Էջմիածնում հավաքվել են շարժական նստարանները
Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ այսօր ժամանակավորապես հավաքվել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Դիաննա Գասպարյանը։
«Դրանց վրա խմբերով նստելու սովորություն ունենղ հատկապես մեր տարեց համաքաղաքացիները:
.Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները (беседка), մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին:
.Խնդրում եմ լինել գիտակից և օգնել մեզ. միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը:
Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում»,-նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին