«Հիմա քանի կոպեկ արժի ձեր էս թերթիկների ներմուծումը, եթե երկու կողմերն էլ անվտանգության նորմերը չեն պահպանում»
«Ախր շատ խնդալու է` մի անեկդոտ է հիշացնում էս ամենը, որ Սովետի ժամանակ մեկը բահով փոս է փորում մյուսը հետևից լցնում: Մոտենում հարցնում են, -էս ինչ եք անում -թե բա ծառ ենք տնկում, մեր սերմ ցանողը հիվանդացել ա, բայց մենք մեր գործն անում ենք»,- նման կարծիք է հայտնել «Hitlabs»-ի հիմնադիր Վաձ Ղազարյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման թերթիկ ներկայացնելու կարգին:
«Հիմա քանի կոպեկ արժի ձեր էս թերթիկների ներմուծումը, եթե երկու կողմերն էլ անվտանգության նորմերը չեն պահպանում ու կոնտակտի են գալիս, թեկուզ թղթիկի մկջոցով»,- գրել է նա։
Ըստ Ղազարյանի՝ կիսատ անելը հավասար է չանելուն, իսկ այս դեպքում դեռ ավելին՝ ավելիվատ է լինելու. «Առողջ ոստիկան չի մնալու 20 օրից։ Փոխարենը թող գոնե թղթիկը հեռվից ֆոտո անեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է այս փուլում խստացվում քաղաքացիների տեղաշարժը և ինչո՞ւ յոթ օր.Պարզաբանում է պարետը
- Քաղաքացիներն առանց անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժման թերթիկի չեն կարող դուրս գալ տանից
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում