Հասարակություն 13:14 25/03/2020 Հայաստան

Պարետատուն. Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ։

Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են՝ որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։

Կառավարության որոշումը․

«Հիմք ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 6-րդ կետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պաշտպանության նախարարության» բառերով.
2) որոշման 8-րդ կետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պաշտպանության» բառով.
3) որոշման հավելվածում՝

ա. 23-րդ և 24-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«23. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

24. Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ։»․

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.

«24.1. Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլուծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։».

գ. 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:01
ՔԿԾ. Միջոցառումներ են իրականացվում քրեական ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ
ԱՆ քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
12:55
Փոխնախարար. Հեռավար կրթության գործընթացում ունենք ավելի քան 80 տոկոսի մասնակցություն
ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է մարզային հեռուստաընկերությունների հետ, ինչի արդյունքում տեսադասերը հասանելի է նաև մարզային...
Աղբյուր` Panorama.am
12:49
Ավիացիոն խորհրդատու. Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները
Ավիացիան կարող են և պետք է զարգացնեն միայն ավիացիոն մասնագետները։
Աղբյուր` Panorama.am
12:44
Իրանցի պատգամավորը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումը զինվորականների «գերազանց աշխատանք» է որակել
Իրանի խորհրդարանի պատգամավոր Հասան Նորուզին հայտարարել է, որ իրանցի զինվորականները «գերազանց գործ են կատարել»՝ Թեհրանի մերձակայքում...
Աղբյուր` Panorama.am
12:36
Կորոնավիրուսով հոսպիտալացված ՌԴ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինան կոմայի մեջ է
ՌԴ ժողովրդական արտիստ, երգչուհի Նադեժդա Բաբկինայի մոտ կորոնավիրուսի առաջին նշանները հայտնվել էին ապրիլի 1-ին, որից հետո նրա վիճակը սկսել էր...
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 30 հազարի
Թուրքիայում ապրիլի 6-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) երկրում մահացել է ևս 75 մարդ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:23
Արման Թաթոյան. Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն,...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ջոան Ռոուլինգը դատապարտում է կոուչներին. ՌԻԱ
Ըստ Independent-ի, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը քննադատել է կոուչներին, ովքեր պահանջում են, որ մարդիկ պահպանեն բարձր արդյունավետություն...
Աղբյուր` Panorama.am
12:12
Forbes-ը գնահատել է, թե ինչքան գումար է կորցրել Թրամփը կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնեսը մարտին կորցրել է 1 միլիարդ դոլար համընդհանուր կարանտինային միջոցառումների պատճառով։ Այժմ նրա...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1154 նոր դեպք. Գազետա.ռու
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսների 1,154 նոր դեպք 43 շրջաններում: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է վարակի հատուկ շտաբը։...
Աղբյուր` Panorama.am
12:00
Mattel-ը Բարբիի հագուստների փոխարեն կարտադրի պաշտպանիչ դիմակներ
Աշխարհի ամենահայտնի տիկնիկները մնում են առանց նոր հագուստի։ Mattel տիկնիկների արտադրողը հայտարարել է, որ այն նյութերը, որոնք նախատեսված էին...
Աղբյուր` Panorama.am
11:52
Մակրոնը, Մերկելը, Թրամփը․․․աշխարհի առաջնորդներն ապաքինում եմ մաղթում Բորիս Ջոնսոնին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի վատթարացման ու նրա՝ ինտենսիվ թերապիայի տակ գտնվելու լուրի տարածումից հետո աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մոսկվայում թոքաբորբից մահացել է ֆիզիկոս Ղազարյանը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, մարտի 26-ին մահացել էր...
Աղբյուր` Panorama.am
11:38
Չինաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել. Ինտերֆաքս
Չինաստանում օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել, Ինտերֆաքս-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Gosomzdrav PRC- ն իր պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
11:32
«Փաստինֆո». Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով
«Փաստինֆո»-ն ներկայացրել է մայրաքաղաք Երևանում երեք անձի մահվան ելքով 2017թ ապրիլին տեղի ունեցած ավտովթարի գործի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
11:28
Բիլ Գեյթսը ֆինանսավորել է COVID-19- ի դեմ պատվաստանյութի ստեղծումը
Փոքր կենսատեխնոլոգիական Inovio Pharmaceuticals-ը ստացել է կարգավորող հաստատում՝ սկսելու կորոնավիրուսային պատվաստանյութի փորձաքննությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
11:19
07.04.2020. 25 նոր բուժված, 20 նոր վարակակիր
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
11:16
Առաջարկվում է մինչև 200 հազար դրամ սպառողական վարկերի համար իրականացվի վարկառուի ֆինանսական վիճակի գնահատում
«Իրականում անտոկոս վարկ չկա, այլ հարց է, որ մարդը կարող է առաջին ամսվա համար տոկոս չվճարի, ապա մյուս ամիսների համար ավելի մեծ տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
11:12
Էրդողանն արգելել է Թուրքիայում դիմակների վաճառքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է բժշկական դիմակների վաճառքը: Այս մասին, ինչպես գրում է Mignews-ը, հայտարարել է Էրդողանը՝ ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:06
Վրաստանում կորոնավիրուսվ վարակվածների թիվն հասել է մինչև 195-ի
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը, ինչպես գրում է վրացական Առաջին Ալիքը, թարմացվել է կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:00
Նեթանյահուն Իսրայելում հայտարարել է համընդհանուր կարանտին և պարետային ժամ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրեական Պասեք տոնի կապակցությամբ, ապրիլի 7-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ երկրի մասշտաբով հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
10:55
Դեսպանատունը ներկայացրել է՝ ինչպես ձեռք բերել Մոսկվա-Երևան այսօրվա չարտերային թռիչքի տոմսերը
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
10:50
Փաշինյան. Երեկ ավելի շատ մարդ է դուրս գրվել, քան վարակման դեպք է արձանագրվել
«Նախորդ օրը կորոնավիրուսի վարակման 20 դեպք է գրանցվել, 211 թեստ ենք արել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց  վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մասիսում ձեթն էժանացել է, այլ քաղաքներում հնդկաձավարը թանկացել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի խոշոր համայնքների մի շարք առևտրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Բակո Սահակյանի մաղթանքը կանանց. Թող ձեր կյանքը լինի գարնանային հիասքանչ օրվա նման
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
10:36
«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է բարելի դիմաց 34 դոլարով
«Brent» տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի «ICE» բորսայում աճել է 3.24 տոկոսով և հասել է մեկ բարելի...
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:...
Աղբյուր` Panorama.am
10:26
Կորոնավիրուսով վարակված Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Ria.ru
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը չի փոխվել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքական գործիչին մոտ...
Աղբյուր` Panorama.am
10:20
ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման նվազման մասին
Հարավկովկասյան երկաթուղի Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տոննա բեռ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}