Հասարակություն 12:05 26/03/2020 Հայաստան

Շաբաթ օրը Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս կբերվի

«Առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

Նա իր գրառման մեջ  նշել է. «Ուշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ:

Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված էր.
«Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ »:

Հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում: Ավելին՝ Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները: Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփոյռւքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են։
Տեղեկացնեմ նաև, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին:

Շաբաթներ առաջ քննարկվել է նաև Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Այսպես օրինակ՝ առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց:

Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես մեր հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի:

Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:39
Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
20:37
Հանրային պաշտպանները 108 միջնորդություն և վերաքննիչ բողոք են ներկայացրել իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու պահանջով
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող...
Աղբյուր` Panorama.am
20:30
Խնկո Ապոր անվան գրադարանն այս օրերին էլ ապահովում է գրադարան-ընթերցող կապը
Հայաստանում արտակարգ դրության հայտարարումը չի խանգարել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին շարունակել ապահովել գրադարան-ընթերցող կապը։...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Ռեալը» կրճատել է ֆուտբոլիստների աշխատավարձը
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է ֆուտբոլիստների և մարզչական  շտաբի աշխատակիցների աշխատավարձի կրճատման մասին։...
Աղբյուր` Panorama.am
20:16
Արմինե Պետրոսյանը նշանակվել է պաշտոնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակում նոր նշանակում է կատարել: Այդ մասին տեղեկանում ենք  կառավարության պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԻՆ-ը սկսել աշխատել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը...
Աղբյուր` Panorama.am
20:10
Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն: Այս մասին տեղեկանում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
20:06
Այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին.Թորոսյան
Եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
20:02
2018 թ.-ին Ճանապարհային ոստիկանության պահանջով ԴԱՀԿ-ն հարուցել է 694 518 կատարողական վարույթներ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության  ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննության արդյունքների վերաբերյալ,ՀՀ հաշվեքննիչ պալատը...
Աղբյուր` Panorama.am
19:58
Գյումրիում կորոնավիրուսով ախտորոշված բժիշկն աշխատում է ինֆեկցիոն հիվանդանոցում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության է արժանացել «Hetq.am» կայքում 26.02.2020թ. ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Նպատակային աշխատանքի շնորհիվ մեր մարզիկները կկարողանան հաջողությամբ հաղթահարել առաջիկա վարկանիշային մրցաշարերի արգելքները.Ազարյան
Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Արլբերտ Ազարյանն անդրադարձել է համաշխարհային  սպորտային կյանքում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Նիդերլանդներում 107-ամյա կինն առողջացել է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. Ինտերֆաքս
Հոլանդացի 107-ամյա Կորնելիա Ռասը դարձել է աշխարհի ամենատարեց մարդը, որը բուժվել է կորոնավիրուսից՝ COVID-19-ից: Այս մասին  հինգշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Պեսկովն ասել է, որ իր համար վիրուսազերծող է գնել ու կրում է բաճկոնին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքն իր համար դեղատնից «վիրուսի արգելափակիչ» է գնել, որը...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մահացել է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը
Մահացել  է մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը: «Հայաստանի օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
19:25
Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի՝ /   FIG / - ի նախագահ Մորինարի Վատանաբեն շնորհակալություն  է հայտնել  ՄՕԿ-ին,...
Աղբյուր` Panorama.am
19:16
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է  վաղ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը.Ճաղարյան
Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան  էջում գրառում է կատարել՝ մանրամասնելով  ԱԱԾ-ում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:00
Չարագործ դերասանները
Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, թե որ դերասանն է առավել շատ ֆիլմերում չարագործի մարմնավորել։  Այս մասին գրում է Ռիա...
Աղբյուր` Panorama.am
18:41
Բացահայտվել են 29-ամյա կնոջ կողմից կատարված մի շարք հանցագործություններ
Քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական...
Աղբյուր` Panorama.am
18:32
Թուրքիան աշխարհում 4-րդ տեղում է` ըստ կորոնավիրուսի տարածման
Կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրների ցանկում Թուրքիան աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում, գրում  է ermenihaber-ը: Վարակվածնների թվով...
Աղբյուր` Panorama.am
18:30
Պեկինում դեսպանատանը բնակվող ամուսինները Հայաստան են ժամանել
Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով կեսգիշերին Չինաստանից Հայաստան է ժամանել Վոլոդյա Մարգարյանը կնոջ հետ։ Ըստ պարետատան, նա վերջին 10 օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:26
Վարչապետի նախկին խորհրդականի կինը ահազանգում է՝ ամուսինը ժամեր շարունակ ԱԱԾ-ում էր
Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանի կինը՝ Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որն ամուսնուն Ազգային անվտանգության ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
18:23
ՏՄՊՊՀ-ն հանգստացնում է՝ ավելի թանկ շաքարավազ էլ են քաղաքացիները գնել
Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին
Աղբյուր` Panorama.am
18:14
Գիտական ներուժը կներգրավվի ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ամերիկացիները մեղադրվում են ահաբեկչության մեջ `կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքների համար.«Լենտա ռու»
«ԱՄՆ արդարադատության նախարարությունը երկու ամերիկացիներին մեղադրել է ահաբեկչության մեջ `կորոնավիրուսի տարածմամբ սպառնալու...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պարգև սրբազան. Ժամանակն է սթափվել
Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ
Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԱԳՆ խոսնակ. Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ հարց օրակարգում չկա
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:46
Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}