Արմաշում դոմիկում ապրող ընտանիքից գողացել են կենցաղային տեխնիկա
Ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սուրենավան գյուղի 52-ամյա մի բնակիչ Արմաշ գյուղում գողություն է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Ոստիկանությունից մանրամասնում են՝ պարզվել է, որ նա մարտ ամսվա սկզբներին պատուհանից մտել էր Արմաշ գյուղի վարչական տարածքի վագոն-տնակներից մեկն ու կենցաղային ապրանք գողացել` տուժողին պատճառելով մոտ 50.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: