Առողջություն 18:14 26/03/2020 Հայաստան

Հակաճգնաժամային գործառույթները պարտավոր էին ստանձնել ուժային կառույցների գեներալները. Բաբայան

«Արտակարգ դրությունը և արտակարգ ռեժիմի տրամաբանության մեջ մտնող քայլեր իրականացնելը տարբեր բաներ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Նրա խոսքով, «անունով» արտակարգ դրություն է, և հարց է առաջանում՝ ինչու են կանգնեցրել «BTR»-ները, եթե ռազմական հեղաշրջման, մասսայական անկարգությունների, սահմանադրական կարգի տապալման խնդիր չկա։

«Համաճարակ է, մարդկանց կոչ է արվել տնից դուրս չգալ, շատ չշփվել։ Որոշ բաներ սահմանափակել են, իհարկե, դա պետք է արվեր ավելի շուտ։ Երբ մենք ասում էինք դադարեցրեք քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանը, ընկած դռնեդուռ, քաղաքում պտտվում էր, մարդկանց բուկլետներ բաժանում։ Հետո, էս խստացումից ժամեր առաջ իր տիկինն էր ընկած բուկլետ բաժանում։ Հասկանո՞ւմ եք՝ ուշացած քայլերի մեխանիզմ է այստեղ»,- նշեց Բաբայանը։

Ըստ  նրա, դեռ շատ բաներ են լինելու. «Ես չեմ ուզի չարախնդալ և ուրիշ բաներ ասել, բայց, համենայնդեպս, Հայաստանի իշխանությունը պետք է ի զորու լիներ հակաճգնաժամային այս գործընթացները կառավարելու։ Ես էլի եմ ասում՝ «BTR»-ները ինչո՞ւ են հանում քաղաքում կանգնեցնում։ Մարդիկ նայում են, ասում են՝ մենք սթրեսի ենք ենթարկվում էս «BTR»-ներից։ Իմաստը ո՞րն է, «BTR»-ներո՞վ  են պայքարելու վիրուսի դեմ։ Կամ եթե մարդը երկու երեխա ունի, և իր մեքենայով գնում է կարևոր ինչ-որ տեղ, ի՞նչ, երեխաներից մեկին իջեցնի՞ ավտոյից։

Նոր էսօր երեխաների հետ կապված պարետը որոշում է ընդունել։ Այսինքն՝ որոշումներ են ընդունում, իրենք չեն մտածում՝ էդ ինչ է, հետո նորից փոփոխում են։ Արտակարգ դրություն էին սահմանել, մոլերը փակվել էին, տոնավաճառները գործում էին։ Հասկանո՞ւմ եք։ Էս կիսատ-պռատ գործողությունների մեջ, հակաճգնաժամային կառավարման փորձ չունեցող մարդկանց վստահելով, ի՞նչ էիք ուզում, որ լիներ»,- ասաց նա։

Բաբայանը հարց հնչեցրեց՝ Տիգրան Ավինյանը մի հակաճգնաժամային «խանութ» ղեկավարե՞լ է, մի հակաճգնաժամային միջոցառման մասնակից եղե՞լ է, որ մի ամբողջ երկրի հակաճգնաժամային միջոցառումները ղեկավարեր։

Բանախոսի կարծիքով, հակաճգնաժամային գործառույթները պարտավոր էին ստանձնել ուժային կառույցների գեներալները, ովքեր տեսել են և պատկերացնում են՝ ինչ է արտակարգ ռեժիմը։

«Առնվազն գեներալներ պետք է լինեին, որ գիտեն՝ դա ինչ է։ Հասկացանք, որ այս երկիրն ամբողջությամբ փոխվել է, ճիշտը դարձել է սխալ, սխալն էլ՝ ճիշտ։ Բայց գեներալ մարդ չունեի՞նք մեր երկրում, որ արտակարգ իրավիճակներին, անվտանգությանը տիրապետում է։ ԱԱԾ-ում  մարդ չունենք, ոստիկանությունում չունենք, ԱԻՆ-ում չունենք, հա՞։ Այս կիսատ-պռատ որոշումներով Հայաստանի վիճա՞կ եք ուզում գնահատել։ Շատ էլ չենք խոսում, չենք ասում՝ հասկանալով, որ դրա ժամանակը չի»,- շեշտեց Բաբայանը։

Հարցին՝ ինչպես է խնդրի լուծումը տեսնում, երբ արդեն վիրուսը բանակ է մտել, Բաբայանը պատասխանեց՝ բանակը առանձին մարմին չէ, հասարակության մաս է, որի դռները հնարավոր չէ ամբողջությամբ փակել, կան սպաներ, ովքեր գնում են տուն և գալիս զորամաս։

«Բանակը պետք է ժամանակից շուտ անցներ զինանոցային իրավիճակի, «կազարմեննի» պետք է հայտարարվեր, որպեսզի մարդիկ չգնային տուն, դրսում չշփվեին այլ անձանց հետ։ Դա միայն հնարավոր կլիներ անել «կազարմեննի» հայտարարելու դեպքում։ Հիմա արդեն դրա մասին խոսելն անիմաստ է։ Մեր բախտը բերում է, որ փոքր երկիր ենք, նաև բախտներս բերել է, որ Նիկոլի «տուրիստական բումը» չի եղել այստեղ, որովհետև եթե դա լիներ, հետևանքներն ավելի ծանր կլինեին։

Հիմա շոուներ անելու, PR անելու ժամանակը չի։ Էսօր ինքը օրինակ է բերում փետրվարի տնտեսական աճի տվյալները, բայց փետրվարին դեռ կորոնավիրուսը Հայաստանում տարածված չէր, ի՞նչ պիտի այստեղ լիներ։ Հին տվյալները բերում են, որ PR անեն։ Կամ իր տիկնոջ տուգանքն են դնում, էդ ի՞նչ բեմադրություններ են՝ ժողովրդին PR-ներով կերակրելու սովորություն։ Դա որևէ արդյունք չի ունենալու։ Բացի այդ, մենք ասում ենք բաներ, իրենք անում են, բայց ուշացումով։ Հիմա եթե անում են ուշացումով, լա՞վ չի լինի՝ լսեն մարդիկ ինչ են ասում, ժամանակին անեն։ Իրենք չեն սիրում լսել, պատրաստակամություն չունեն մարդկանց լսելու, քանի որ ստացել են մարդկանց ձայները, որոնք այսօր չունեն»,- եզրափակեց Բաբայանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:08
Վարչապետը ներկայացրել է 6 քայլ մինչև հաղթանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 6 քայլ՝ հաղթանակին հասնելու համար։ «Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Հարավային ուղղությամբ մարտերը շադունակվում են․Ա․Հովհաննիսյան
Հարավային ուղղությամբ մարտերը շադունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա  փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Բուդապեշտում կտրվի «Մեծ սաղավարտի» ստուգատեսի մեկնարկը
Կորոնավիրուսի համաճարակի ի հայտ գալուց հետո ձյուդոյում դադարեցին միջազգային առկա մրցաշարերը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ «Եվ ահա...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով․Ա․Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ջրանջատում Մասիսում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ա․Դավթյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի լրումն դեռևս 07.10.2020թ. գրությունների, դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, ԻԻՀ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ցայսօր ոչնչացվել է 6459 ադրբեջանցի զինվոր
Արցախ տեղեկատվական շտաբի  փոխանցմամբ ՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 21-ը ոչնչացվել է 6459 ադրբեջանցի զինվոր։ Տեղեկատվական շտաբը...
Աղբյուր` Panorama.am
18:17
Հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների․ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:09
Առաջարկվել է նաև արտոնությունը կիրառել նաև անհայտ կորածների համար
«Բացի ներմուծման դեպքերից, պետությանը  անհրաժեշտ ապրանքներ նվիրաբերելու դեպքում  հարկային արտոնությունը տարածվում է բոլոր դեպերի...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փոփոխություն է տեղի ունեցել Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղացանկում
Ինչպես տեղակացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: 9-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Պրոֆեսորի խորհուրդը՝ չիջեցնել ջերմությունը Քովիդ-19-ի կասկածի դեպքում
Կորոնավիրուսային  հիվանդության սկզբանական շրջանում  բուժումը կատարվում է նույն մեթոդներով, ինչ գրիպի և շուր շնչառական վարակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ոստիկանություն. Այսօր հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք
Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124...
Աղբյուր` Panorama.am
17:48
ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքը
Հայաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ռազմական դրության ընթացքում հարկային արտոնությունների...
Աղբյուր` Panorama.am
17:38
Վրաստանում զինված հարձակում է իրականացվել բանկի վրա
Վրաստանի Զուգդիդ քաղաքում վրացական բանկի մասնճյուղի վրա զինված  հարձակում է իրականացվել։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Քաղաքագետ. Արցախի ճանաչման գաղափարն արտաքին աշխարհում լեգիտիմանում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Եթե ճիշտ եմ հասկանում, հեղափոխությունը վերջացել է, հիմա պատերազմ է, բայց տպավորությունն այն է,...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ադրբեջանական վայրագությունները ուղեկցվում են Արցախում մշակութային և հոգևոր ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներով. ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյան
Աղբյուր` Panorama.am
17:11
Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանյան Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը. թուրքագետ
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն առանձնացրել է Թուրքիայի հետ կապված 5 կետեր։ «1. Թուրքիան հրահրեց, նախապատրաստեց, զինեց, մասնակցեց և...
Աղբյուր` Panorama.am
17:08
Մենուա Հովհաննիսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը. Արցախի նախագահ
Արցախի նախագահի հրամանագրով Մենուա Հովհաննիսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ «Սիրելի ՛ հայրենակիցներ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Լավրովի հետ հանդիպմանը Մնացականյանը վերահաստատել է ՀՀ հավատարմությունը հրադադարի վերաբերյալ համաձայնություններին
Կրակի դադարեցման վերաբերյալ  համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի...
Աղբյուր` Panorama.am
16:49
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 62 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները։ Պահեստազորային Ղուկասյան Դավիթ Երվանդի,...
Աղբյուր` Panorama.am
16:37
ՊԵԿ. 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական...
Աղբյուր` Panorama.am
16:09
Փաշինյան. Այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է ստեղծված վիճակի և  հայկական կողմի անելիքների մասին: Նրա խոսքով, ըստ էության...
Աղբյուր` Panorama.am
15:53
Թադևոս Ավետիսյան. Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում են նաև Գերմանիան ու Իսպանիան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում շարունակում է ներկայացնել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ
Ի զարգացումն վերջին շրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Թշնամին ունի 6459 զոհ. ինֆոգրաֆիկա
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պարգև սրբազան. Երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է բոլոր նրանց, ովքեր կարող են զենք վերցնել ու...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից և ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հրապարակել է տեսանյութ՝ այն վերանգրելով «Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը»։...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը գրել է. «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}