ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:54 26/03/2020 Հայաստան

«Փաստ». Տնտեսական ճգնաժամը ավելի երկար է տևելու, քան արտակարգ դրությունը

«Փաստ» թերթը գրում է. «Պանդեմիայի հետևանքով համաշխարհային տնտեսությունը սկսել է գահավիժել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Եվ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում տնտեսագետներն այս տարի գրանցվող տնտեսական ցուցանիշների հետ կապված ավելի հոռետեսական կանխատեսումներ են անում։

Ըստ տարբեր գնահատականների՝ 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համեմատությամբ ներկայիս տնտեսական ճգնաժամը մի քանի անգամ հուժկու ալիք է առաջացնելու։ Ուստի այսպիսի իրավիճակում շատ բարդ է լինելու երկրների համար վերականգնել տնտեսությունը և հասնել հետճգնաժամային իրավիճակին։

Չհաշված այն հանգամանքը, որ դեռևս հարցական է, թե ինչքան կտևի ներկայիս արտակարգ վիճակը և, ըստ այդմ, նաև ինչքան ժամանակ կտևի տնտեսական ճգնաժամը։ Խնդիրն այն է, որ արտակարգ վիճակի ավարտից հետո ևս տնտեսական վիճակը կարող է մնալ ծայրահեղ դրության մեջ, քանի որ ներկայումս կոնսերվացված իրավիճակ է, և պրոբլեմները լիովին տեսանելի ու առարկայական են դառնալու հետո։ Այլ կերպ ասած` տնտեսական ճգնաժամը ավելի երկար է տևելու, քան արտակարգ դրության տևողությունը: Իսկ դրանից հետո երկրների կառավարությունները ստիպված են լինելու առերեսվել բիզնեսին աջակցություն տրամադրելու, տնտեսությունը խթանելու, սոցիալական լարվածության և գործազրկության խնդիրների հետ։

Այսպիսով, իրավիճակը հուշում է, որ շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսության վերականգնման համար։ Եվ այս հանգամանքն ի ցույց է դնում, որ շատ դժվար է լինելու այս տարվա ընթացքում տնտեսությունը լիովին իր հունի մեջ դնել։

Ուստի նաև պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ իր ուղերձում նշեց, որ հնարավոր չի լինելու պահել 2019 թվականի տնտեսական աճի տեմպը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունների կողմից հայտարարված «տնտեսական հեղափոխությունից» գրեթե ոչինչ չի մնալու։ Սկզբունքորեն, ոչինչ չի էլ եղել, բայց նման վիճակում, բնականաբար, ընդհանրապես այդ մասին խոսել հնարավոր չի լինի:

Սրանով պայմանավորված՝ իշխանությունները որոշել են նոր հույսեր արթնացնել քաղաքացիների շրջանում տնտեսական ճգնաժամի երևույթի հետ կապված, թե այն շատ մեծ հորիզոններ է բացում Հայաստանի տնտեսության համար, որից պետք է օգտվել, ինչը հնարավորություն կտա նաև շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Եվ այսպես, վարչապետը հայտարարում է. «Աշխարհում համաշխարհային ՀՆԱ-ի 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, և մենք այսօրվանից պետք է մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի, և դա պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:02
Չկատարված վարկային պարտավորությունները չպետք է առաջացնեն տույժեր. Մարուքյան
«Երբ ՀՀ-ն մտավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների մեջ, բազմաթիվ ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր, քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
14:59
ՊԵԿ-ը հրապարակում է Ռուսաստանում մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել...
Աղբյուր` Panorama.am
14:52
ՏԶՆԿ. Համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին: ՀՀ համախառն արտաքին պարտքի...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար կօգտագործի ինքնիշխանության հիմնադրամը. Ինտերֆաքս
«Իրանի բարձրագույն հոգևոր ղեկավար Ալի Խամեյնին համաձայնել է 1 միլիարդ եվրո հատկացնել Իրանի ազգային զարգացման ֆոնդից՝ երկրի ինքնիշխանության...
Աղբյուր` Panorama.am
14:33
Դատախազությունը դատարաններ է ներկայացրել կալանքից ազատելու միջնորդություններ
ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԿԳՄՍ փոխնախարար. Հիմա աշխատում ենք մի քանի սցենարների վրա
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար։ Այսօրվա ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:21
ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ԵԽ զեկույց․ Հայաստանում զգալիորեն կրճատվել է ազատազրկման մակարդակը
Այսօր Եվրոպայի խորհուրդը հրապարակել է նոր վիճակագրություն Եվրոպական երկրների բանտերի, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, որն ընդգրկում է 2018-ի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լուսնի վրա առևտրային հանքարդյունաբերության մասին Թրամփի հրամանը չի կարող արդյունավետ լինել
Այլ մոլորակների տարածքները գրավելու փորձերը չեն կարող արդյունավետ լինել, հայտարարել է «Ռոսկոսմոսի» միջազգային համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Շիրակում գիշերը կգրանցվի մինչև -12 աստիճան ցուրտ
Ապրիլի 9-ի գիշերը Շիրակում, Հեղարքունիքում, Կոտայքի և արագածոտնի լեռներում կգրանցվի -7-12 աստիճան ցուրտ։ ԱԻ նախարարության կանխատեսումների...
Աղբյուր` Panorama.am
13:57
«Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել նախարարությանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Լարսի փակ լինելու պատճառով 3 լաստով Հայաստանի համար ցորեն է բերվում. Գեղամ Գևորգյան
«Այսօր ազգաբնակչությանն ամենաշատը հուզում են առաջնային անհրաժեշտության ապրանքների գները, արդյո՞ք կան թանկացումներ»,- ԱԺ տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:44
Խզմալյան. Մենք պատրաստում ենք անհատ, տարեց, անժառանգ արվեստագետների ցանկը
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել,...
Աղբյուր` Panorama.am
13:34
Արմեն Մինասյան. Քուանշ, պարոն վարչապետ
Այնպես որ՝ սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել, ու երևի ճիշտ կլինի սաբոտաժնիկներին մի քիչ բարձր էշելոններում փնտրեք։
Աղբյուր` Panorama.am
13:30
«Վեոլա ջուր». Քյալլագյոզության տխուր հետևանքները
Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով։ Նման հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
13:25
Պատժողին պատժող էլ կգտնվի
Պարտադիր չէ մոլի հավատացյալ լինել՝ տարբերակելու համար այն արարքները, որոնք մի օր Աստծո պատժին կարժանան։ Վերջերս համացանցում մի տեսանյութ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Առաջարկվում է, որ մեքենայի գույքահարկը վճարի լիզինգառուն
«Առաջարկում ենք սահմանել և հստակեցնել լիզինգի (գույքի վարձակալում) գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները,...
Աղբյուր` Panorama.am
13:12
ԱՄՆ-ն և Կանադան չեն հրավիրվել ՕՊԵԿ +-ի ապրիլի 9-ի խորհրդակցությանը
ԱՄՆ-ն և Կանադան հրավեր չեն ստացել մասնակցելու ՕՊԵԿ +-ի տեսակոնֆերանսին, որը նախատեսված է ապրիլի 9-ին։ Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին երկուշաբթի հաղորդել...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՔԿԾ. Միջոցառումներ են իրականացվում քրեական ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ
ԱՆ քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
12:55
Փոխնախարար. Հեռավար կրթության գործընթացում ունենք ավելի քան 80 տոկոսի մասնակցություն
ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է մարզային հեռուստաընկերությունների հետ, ինչի արդյունքում տեսադասերը հասանելի է նաև մարզային...
Աղբյուր` Panorama.am
12:49
Ավիացիոն խորհրդատու. Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները
Ավիացիան կարող են և պետք է զարգացնեն միայն ավիացիոն մասնագետները։
Աղբյուր` Panorama.am
12:44
Իրանցի պատգամավորը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումը զինվորականների «գերազանց աշխատանք» է որակել
Իրանի խորհրդարանի պատգամավոր Հասան Նորուզին հայտարարել է, որ իրանցի զինվորականները «գերազանց գործ են կատարել»՝ Թեհրանի մերձակայքում...
Աղբյուր` Panorama.am
12:36
Կորոնավիրուսով հոսպիտալացված ՌԴ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինան կոմայի մեջ է
ՌԴ ժողովրդական արտիստ, երգչուհի Նադեժդա Բաբկինայի մոտ կորոնավիրուսի առաջին նշանները հայտնվել էին ապրիլի 1-ին, որից հետո նրա վիճակը սկսել էր...
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 30 հազարի
Թուրքիայում ապրիլի 6-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) երկրում մահացել է ևս 75 մարդ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:23
Արման Թաթոյան. Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն,...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ջոան Ռոուլինգը դատապարտում է կոուչներին. ՌԻԱ
Ըստ Independent-ի, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը քննադատել է կոուչներին, ովքեր պահանջում են, որ մարդիկ պահպանեն բարձր արդյունավետություն...
Աղբյուր` Panorama.am
12:12
Forbes-ը գնահատել է, թե ինչքան գումար է կորցրել Թրամփը կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնեսը մարտին կորցրել է 1 միլիարդ դոլար համընդհանուր կարանտինային միջոցառումների պատճառով։ Այժմ նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}