Հասարակություն 13:11 26/03/2020 Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Պոպուլիզմը մերժելու ճիշտ ժամանակը

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր տարածած հոդվածում գրում է.

«Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել  զանգվածային  պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։
Պետության շահի և ողջամտության տեսանկյունից վարչապետի դիրքավորումն ավելի լուրջ է։ Խոսքը ոչ թե կոնկրետ ծրագրերի, կոնկրետ քայլերի վերլուծության, դրանց էֆեկտիվության մասին է. սրանք մասնագիտական քննարկման թեմաներ են։ Խոսքն այս բարդ իրավիճակում պոպուլիզմի անթույլատրելիության մասին է։ Մեղմացնող քայլերը՝ հարկային արձակուրդ, աջակցության ծրագրեր, բնակչության և բիզնեսի կոնկրետ շերտերին ուղղված հասցեական օժանդակություն. այս ամենը շատ կարևոր է և պետք է, բայց պահանջում է սառը հաշվարկ, սթափ մոտեցում, և ոչ՝ պոպուլիստական ելույթներ։

Հայկական հեղափոխության դերափոխությունն ապշեցնող է. այն ինչ անում էր Փաշինյանը ոչ վաղ անցյալում, հիմա անում են իր դեմ։ Նա հիմա ստանձնել է ավելի խոհեմի, ավելի պետական մտածողության կրողի դերը։ Հետևաբար՝ ելույթը լսելիս, մի քանի րոպե շարունակ, գիտակից և պատասխանատու մարդու համակրանքը նրա կողմն է։

Հետո անցնում են այդ րոպեները, և վարչապետ Փաշինյանը դարձյալ վերադառնում է իրեն կոմֆորտ մտածողության գոտի՝ բռնել, խլել, ազգայնացնել, անցումային արդարադատություն և այլն։
Վարչապետ Փաշինյանի խոսքի առաջին և հաջորդող րոպեների միջև կան անհամատեղելի տարբերություններ։ Եթե սկզբում նա դիրքավորվում է որպես հավասարակշիռ մտածողությամբ գործիչ, ապա հաջորդ րոպեներին դառնում է իրեն կշտամբող պոպուլիստներից ավելի պոպուլիստ։
Հնարավոր չէ խնդիր դնել՝ գալիք տնտեսական աղետից քիչ թե շատ նորմալ դուրս գալ և, միաժամանակ, մեկուկես տարի առաջվա պատկերացումները նույն համառությամբ առաջ տանել՝ խլել, բռնել և այլն։

Այն, որ աղետը աշխարհում ու մեզ մոտ լինելու է ծանր, այլևս կասկած չի հարուցում։ Շատ ծանր, կարող է վերածվել ողբերգության։ Աշխարհը փոխվելու է։ Հիմա, աղետին գոնե մասնակիորեն խոչընդոտելու համար, պետք է փոխվի նաև այն մարդկանց մտածողությունը, նրանց պատկերացումները, ովքեր այս պահին իշխանության ղեկին են, լծակների են տիրապետում։ Մոռանալ է պետք բռնելու, խլելու, ՀՔԾ-ների և դատախազության հոգեբանությունը։ Ընդհանրապես մոռանալ է պետք պոպուլիզմը, դրա ժամանակն ամբողջ աշխարհում անցնում է։
Հիմա լրիվ ուրիշ մտածողություն է պետք. աշխատեցնել երկիրը։ Այդ թվում՝ այդ եղած կամ չեղած «թալանի» միջոցները ներգրավելու ճանապարհով։ «Զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել...» ցանկը տրամաբանական պոպուլիստական շարունակությունն է «հեսա փողերը հետ կբերեն ու կբաժանեն ժողովրդին» վարկածի, որն ակտիվորեն մտցվել է մարդկանց ակնկալիքների ցանկ։ Սրանք երկուսը միասին ի զորու են քանդել ցանկացած կայացած պետություն, Հայաստանը՝ առավել ևս։

Մեր պետությունն ունենալու է ռեսուրսների լրջագույն խնդիր։ Այս պայմաններում խլելու, դատելու գաղափարը պետք է կտրուկ փոխվի՝ ռեսուրսները աշխատեցնելու, երկրում ներդրումներ անելու, երկրում համակարգաստեղծ տնտեսական ծրագրեր սկսելու և, ընդհանրապես, ռեսուրս ունեցող անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցելու գաղափարներով։ Դրա համար պետք է իրական պատկերացում ունենալ ռեսուրսների չափի մասին, և այդ մարդկանց կոնկրետ բան առաջարկել։

Եվ վերջինը՝ կա գայթակղություն՝ աճող լարվածության պայմաններում ուժեղացնել ռեպրեսիվ մեքենան և դարձյալ առաջին պլան բերել ՀՔԾ-ին և դատախազությանը։ Սա կլինի կոպտագույն սխալ։

Նախ՝ չի տա որևէ արդյունք, մթնոլորտը երկրում կդառնա է՛լ ավելի անտանելի և որևէ կերպ  չի կարողանա փոխհատուցել տասնյակ հազարավոր գործազուրկ և օրվա հացից զրկված մարդկանց կրած վնասները՝ մարդկանց, որոնք անելանելիությունից դառնալու են ագրեսիվ։ Եվ վերջապես, ռեպրեսիվ մեքենան ունակ չէ տարբերակումներ դնելու։ Կարող են թիրախավորվել պետության համար օգտակար մարդիկ, որոնք ունեն ճգնաժամային կառավարման մեծ փորձ և գիտելիքներ, որոնք կարող են այս դժվար փուլում մեծ օգուտ տալ երկրին, որոնց հետ աշխատել է պետք, խորհրդակցել է պետք, և ոչ՝  իրավապահներով սպառնալ՝ մնալով «նախավիրուսային» շրջանի տրամաբանության մեջ։

Առաջնահերթությունները գիտակցելու և պետական մտածողություն հանդես բերելու ժամանակն է՝ բարդ քննաշրջան այս իշխանությունների համար։ Սա կարևոր է նաև հաջորդ իշխանությունների համար, որոնք կարող են ձևավորվել հենց ճգնաժամային շրջանում. կարևոր է, որ նրանք գան աշխատանքի՝ հենց աշխատանքի, արդեն յուրացրած պոպուլիզմի վնասակար դասերը և գիտակցելով պետություն կառավարելու պատասխանատվությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Կազմակերպվել է ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների վերադարձը ՀՀ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է
Այսօր մոտավորապես 35 նոր ախտորոշում է եղել։
Աղբյուր` Panorama.am
20:06
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գալստյան կիրակի՝ մարտի 29
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
Աղբյուր` Panorama.am
19:53
Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ
Խեցգետինը համարվում է  լճի սանիտար: Նրանք մաքրում են լիճը օրգանանական նյութերից: Որքան շատ է խեցգետնի պաշարը լճում, այդքան մաքուր է ջուրը և...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ մրցույթը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունիսից սեպտեմբեր ընկած...
Աղբյուր` Panorama.am
19:35
Վենեսուելացի պաշտոնաթող գեներալը հանձնվել է ԱՄՆ-ին
Վենեսուելայի թոշակառու գեներալ-մայոր Կլավեր Ալկալի Կորդոնեսը, ով վերջին երկու տարի բնակվում է Կոլումբիայում, հանձնվել է ԱՄՆ-ի թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը մեկ ժամով կանջատվի
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
19:24
Մահացել է ԱՄՆ-ում ռասսայական խտրականության դեմ պայքարող Ժոզեֆ Լոուերին
98 տարեկան հասակում  մահացել է ամերիկացի իրավապաշտպան և ռասայական խտրականության դեմ պայքար մղած Ժոզեֆ Լոուերին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
14 լավագույն հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:57
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ
Մարտի 22-28-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բոբ Դիլանը երգել է Քենեդու սպանության մասին
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը ութ տարում առաջին անգամ հանդես է եկել «Ամենակեղտոտ սպանությունը» («Murder Most Foul») երգով,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Վեց ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
ՊՆ. Խաղաղապահ առաքելություններ իրականացնող զինծառայողներն առողջական խնդրահարույց հարցեր չունեն
«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում ծառայություն իրականացնող խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մարկոս Պիզելլի. Ծունկս արդեն ավելի լավ է
«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru
Աբխազիան փակել է սահմանը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, այս մասին հաղորդվել է հանրապետության նախագահի կայքում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:13
Բռնցքամարտի ֆեդերացիաների հակասող հայտարարությունները
Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որի համաձայն. «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները...
Աղբյուր` Panorama.am
18:04
Շրի Լանկայում ավելի քան հինգ հազար մարդ խախտել է պարետային ժամը. ria.ru
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 5185 մարդու՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված պարտադրվող պարետային ժամի խախտման համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իրանը մեկնաբանել է պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ՄԱԿ-ին ուղղված կոչը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին աննախադեպ և կարևոր քայլ է անվանել Ռուսաստանի Դաշնության և յոթ այլ երկրների կոչը՝ ուղղված ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նիգերիայում պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ
Նիգերիայում ուժեղ պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ, նաև դպրոցի անվտանգության երեք աշխատակիցներ, վնասվել է շուրջ100 շենք։...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հռոմի պապն աղոթել է դատարկ հրապարակում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ սուրբ Պետրոսի հրապարակում,  անսովոր պայմաններում՝ առանց մարդկանց մասնակցության,  աղոթել է մարդկության...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ուկրաինայի ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով. Gazeta.ru
Ուկրաինայի բարձր ռադայի անկուսակցական պատգամավոր Աննա Սկորոխոդը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է gazeta.ru-ն։ Այս մասին պատգամավորը...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ֆինլանդիայում կորոնավիրուսի ֆոնին կփակվեն ռեստորաններն ու բարերը. «ՏԱՍՍ»
Ֆինլանդիայի պառլամենտը հավանություն է տվել երկրի կառավարության առաջարկությանը` կորոնավիրուսի ֆոնին փակել երկրում ռեստորանները, սրճարաններն ու...
Աղբյուր` Panorama.am
16:53
Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9134 է. gazeta.ru
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9.134-ի, փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում տալով «RTL»-ին։ Նշվում է, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱՀԿ-ն նշում է կորոնավիրուսային վարակի բուժման հիմնական գործոնը. Ria.ru
Կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդներին բուժելիս ամենակարևորը վերջինիս վաղ փուլում թթվածնով ապահովելն է, հարկավոր չէ հենվել դեղահաբերի վրա,...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը
Իտալական «Յուվենտուս» ակումբի խաղացողները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը ակումբի աշխատակիցների օգտին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}