Գագիկ Բեգլարյանը․ հաստատ ոչ կորոնավիրուսից  պաշպանվող ազգաբնակչությանը։

Դատախազությունն էլ  մարտի 23-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել  «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքից ազատելու  մարտի 11-ի որոշման դեմ։ Կարելի է մտածել,  Հայաստանի  պրոբլեմը հիմա Արմեն Թավադյանին ևս մի քանի ամիս կալանքի տակ պահելն է։  Լրջանալ է պետք  վերջապես, ինչքա՞ն կարելի է շինծու գործերով ծանրաբեռնել պետական լուրջ կառույցները։ Արտակարգ դրության պայմաններո՞ւմ  էլ պիտի շարունակվեն քաղաքական հետապնդումները։

Իհարկե, սրանք  անմեղ խաղեր են այն ամենի համեմատ, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Սովորաբար երեքշաբթի օրերին էր դատավոր Աննա Դանիբեկյանը  նիստ նշանակում։ Մարտի 17-ից  անհայտ է ամեն ինչ։ Տիկինը վիրահատվել է, բայց անգամ իր աշխատակազմում չգիտեն, թե որքան կձգվի բուժումը։ Իսկ  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մերժում  է փաստաբան Հովհաննես Խուդոյանի դիմումը՝  Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։

Փաստաբան   Հայկ Ալումյանի խոսքերով․ «Հիմա մենք հայտնվել ենք մի անորոշ վիճակում։ Ունենք խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն և ընդհանրապես չգիտենք, անգամ մոտավորապես մեկ շաբաթի՞ց, մեկ ամսի՞ց, թե՞  մի քանի ամսից այդ միջնորդությունը կարող է քննարկվել»։

Որևէ մեկը կարո՞ղ է նորմալ համարել այս իրավիճակը։  Նման է  «Տիտանիկ» ֆիլմի այն հատվածին, երբ նավը խորտակվում է, իսկ ինչ-որ մի հիմարի քմհաճույքով ձեռնաշղթաներով ձողերին գամված հերոսը փորձում է փրկվել ջրից։ Եթե որևէ մեկի համար ընդունելի է, թող ինքն էլ հայտնվի այդ «երանելի» վիճակում։

Արդեն սպառվել են իրավական բոլոր հնարավոր բացատրությունները, սպառվել են  անգամ քաղաքական հետապնդման անթույլատրելի մեթոդները, գործը հասել անմարդկային մի եզրագծի՝ հիվանդ  է  ամբաստանյալը, հիվանդ է դատավորը․․․ հետո՞։ Մարդիկ, ովքեր ներգրավված են այս մարազմի մեջ, չե՞ն  գիտակցում, որ տրորել-անցել են մարդակայնության բոլոր սահմանները։  ԲԴԽ-ի դատավորները  ոչ մի երդում չե՞ն տվել պաշտոնները ստանձնելիս, թե՞ աթոռին նստելուն պես այն մոռացել են։   

Իսկ մարդկայնությունը դեռ ոչ ոք չի վերացրել։ Հենց այս սադիզմի  կողքին՝  իրենց կյանքը վտանգելով այսօր մարդկայնության  ամենժամյա օրինակն են  ցույց տալիս մեր բժիշկները։  Աստված տեսնում է ամեն ինչ ․․․

 Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:46
Դեպի Իրան տանող ճանապարհը փակ է
Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ ՏԿԵ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Թուրքիայում պայթյունի հետևանքով զինծառայողներ են մահացել
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգում բեռնատարի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է մահացել, վեցը վիրավորվել են, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշում է կայացրել։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է թուրք...
Աղբյուր` Panorama.am
17:23
Վարդևանյան. Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ
«Քրեական հետապնդման դադարեցման միջնորդությունում ներկայացրել ենք որոշակի հիմնավորումներ, որոնք նախկինում քննության առարկա չէին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Դատավոր Պապոյանը՝ ԲԴԽ որոշման մասին
«Իհարկե։ Ոչ միայն այս որոշումը, բազմաթիվ այլ դատական, ցանկացած դատավորի այլ  որոշումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի հնարավորությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեի  /ՄՕԿ/  նախագահ Թոմաս Բախը Փարիզի  Ելիսեյան պալատում հանդիպել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Թուրքիայում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 1.041 նոր դեպք
Թուրքիայում հուլիսի 8-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 22 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյանի որդին զորացրվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը զորացրվել է։ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել կառավարության առանձնատան զարդարված...
Աղբյուր` Panorama.am
16:51
Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան
«Եթե մեր պաշտպանյալների նկատմամբ մեղադրական դատական ակտ եղավ, ապա բոլոր պատգամավորների նկատմամբ պետք է քրեաիրավական գնահատական...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գործարկել է իր առցանց ակադեմիան
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  /UWW/ գործարկել է իր առցանց ակադեմիան։ Ըմբիշների, մարզիչների, մրցավարների և ադմինիստրատորների համար...
Աղբյուր` Panorama.am
16:40
Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 58,6 հազարով, ավելի քան 800 մարդ մահացել է, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
16:32
Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը թարմացրել է ռեկորդը
Աշխարհում ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը կրկին պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 182,6 միլիարդ...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների
Հուլիսի 10-28-ը Հայաստանը կլինի այն կենտրոնը, որին կնայի ողջ աշխարհի դասական երաժշտության ունկնդիրը։
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Վարդանյան. Բուժումից ու մեկուսացումից հետո պարզվեց, ես դեռ վարակակիր եմ և վարակ տարածող
Լրագրող Արմեն Վարդանյանը, ով ավելի վաղ պատմել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել, ապա բուժում է ստացել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Քանյե Ուեսթի նախագահ դառնալու ցանկությունը որակվել է որպես հոգեկան հիվանդություն
Ռեփեր Քանյե Ուեսթը կարող էր որոշել նախընտրական քարոզարշավ սկսել՝ հոգեկան խանգարման սրման պատճառով, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է
Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am
15:42
Հյուսիս-հարավի կապալառուի հարցով դատարան մտնելու համար 420 հազար եվրո հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող նախագծերից մեկով որոշեց 420 հազար եվրո հատկացնել Linklaters ընկերությանը՝ Իսպանիայի դատարաններում...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տարածել է արձագանքը ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հարցումներին։ Պարզաբանման մեջ ասված...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար
Որոշվել է ՀԹԳՄ նախագահության անունից նամակ-առաջարկով դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն։
Աղբյուր` Panorama.am
15:18
ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլ.հասցեներին ուղարկել «Մաթեմատիկայի» քննության արդյունքները
Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
15:11
Արման Բաբաջանյանն իշխանական խմբակցության 89-րդ մանդատն է. Անի Սամսոնյան
«ԿԸՀ-ն մերժեց մեր դիմումը, բայց մենք չպետք է լռենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Փաստաբանը պահանջեց դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօրվա դատական նիստում դատարանից պահանջեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ-ն այսօր բարձրության վրա է
«Կարող ենք փաստել, որ ԲԴԽ անդամների՝ որոշումն ընդունած կազմն այսօր դրսևորեց հավատարմություն իրավունքի գերակայության հիմնարար, պետականակերտ գաղափարին»։
Աղբյուր` Panorama.am
14:56
Դատավոր Ազարյան. Անկաշկանդը միշտ էլ անկաշկանդ է
«Ոմանք մտածում են, որ հետապնդում է իրականացվել, իմ անձնական կարծիքով՝ ոչ»,- ԲԴԽ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ակադեմիկոս. «Հայոց պատմությունն» ու «Հայ եկեղեցու պատմությունը» ազգային նկարագիր ձևավորելու առումով բացառիկ նշանակություն ունեն
«Չգիտեմ ինչու, մեզանում կա այնպիսի մոտեցում, որ ամեն անգամ իշխանափոխությունից հետո պետք է մարդիկ նորամուծություններ բերան կրթական համակարգում»,- ասում է Աշոտ Մելքոնյանը։
Աղբյուր` Panorama.am
14:34
Հայաստանի բնակիչների 60%-ը բացասական է գնահատում COVID-19 համաճարակի համատեքստում կառավարության աշխատանքները
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ), USAID-ի և Թրամսփերենսի ինթերնեշնլի հետ միասին, հրապարակել է զեկույց, որում անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
14:17
ԲԴԽ-ն մերժեց կարգապահական պատասախանության ենթարկել դատավոր Ալեքսանդր Ազարյանին
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
14:12
Արսեն Թորոսյանը հավաստիացրեց, որ միանձնյա չի ղեկավարի առողջապահության համակարգը
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}