ՊԵԿ-ը գաղտնաբառ ստանալու էլ. փոստն է հրապարակել
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ trade.gov.am կայքից օգտվելու ծածկանուն և գաղտնաբառ ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ ներկայացնելով անձնագիր և լիազորագիր:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեն իրավիճակի կարգավորման դեպքում հանդես կգա նոր հայտարարությամբ։