Կադիրով․ Կարանտինի խախտողներին պետք է սպանել. The Moscow Times
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը համարում է, որ կարանտինը խախտողներն արժանի են մահվան։ Այս մասին գրում է The Moscow Times-ը։
«Նա ոչ միայն հիվանդանում է, այլև վարակում է իր ընտանիքին, քույրերին, եղբայրներին, հարևաններին։ Եթե ինձ հարցնեք, այդ մարդը պետք է սպանվի», - ասել է Կադիրովը:
Ռամզան Կադիրովը հորդորել է բնակիչներին լրջորեն վերաբերվել վարակի սպառնալիքին և «այստեղ-այնտեղ չգնալ»: Նա հավելել է, որ հանրապետությունում լուրջ միջոցներ են ձեռնարկվել՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար:
«Մենք բարձրացրել ենք ամբողջ իշխանությունը, բոլորս դրանով են զբաղվում։ Եթե մի օրում հազար հիվանդ մարդ տեղափոխվի մեր հիվանդանոցներ, մենք ոչինչ չենք կարող անել: Բնակչությունը քայլում է առանց որևէ անհանգստության», - դժգոհել է Կադիրովը:
Նշվում է, որ Չեչնիայում փակվել են բոլոր ռեստորանները, սրճարանները և մարդաշատ վայրերը այն բանից հետո, երբ տարածաշրջանում հայտնաբերվել են առաջին երեք վարակակիր մարդիկ:
Դրանից առաջ Կադիրովը խորհուրդ էր տվել սխտոր ուտել, կիտրոնով ու մեղրով ջուր խմել ու չվախենալ կորոնավիրուսից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ