APP 16 հավելվածը ապահով է, քան պարետի ձևաչափի ձեռքով լրացրածը
X-Tech-ի անձնակազմը ստեղծեց APP 16 հավելվածը: Անվանումը կապված է արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համարի հետ: Այս մասին տեղեկանում ենք ittrend.am կայքից։
«Պարետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո, որ պետք է տանից դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով ու հատուկ ձևաթղթով, որը կարելի էր լրացնել նաև գրիչով, բազմաթիվ տարակարծություններ եղան: Բանն այն է, որ թուղթը ձեռքից ձեռք փոխանցելը նույնպես վիրուսի տարածման ճանապարհ է: Հնչեցին կարծիքներ, որ կարող էր լինել որևէ հավելված, որն ավելի ժամանակակից կլիներ ու ավելի անվտանգ: Այդ ժամանակ քննադատությունների տարափ տեղաց, թե հնարավոր չէ կարճ ժամանակում հասցնել նման հավելվածը: X-Tech ընկերության աշխատակիցները, Արման Աթոյանի գլխավորությամբ ապացուցեցին, որ հնարավոր է: Ընդամենը մեկ գիշերվա մեջ մոբիլիզացնելով ուժերը, X-Tech-ի անձնակազմը ստեղծեց APP 16 հավելվածը: Անվանումը կապված է Տիգրան Ավինյանի որոշման համարի հետ:
Ինչպե՞ս է աշխատում հավելվածը
Ընդամենը գրանցվում եք և սեղմում ստեղծել կոճակը: Այդ ժամանակ Ձեր էկրանին հայտնվում է կառավարության սահմանած ձևաթուղթը: Լրացնելուց հետո հաստատում եք, ու հայտնվում է անհատական QR կոդ: Ոստիկաններն այլևս կարիք չեն ունենա քաղաքացու ձեռքից վերցնել թուղթը, որպեսզի ստուգեն երթուղին: Ընդամենը սկանավորում են QR կոդն ու վերջ: Ընդ որում, ոստիկանների մոտ է հայտնվում նաև տվյալ քաղաքացու ամբողջ օրվա երթուղիների պտմությունը: Մեկ կարևոր փաստ, փաստաթուղթը հնարավոր չէ խմբագրել»,- նշված է կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանափակումները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
- Ինչո՞ւ է այս փուլում խստացվում քաղաքացիների տեղաշարժը և ինչո՞ւ յոթ օր.Պարզաբանում է պարետը
- ՈՒշադրություն՝ պարտադիր է վաղվանից
- Պարետ. Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ քաղաքացիների համար