Քաղաքական 14:14 26/03/2020

Շահառուները չորեքշաբթի օրվանից պետք է ստանան վարկային աջակցության միջոցները

«Հիմա 5 փաթեթ կքննարկենք, բայց շահառուները պետք է չորեքշաբթի օրվանից ստանան ֆինանսները, կլինի դա սոցիալական, թե բիզնես աջակցություն»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Բայց կառավարության հաջորդ նիստում մենք պետք է աշխատենք նաև նոր փաթեթեներ ունենալ, որոնցով այլ խմբեր կընդգրկվեն և այլ ծրագրեր կիրականացվեն այնքան, մինչև համոզվենք, որ ճգնաժամի շոկային փուլն հաղթահարված է և անցնենք ավելի կոնկրետ զարմացման… զարգացման հայեցակարգերի քննարկմանը»:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը՝ շեշտեց, որ այն վերաբերում է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր իրավաբանական  անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ անկախ գործունեության ոլորտից: Ըստ նախարարի, այդ գործիքից չեն կարող օգտվել բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները  և ապահովագրական կազմակերպությունները: Վարչապետն առաջարկեց դրանցում ընդգրկել նաև խաղատները, ինչն անմիջապես ընդունվեց: 

Նկատելով, որ դիմորդների համար կա մեկ պայման , որ նրանք պետք է ունենան վարկային  և հարկային բարվոք պատմություն, նախարարը տեղեկացրեց. «Նրանք կարող են դիմել բանկային և վարկային համակարգի միջոցով: Ընտրությունը, ֆիլտրումը կատարում է ֆինանսական համակարգի միջոցով: Երբ ֆինանսական կազմակերպությունը  դրական որոշում է կայացնում, ապա  առավելագույն օժանդակության չափը կարող է լինել 500 մլն դրամ»:

Այս գործիքով ֆինանսավորումը կարող է կազմակերպվել եթե կազմակերպությունն այն վերցնում է, որպեսզի վճարի աշխատակիցների երեք ամիսների աշխատավարձը (բայց ոչ ավել քան յուրաքանչյուր աշխատակցի հմար 500 հազար դրամ) և պետական կամ համայնքի բյուջեի հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումները իրականացնելու համար:

Կֆինանսավորվի նաև հումքի գնում կամ ներմուծումը,պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ, սարքերի և սարքավորումների ներմուծումը, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր), հանրային ծառայությունների վճարումները (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝առավելագույնը երեք ամսվա համար, առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծումը, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ օժանդակությունը տրամադրվում է տնտեսվարողներին՝  ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

Նախարարը նկատեց, որ յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը և հավելեց. «Եթե վարկը ներ է գրավվում աշխատավարձերը վճարելու համար՝ կառավարությունը համաֆինանսավորում է բոլոր տոկոսային ծախսերը: Հարկային պարտականությունները կատարելու համար էլ բոլոր տոկոսները կսուբսիդավորվեն: Հումքի ձեռքբերման համան 6 տոկոսը կսուբսիդավորվի, կոմունալ վճարների դեպքում՝ 10 տոկոսը, սարքավորումների համար՝ 5 տոկոսային կետը և  սննդամթերքի ներկրմամբ զբաղվող սուբյեկտի վարկի՝ մինչև 8 տոկոսը»:

Նախարարը եզրափակեց իր խոսքը՝ տեղեկացնելով, որ գործիքի գործողության ժամկետը մինչև 24 ամիս է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Եվրոպան արգելել է ռուսական հրթիռների արձակումը
Եվրոպական «Arianespace», կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, արգելել է ռուսական «Progress» հրթիռի և տիեզերական...
Աղբյուր` Panorama.am
15:04
ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է....
Աղբյուր` Panorama.am
15:02
Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի
Չինացի գիտնականները քննարկում են նոր տեսակի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի թեստերի մի մասն արտասահմանում փորձարկելու հնարավորությունը՝...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
14:52
Իսրայելի առողջապահության նախարարի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իսրայելի առողջապահության նախարար Յակոբ Լիցմանի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին գրում է Times of Israel-ը։ 71-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Ալիք Մեդիա
Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով, կլինիկայում ընդունված նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են...
Աղբյուր` Panorama.am
14:36
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվում են «մինչև հետագա ծանուցում»
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն «մինչև հետագա ծանուցում» հետաձգել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
14:32
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 5 հազարը. Gazeta.ru
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5119 մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանին։...
Աղբյուր` Panorama.am
14:26
Լուծվում է նաև զինված ուժերի երկարաժամկետ պահուստների ձևավորման խնդիրը
«ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 152-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման...
Աղբյուր` Panorama.am
14:20
Կորոնավիրուս. Բրիտանական ավիաուղիները կասեցնում է 36,000 աշխատակցի աշխատանքը
Բրիտանական ավիաուղիներ (British Airways) ավիաընկերությունը կորոնավիրուսի  ճգնաժամի պատճառով պատրաստվում է կասեցնել մոտ 36 հազար աշխատակցի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մոսկվայում COVID-19-ով վարակվածների գրեթե կեսը 18-ից 45 տարեկան է․ Գազետա.ռու
Մոսկվայում  կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 46%-ը 18-ից 45 տարեկան անձինք են։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Մոսկվայում կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Չինաստանը 40 երկրներին առաքել է ավելի քան 2,5 հազար տոննա մարդասիրական օգնություն
Ապրիլի 1-ի դրությամբ չինական ավիաընկերությունները 2653 տոննա մարդասիրական օգնություն են մատակարարել այլ երկրներ՝ կորոնավիրուսային COVID-19-ի դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:59
«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19
նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել
Աղբյուր` Panorama.am
13:52
ԱՄՆ-ը շահավետ չի համարում Եվրոպային գազ վաճառելը
ԱՄՆ-ում բնական և հեղուկ գազի գլխավոր արտահանող «Cheniere Energy» ընկերությունը, հայտարարել է մրցույթ՝ 2020 թվականին դեպի Եվրոպա վեց...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հայաստանի 30 քաղաքներում ԱԻՆ-ը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել
ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Չաշխատող ծնողների յուրաքանչյուր երեխային կառավարությունը կտա 26500 դրամ
Կառավարության այսօրվա նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման վերաբերյալ որոշումը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
13:25
Արցախի քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ը
Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ո՞րն է լինելու շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակը վերահսկելի չէ
Հարց՝ առողջապահության նախարարին
Աղբյուր` Panorama.am
13:11
Սա այն դեպքը չէ, որ այս արտակարգ միջոցները կատարվում են քաղաքական կամ այլ նպատակներով. Նիկոլ Փաշինյան
«Առավոտվա դրությամբ 92 դրական դեպք կա, որոնց գերակշիռ մեծամասնությունը կասկածելի գոտում է գտնվել՝ կա´մ եղել են կարանտինում, կամ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Թաիլանդում ապրիլի 3-ից կգործի համապետական պարետային ժամ. ՏԱՍՍ
Թաիլանդի կառավարությունը մտադիր է ուրբաթ օրը՝ ապրիլի 3-ին տեղական ժամանակով 22:00-ից 04: 00-ը (հայաստանյան ժամանակով 19։00-ից 01: 00-ն)...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կրեմլը դիտարկում է Հաղթանակի շքերթի անցկացման այլ սցենարները
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի իշխանությունները Հաղթանակի շքերթի անցկացման համար քննարկում են տարբեր սցենարներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:45
2020-ին համաշխարհային տնտեսությունը կարող է կրճատվել 1 տոկոսով. Associated Press
Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել գրեթե 1 տոկոսով, հայտարարել է ՄԱԿ-ը: Մինչև համավարակը...
Աղբյուր` Panorama.am
12:39
Բելառուսը պլանավորում է Ռուսաստանից գնել 2 միլիոն տոննա նավթ՝ մեկ բարելի դիմաց 4 դոլարով
Բելառուսն ակնկալում է Ռուսաստանից ապրիլին 2մլն տոննա նավթ գնել՝ 1 բարելի դիմաց մոտ 4 դոլար գնով: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Covid-19. ԱՀԿ-ն ահազանգում է 5% մահացության բարձր մակարդակի մասին․ Euronews
Նոր կորոնավիրուսով այսօրվա դրությամբ մոլորակի վրա կա մոտ մեկ միլիոն վարակակիր և գրեթե 50 հազար մահվան դեպքեր։ Այս մասին գրում է Euronews-ը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գարեգին Երկրորդն աղոթել է Ապրիլյանում զոհված հայորդիների հանգստության համար
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Ամերիկացուն սպառնում է 15 տարվա ազատազրկում ՝ Սպիտակ տունը պայթեցնելու փորձի համար
«ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչը մեղավոր է ճանաչվել Սպիտակ տան վրա զենքով և պայթուցիկով հարձակման փորձ կատարելու մեջ, նրան սպառնում է մինչև...
Աղբյուր` Panorama.am
12:12
ԱՄՆ գլխավոր վարակաբանին անձնական պաշտպանություն է տրվել՝ նրան ուղղված սպառնալիքների պատճառով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հավանություն է տվել Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}