Հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է.
✔️Ջրամատակարարում
✔️Ջեռուցում
✔️Հյուրանոցային համարների կահավորանք
✔️Յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն
Կոմիտեից հայտնում են, որ պետք է լրացնել հետևյալ ձևաթուղթը https://forms.gle/tUrPZVpNLrzW6Z2bA։
Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գիծ՝ 077 597 157
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետն Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում։ Թեթև դեպքեր են, ախտորոշված է կորոնավիրուս, բայց նրանք բուժում չեն ստանում, հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացի չէ։ Նրանք կազմում են հիվանդանոցներում գտնվողների մեծամասնությունը»։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պարետ Տիգրան Ավինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որոշել են նման պացիենտներին տեղափոխել հյուրանոցներ՝ ապահովելով սնունդն ու հոգալ այլ կարիքներ։
«Պետք է շարունակենք այս քաղաքականությունը, բանակցենք հյուրանոցների հետ, սա փոխշահավետ է, քանի որ այսօր հյուրանոցները դատարկ են»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի վարակման ամենաշատ դեպքերն արձանագրված են Երևանում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում
- Կառավարությունը մտադիր է կորոնավիրուսով հիվանդ, բայց գանգատ չունեցող քաղաքացիներին տեղափոխել հյուրանոցներ
- 26.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 290 հաստատված դեպք կա
- Նախարար. Փորձում ենք գնալ տարածման հետևից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին